Վալենտին Թովմասյան
Վալենտին Թովմասյան

 

 

Լրագրող եմ:

Գրող:

Հրապարակախոս:

Երաժշտագետ:

Երաժշտական

քննադատ:

Արվեստա-

գիտության

թեկնածու:

Հայր:

Պապիկ:

 

Ռադիոյի

«Ոսկե գրիչ»

մրցանակի

կրող եմ:

 

Ավարտել եմ

կոնսերվա-

տորիան,

նաեւ՝

Մոսկվայի

կենտրո-

նական

հեռուստա-

տեսության

ժուռնալիս-

տիկայի

բարձրա-

գույն

դասընթաց-

ները.

(այժմ՝

Ակադեմիա):

 

Աշխատել եմ

«Նաիրի»

կինո-

թատրոնի

ջազ

նվագա-

խմբում,

հեռուստա-

տեսության

եւ ռադիոյի

պետական

կոմիտեի

սիմֆոնիկ

նվագա-

խմբում,

նույն

ռադիոյի

երաժշտական

գլխավոր

խմբագրու-

թյունում:

 

Շուրջ տասը

տարի

համագոր-

ծակցել եմ

Մոսկվայի

«Օստանկինո»

ռադիոյի

հետ:

 

Դասավանդել

եւ դասա-

վանդում եմ

Խ. Աբովյանի

անվան

հայկական

մանկավար-

ժական

համալսա-

րանում,

Կոմիտասի

անվան

պետական

կոնսերվա-

տորիայում:

 

«Երաժշտական

Հայաստան»

ամսագրի

պատասխա-

նատու

քարտու-

ղարն եմ:

 

Հեղինակել եմ

հինգ գիրք,

ավելի քան

5000 ռադիո

հաղորդում

եւ հոդված:

«ZILDJIAN ծնծղաների ՀԱՅ ԱՐՔԱՆԵՐԻ 17 սերունդը...». ՎԱԼԵՆՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

Աշխարհահռչակ  ZILDJIAN ընկերությանը, Զիլջյանների գերդաստանի պատմությանը շատերն են անդրադարձել, բայց երաժշտագետ, երաժշտական քննադատ, արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանն այն ներկայացնում է գրեթե բոլոր հետաքրքրական մանրամասներով ու նաև երաժշտագիտական մեկնությամբ:                                                                        

Արևմտյան Հայաստան (Կոստանդնուպոլիս), Ռումինիա (Բուխարեստ), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Մասաչուսեթս, Ուաշինգթըն), Անգլիա (Մանչեսթըր), Կանադա (Նյու-Բրանսուիք)... կարելի է շարունակել այն երկրների և քաղաքների ցանկը, որտեղ 400 տարի անդադար արտադրվել, կամ մատակարարվում և արտադրվում են աշխարհի բոլոր անկյուններում ամենահայտնի և տարածված, ամենատարբեր չափերի, ձևերի ու հնչողության, նմանը չունեցող և մինչև այսօր հայկական մեկ գերդաստանի պատկանող ZILDJIAN մակնիշի բարձրակարգ ու բարձրարժեք ԾՆԾՂԱՆԵՐԸ (Cymbal):

Հայկական ԾՆԾՂԱՆԵՐԻ արտադրության պատմությունը սկսվել է XVII դարում, երբ կոստանդնուպոլսաբնակ ալքիմիկոս Ավետիս I-ը 1618 թ. ոսկի ստանալու նպատակով քիմիական փորձեր կատարելիս հայտնաբերեց պղնձի, արճիճի, արծաթի խառնուրդի միացությունից  յուրահատուկ մի համաձուլվածք, և այդ համաձուլվածքի մետաղից պատրաստեց հնչեղ օբերտոններով հարուստ արտակարգ հնչողության ԾՆԾՂԱՆԵՐ,  որոնք դուրալի, ականջալուր և երկարատև հնչողություն ունեին: Սուլթան Օսման II-ն էլ տեղեկանալով այդ մասին, Ավետիսին անվանեց «Ծնծղագործ հայորդի»՝ «Zildjian» (Zil` հնչեղ,  Dji-ջի՝պատրաստող, Ian՝ յան` հայկական ազգանվան վերջածանցը), ձուլածո 80 ոսկի տվեց՝ օսմանյան  զինվորական ընտրյալ հատուկ նվագախմբերի համար այդ ծնծղաներից պատրաստելու համար:

