Սփյուռք

«Ի՞նչ էր թաքցնում հին սունդուկից գտնված թղթապանակը...». ԿՈՐԻՆ ԶԱՐԶԱՎԱՋՅԱՆ

Երբ ես «Բյորեկ» էի պատրաստում պասի օրերին, տատիկս միշտ ասում էր. «չմոռանաս խմորի վրա խաչ անել, որ այն լավ բարձրանա»: Ես այսօր էլ նույնն անում եմ, ինչ այն ժամանակ և միշտ այն տպավորությունն եմ ունենում, թե նրանք ինձ հետ են, իմ կողքին, խոսում են ինձ հետ և միշտ ասում են, որ սիրով պետք է պատրաստեմ:

«Ես մշակույթի զինվոր եմ...». ՆԱԶՕ ՃԻՆՊԱՇՅԱՆ

Ուր էլ լինենք, ճակատագիրը ինչ էլ մեզ բաժին հանի, պետք է պահպանենք մեր լեզուն ու հավատը։ Թող այս նոր տարին աշխարհին բերի խաղաղություն։ Թող ոչ մի մայր զինվորի մահ չտեսնի։ Թող հզորանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։

«ZILDJIAN ծնծղաների ՀԱՅ ԱՐՔԱՆԵՐԻ 17 սերունդը...». ՎԱԼԵՆՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հայկական ԾՆԾՂԱՆԵՐԻ արտադրության պատմությունը սկսվել է XVII դարում, երբ կոստանդնուպոլսաբնակ ալքիմիկոս Ավետիս I-ը 1618 թ. ոսկի ստանալու նպատակով քիմիական փորձեր կատարելիս հայտնաբերեց պղնձի, արճիճի, արծաթի խառնուրդի միացությունից  յուրահատուկ մի համաձուլվածք, և այդ համաձուլվածքի մետաղից պատրաստեց հնչեղ օբերտոններով հարուստ արտակարգ հնչողության ԾՆԾՂԱՆԵՐ,  որոնք դուրալի, ականջալուր և երկարատև հնչողություն ունեին: Սուլթան Օսման II-ն էլ տեղեկանալով այդ մասին, Ավետիսին անվանեց «Ծնծղագործ հայորդի»՝ «Zildjian» (Zil` հնչեղ,  Dji-ջի՝պատրաստող, Ian՝ յան` հայկական ազգանվան վերջածանցը), ձուլածո 80 ոսկի տվեց՝ օսմանյան  զինվորական ընտրյալ հատուկ նվագախմբերի համար այդ ծնծղաներից պատրաստելու համար:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