1623 թ. 50-ամյա Զիլջիյան Ավետիս I-ը Սուլթանի հովանավորությամբ ստանում է երաժշտական հատուկ գործիք պատրաստելու և պալատից դուրս ծնծղաներ կոփելու արտոնագիր և Կոնստանդլուպոլսի Սամաթիա արվարձանում դարբնոց հիմնում ու սկսում իր գործը ծնծղայաշինության ասպարեզում: 1929 թ. Ավետիս III-ը Ամերիկա տեղափոխվելով, Մասաչուսեթսի նահանգի Քուինզի քաղաքում հիմնում է Zildjian ծնծղաների կոփման ֆաբրիկան: Նորուել տարածաշրջանում նշվում է Zildjian-ների 350 ամյա հոբելյանը: Արհեստն այնուհետև անցնում է Ավետիսի սերունդներին: 1977 թ.՝ Արմանին, ապա 1999-ին նրա դստերը՝ Քրեյգիին: Այդ ընթացքում և մինչև այժմ բոլոր Զիլջիյանները, ինչպես և Քրեյգին ու կրտսեր քույրը՝ Դեբբին, ինչպես նաև նրանց դուստրերը, շարունակում են ընտանեկան ավանդույթը:

Այսպես սկսված  Zildjian ֆիրմայի արտադրանքը շարունակվում է դարեր շարունակ և իր մեջ կուտակել է արդեն Zildjian-ների 17 սերնդի կուտակած հարուստ փորձն ու անսպառ գիտելիքները:

Այսօրվա դրությամբ Zildjian-ների ֆիրման իրավացիորեն համարվում է ընտանեկան հնագույն ձեռնարկությունը Ամերիկայում և Կանադայում:                                                                                                                            

Կոստանդնուպոլսեցի հայ ալքիմիկոս Ավետիս I-ի հայտնաբերած ծնծղաներն առանձնանում էին նույնիսկ Փոքր Ասիայի հայտնի վարպետների շրջապատում, որոնց  նմանատիպ  գործիքների փորձը սկիզբ էր առել դեռևս XIII-րդ դարից: Իսկ հայկական մեհյաններում, ապա և եկեղեցում, Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, քշոցներ (ծնծղաներ) օգտագործվել և օգտագործվում են հոգևոր ծիսակատարությունների ժամանակ, ի սկզբանե և մինչև այսօր:

Օսման II-րդ Սուլթանի յենիչերիների նվագախմբերն անմիջապես տիրապետում են Zildjian-ի պատրաստած ծնծղաների օգտագործման տեխնիկային ու հնարներին՝ դրանք օգտագործելով նաև ծիսական արարողությունների, հարսանիքների ժամանակ, ինչպես նաև օսմանյան բանակում: Սուլթան Օսման II-ը Ավետիսին հռչակում է այդ արհեստի հիմնադիրը՝ համարելով նրան Օսմանյան Թուրքիայում ծնծղաների պատրաստման և արտադրության հիմնադիր:                                                                                                                           

1623 թ.՝ առաջին դարբնոցը

 1623 թ. Ավետիսը, Մուրադ IV Սուլթանի օրհնությամբ արտոնագիր է ստացել թողնել Օսմանյան պալատը իր անհատական գործին հետևելու համար և Կոստանդնուպոլսի Սամաթիա արվարձանում հիմնել է իր սեփական դարբնոցը, որտեղ էլ ծնծղաներ է կոփել ու պատրաստել:                                                                                                                                 

1651 թ.՝ գաղտնիքների փոխանցումը

 1651 թ. Ավետիսը ծնծղաների պատրաստման տեխնոլոգիայի գաղտնիքները փոխանցել է իր ավագ որդուն՝ Արամին:

1680 թ.՝ կոմպոզիտորները սկսում են ծնծղաների օգտագործումը

Դասական երաժշտության հեղինակներն սկսում են ծնծղաներ օգտագործել իրենց ստեղծագործություններում: Դասական երաժշտության առաջին ստեղծագործությունը, որտեղ հնչել են առաջին ծնծղաները, գերմանացի կոմպոզիտոր Նիկոլաս Ադամս Ստրունգկայի «Եսթեր» օպերան է:                                                                                                    

XVIII դար՝ ծնծղաները և երոպական զինվորական նվագախմբերը

XVIII դարի ընթացքում Եվրոպայի զինվորական նվագախբերում տարածվում է ծնծղաների համատարած օգտագործումը: 1782 թ. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնծղաներն օգտագործել է  «Առևանգումն Հարեմից» օպերայում՝ յենիչերիների երաժշտությամբ:  Քսան տարի անց ծնծղաներ է օգտագործել Յոզեֆ Հայդնը իր «Զինվորական սիմֆոնիա»-ում:

XIX դար՝ Zildjian ծնծղաները և դասական երաժշտությունը

XIX դարի կեսերից Հեկտոր Բեռլիոզն ու Ռիխարդ Վագներն իրենց ստեղծագործություններում սկսում են լայնորեն օգտագործել ծնծղաները, նշելով, որ այդ ստեղծագործություններում պետք է օգտագործվեն միմիայն Zildjian-ի ծնծղաները: Այսպիսով ծնծղաները վերջնականապես նվագախմբում գրավում են իրենց հիմնավոր ու արժանի տեղը, իսկ Zildjian մակնիշը լայն ճանաչում է ստանում:

1851 թ.` միջազգային ցուցահանդեսներ և պարգևներ  

Ավետիս II-ը լաստանավ է կառուցում, որով (1851թ.) ճանապարհորդում է Մարսել, հետո Լոնդոն (1862 թ.): Այս քաղաքների տոնավաճառներում նա ցուցադրում է իր ծնծղաները, արժանանալով պարգևների՝ մեդալների և պատվոգրերի:                       Ավետիս II-ի մահից հետո 1865 թ. գերդաստանի գործն անցնում է նրա կրտսեր եղբորը՝ Քերոբին, քանի որ Ավետիսի որդիները՝ Հարություն II-ը և Արամը դեռևս փոքր էին: Քերոբը Եվրոպա ամենամյա վաճառքի է արտահանում 1300 զույգ ծնծղա, միաժամանակ շարունակելով մասնակցել միջազգային ցուցահանդեսների՝ Փարիզում (1867), Չիկագոյում (1893), Վիեննայում (1873), Բոստոնում (1883) և Բոլոնիայում (1888, 1907): Zildjian-ի ուղևորություններից և ոչ մեկն առանց պարգևի չի անցնում:

1868 թ.՝ Սուլթանի հովանավորությունը

Զիլջյանների ընտանիքը՝ ավերիչ ու կործանիչ մի քանի հրդեհներից հետո, ի վիճակի չէր մարելու պարտքերն ու նոր նյութերի ծախքերի հոգսն ապահովել: Նրանց առաջարկվում է ֆիրման Փարիզ տեղափոխել, սակայն ընտանիքը ոչ մի կերպ  չի համաձայնում հեռանալ հայրենիքից: Այն ժամանակ իշխող տիրակալ Սուլթան Աբդուլազիզը հանձնարարում է անել հնարավոր ամեն բան, օգնելու վերականգնել առասպելական ծնծղաների արտադրությունը:

1909 թ.՝ երկրորդ ֆաբրիկան Բուխարեստում

Մահկանացուն կնքելուց մեկ տարի առաջ Քերոբ Զիլջյանը ծնծղաների արտադրության գաղտնիքները փոխանցում է Ավետիսի հասակն առած որդիներին: Նրանցից ավագը՝ Հարություն II-ը, հրաժարվում է գերդաստանի գործը շարունակելուց, սկսելով քաղաքականությամբ զբաղվել՝ դառնալով Կոստանդնուպոլսի գլխավոր դատախազ: Այդ պատճառով տեխնոլոգիական գաղտնիքներին տիրանում է կրտսեր որդի Արամը: Նա համարում է, որ քաղաքական անկայուն և անվստահելի պայմաններում Կոստանդնուպոլսում շարունակել ծնծղաների արտադրությունը դժվարին խնդիր է: Միանալով հայկական ազատագրման շարժմանը, Արամը տեղափոխվում է Բուխարեստ, որտեղ էլ հիմնում է  Zildjian  ծնծղաներ արտադրող երկրորդ ֆաբրիկան, այն դեպքում, երբ Քերոբի դուստր Վիկտորիան ջանում էր Կոստանդնուպոլսի արվարձանում իր բարձրության վրա պահել ու պահպանել ֆաբրիկան: Հետագայում վերադառնալով Հայրենիք, Արամը կարգավորում է ծնծղաների արտահանումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

1927 թ.՝ ծնծղաների առաջին ֆաբրիկան Ամերիկայի Միացյալ Նահանգներում

1927 թ. Արամը նամակ է գրում ամերիկաբնակ իր զարմիկ Ավետիս III-ին՝ հայտնելով, որ եկել է իր հերթը ընկերության ղեկավարությունը ստանձնելու: Բայց Ավետիսը, ինչպես և իր հայրը՝ Հարությունը, չի ցանկանում ընտանեկան երեքհարյուրամյա, սակայն ոչ այնքան բարձր եկամտաբեր գործի պատասխանատվությունը ստանձնել: Բացի այդ, Ավետիսն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն ուներ և հրուշակեղենի, նպարեղենի սեփական ֆաբրիկա, այդ պատճառով էլ Արամին հայտնում է, որ չի ցանկանում վերադառնալ Կոստանդնուպոլիս: Սակայն, քանի որ Ավետիս III-ը մնացել էր ընտանեկան գործի միակ ժառանգը, որոշվում է, որ նա ծնծղաների արտադրության ֆաբրիկա պետք է հիմնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Արամը ժամանում է ԱՄՆ և զարմիկին բազմակողմանի օգնություն ցուցաբերում արտադրությունը բացելու և սկսելու գործում:

Այսպես ջազի դարաշրջանի ակունքներում Մասաչուսեթսի նահանգի Քուինզի քաղաքում հայտնվում է Ամերիկայում Zildjian ծնծղաների առաջին ֆաբրիկան: 

1930-ականներ՝ ծնծղաներ նոր ոճի համար

Ավետիսին հաջողվում է համագործակցություն հաստատել ջազային երաժիշտ Ջին Քրուփայի հետ: Նա օգնում է վարպետին ծնծղաները ջազի առաջադրած նոր պահանջներին հարմարեցնելուն, մասնավորապես, խորհուրդ է տալիս դրանք ավելի բարակացնել:

Ջազի ակունքներում գտնվող աֆրոամերիկացի երաժիշտները,  արագ լեզու են գտնում Ավետիսի հետ, քանի որ նա էլ ապրելով Փոքր Ասիայում՝ հաճախ ազգային խտրականության ճնշումների էր ենթարկվել: Սակայն Zildjian ֆիրմայում ազգային խտրականության ոչ մի արտահայտություն գոյություն չուներ և ջազմեններ Չիք Ուեբբիի և Պապա Ջո Ջոնսի համագործակցությամբ էին հայտնագործվել այն ծնծղաները, որոնք հարվածային համակարգերի անբաժանելի մասն են կազմել՝ hihat, paper thin crash, ride, splash и sizzle (ծնծղաների տարատեսակներ, որոնց ամրացվում և հարմարեցվում են տարատեսակ աղմկարար օժանդակ հարմարանքներ, օրինակ, շղթաներ): Ի դեպ, նման ծնծղաներն անվանել է ինքը՝ Ավետիսը:                                                                                                  

1935 թ.՝  Արմանն ըմբռնում է գաղտնիքները    

Ավետիսը տեխնոլոգիայի գաղտնիքները փոխանցում է իր տասնչորսամյա որդուն՝ Արմանին, որն  աստիճանաբար խորամուխ է լինում գործի բոլոր նրբություններում:                                                                                   

1940-ականներ՝ պատերազմական ժամանակների դժվարությունները                                      

1941 թ. Ամերիկան մտնում է Համաշխարհային Երկրորդ պատերազմի մեջ: Պղինձն ու անագը դառնում են ռազմական արդյունաբերության հիմնական նյութերը: Ավետիսը ռազմական պատվերներ է ընդունում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայից, որպեսզի նրանց ավելի շատ անհրաժեշտ նյութաքանակ հասցնի: Վարպետներից շատերին ռազմաճակատ են ուղարկում, որի պատճառով Zildjian ֆիրմայում երեք աշխատող է մնում: Ի հեճուկս դրա, ռազմական պատվերները ժամանակին կատարվում են: Ընկերությունը հաղթահարում է ծանր տարիների դժվարությունները: Համաշխարհային Երկրորդ պատերազմը  պատճառ է հանդիսանում, որ Zildjian-ների գործունեության պատմության ընթացքում միակ անգամ ծնծղաների պատրաստման տեխնոլոգիաների գաղտնիքները փաստագրվեն (մինչև այդ դրանք բացառապես փոխանցվում էին ժառանգաբար՝ բանավոր):  Դա կատարվում է այն դեպքի համար, որ Ավետիսի որդին կարող է ռազմաճակատից չվերադառնալ: Սակայն, Տիրոջ ողորմածությամբ 1945 թ. Արման Զիլջյանը պատերազմից ողջ և առողջ վերադառնում է և լիիրավ, ամենայն պատասխանատվությամբ ամբողջ արտադրության պարտականությունն իր վրա վերցնում: Այդ շրջանում նա սկսում է ծնծղաների հնչողության փորձարկումներ կատարել:

1950-ականներ՝  Zildjian-ը և ժամանակակից  ՋԱԶ-ը

1950 թ. նախաշեմին  Zildjian-ի ֆաբրիկան իր15 աշխատակիցներով թողարկում է տարին մինչև 70.000 ծնծղա: Հետպատերազմյան տնտեսավարությունը (ԱՄՆ արտադրված ծնծղաները ներմուծվածներից ավելի էժան էին) և այսպես կոչված ժամանակակից ջազի արագությամբ տարածումը հանգեցնում են Zildjian-ի ծնծղաների վաճառքի աճին: Ինչպես և նրա Ավետիս հայրը, Արման Զիլջյանն էլ եռանդուն համագործակցում է առաջատար թմբկահարների և ծնծղահարների հետ: Այն ժամանակ նրանց թվում էին Ջին Քրուփան, Բադդի Ռիչը, Մաքս Ռաչը, Շելլի Մաննեն, Էլվին Ջոնսը և Թոնի Ուիլյամսը: Պարբերաբար նրանց ցուցադրելով իր ֆիրմայի արտադրանքը, Արմանն սկսում է ավելի լավ հասկանալ, թե երաժիշտներն ինչ են պահանջում ծնծղաներից: Իսկ դա իմանալով, կարելի էր դասակարգել տեխնոլոգիայի որոշ նրբություններ՝ ի պատասխան փոփոխվող երաժշտական սկզբունքների:                                                                                                                                               

1960՝ ականներ՝ hihat, «New Beat» («Նոր Հարված»)

Ֆիրմայի գործերը շարունակում են վերընթաց ապրել, արտադրությունն աճում է, և Արմանը հասկանում է, որ նա միայնակ արդեն ի վիճակի չէ  ստուգել, տեսակավորել արտադրվող բոլոր ծնծղաները: Այսպես երաժշտական գործիքների արդյունաբերության մեջ հանդես է գալիս արտիստների հետ փոխհամագործակցության առաջին  հատուկ բաժինը: Այդ բաժնի հիմնական խնդիրը կայանում է թմբկահարների ներգրավումը, մասնակցությունը ծնծղաների տեսակավորման և ընտրության գործին: Հատկապես, որպես այդ համագործակցության արդյունք, թմբկահար Լուի Բելլսընի շնորհիվ ի հայտ է գալիս hihat «New Beatը»:  Նորամուծության  տարբերությունն արտահայտվում էր ծնծղաների համակարգի վերևի մասի կշռի պակասեցման և ներքևի մասի ավելացման մեջ: Այդպես, մեկ ոտնակով նվագելիս ստացվում էր ավելի հստակ հնչյուն: Շուտով «New Beat»-ը թմբկահարների շրջանում դարձավ ՀԱՍՏԱՏՈՒՆ դե ֆակտո:                                                                                                                                                    

1964 թ.՝  Beatles-ը պայթեցնում է աշխարհը 

1964 թ. առասպելական քառյակը նվագում է Էդ Սալիվանի ցուցադրությունում, ի հայտ բերելով իրականում իրոք Zildjian ծնծղաների պահանջարկի պայթուցիկ, փոթորկահույզ ալիքներ: Մեկ տարվա ընթացքում պատվիրվում է 90.000 ծնծղա:                                                                                                     

1973 թ.՝ նոր արտադրամաս                                                                                                                   

Տեխնիկայի վերջին խոսքով կահավորված նոր արտադրամասը բացվում է Մասաչուսեթս նահանգի Նորվիլլում՝ ֆիրմայի 350-ամյակի առթիվ. 1981 և 1998 թվականներին արտադրական այս տարածքները, որպես օժանդակ տարածքներ ընդարձակվել էին:

1976 թ.՝ ԵՐԵՔ ՍԵՐՆԴԻ համատեղ աշխատանքը                                                                                  

Ավանդույթը շարունակելով, Ավետիսը ֆիրմայի ղեկավարության աշխատանքներին մասնակից  է դարձնում իր թոռնուհուն՝ Քրեյգիին: Այսպիսով, այդ շրջանում ֆիրման միաժամանակ ղեկավարում են Զիլջյան գերդաստանի երեք սերունդ՝ Ավետիս III-ը, Արմանը, Քրեյգին:

1977 թ.՝  Արմանը վերցնում է ղեկավարման սանձերը                                                                                          

1977 թ. Ավետիս Զիլջյանն իր Արման որդուն նշանակում է ֆիրմայի Նախագահ: Երկու տարի անց հոր մահից հետո Արմանը դառնում է նաև տնօրենների խորհրդի նախագահը: Այդ շրջանում նա մեծ միջոցներ է ներդնում արտադրության մոդեռնացման, հետազոտական, փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքներում՝ ստեղծելով  «Հնչյունի լաբորատորիա» հետազոտական բաժինը:

1980 թ.՝ հեղափոխական արտադրություն

80 -ականների սկզբին Արման Զիլջյանը շարունակում է արտադրության մոդեռնացման գործում մեծ հատկացումներ և ներդրումներ կատարել: Արտադրությանում հադես են գալիս պտտվող փողեր, դրոշմող կրկնակի հեծաններ, ճշգրտվում են համակարգիչներով ղեկավարվող հանձնարարված ծրագրերով կոփման որոշ անճշտություններ: Այժմ Արմանին հնչյունի և դրա հնչողության փորձարկումներին արդեն ոչինչ չէր սահմանափակում:                                                                                                                                         

1981 թ.՝ K (Քերոբ) ծնծղաների լեգենդար սերիան

K սերիայի արտադրության ծնծղաներն օգտագործող երաժիշտների հետ շարունակելով համագործակցությունը (Էլվին Ջոնս, Թոնի Ուիլյամս) Արման Զիլջյանը որոշում է վերաստեղծել ծնծղաների լեգենդար սերիայի ձեռքով կոփելու ավանդույթը, որը Քերոբ Զիլջյանի պատվին K էր նշվում: Նման որոշման անհրաժեշտությունը հիմնավորված էր այն բանով, որ երաժիշտները  դժվարանում էին իրենց հին նույնատիպ գործիքներին շուկայում հարմար պահեստամասեր գտնել, որոնց արդեն ընտելացել էին: Եվ Արմանը չի սխալվում՝ նորացված K սերիայի գործիքների վաճառքը կտրուկ աճում է:                                                                                                                                             

1981 թ.՝ Ռոբերթ Զիլջյան

Ավետիս Զիլջյանի երկրորդ որդին՝ Ռոբերթ Զիլջյանը ծնվել է Բոսթընում (Մասաչուսեթսի Նահանգ, 1923թ.), որտեղ և հիմնվել էր  Zildjian  ֆիրմայի ծնծղաների արտադրությունը: Ավետիս III-ը  ծնծղաների պատրաստման գաղտնիքը հայտնել էր իր որդիներին՝ Արման և Ռոբերթ Զիլջյաններին, սակայն եղբայրների միջև տիրող անհանամաձայնությունների պատճառով Ռոբերթը (BOB)1981-ին հեռանում է՝ թողնելով ֆիրման եղբորը և CABIAN (Սեյ բի էյն) Zildjian  ծնծղաներ արտադրող և արդյունահանող ֆիրմա  է ստեղծում Կանադայում` Նյու-Բրանսուիք քաղաքում: Ռոբերթը նոր ֆիրմայի անունը կազմավորում է իր զավակների՝ Սալլիի, Բիլլի և Էնդիի անունների առաջին վանկերից, որն այսօր համաշխարհային փառք է վայելում, ինչպես Բոսթընի Zildjian մայր ֆիրման:

 Ռոբերթ Զիլջյանն իր մահկանացուն կնքում է Կանադայի Մեն Նահանգի Նյու-Բրանսուիք քաղաքում՝ 2013 թվականի մարտի 28-ին:

1983՝ նոր ավանդույթ՝ Zildjian-ների Օր

1983 թ. արտադրություն է իջեցվում հարվածային գործնքների կոմբինացված hihat K/Z-ն: Ինչպես անունից է բխում, դրանում վերևի ծնծղան K սերիայից էր, ներքևինը՝ Z սերիայից: Արմանի որդին՝ Ռաբ (Ռոբերտ) Զիլջյանը, Լոս Անջելեսում, երաժիշտ արտիստների հետ ունեցած ծանոթությունների միջոցով, Քալիֆոռնիայում նոր գրասենյակ է բացում: Այս առթիվ նշանավորվում է առաջին  Zildjian Day տոնախմբությունը:

1988 թ.՝ թմբուկի Zildjian փայտիկներ

 Zildjian Ֆիրման Ալաբամայում, որտեղ անհրաժեշտ մեծ քանակի ընկուզենի է աճում, թողարկում է սեփական արտադրության թմբուկի փայտիկներ: Շատ շուտով հանրահայտ թմբկահարները, որոնց թվում և Ջոն Քրամըրը  (Աերոսմիթը), անցնում են Zildjian ֆիրմայի փայտիկներով նվագելուն: Նրանց թվում՝ Լուի Բելլսընը, Թոնի Ուիլյամսը, Վիննի Քոլյութը (Սթինգ), Դեննիս Չեմբերսը (Կառլոս Վանթանա):                                                                                                                                                        

1990 թ.՝ նորամուծություններ, առաջատար երաժիշտների համագործակցությամբ

Վիննի Քոլյութը ներգրավվում է Custom ծնծղաների նոր սերիայի մշակմանը: Նորամուծությունը շուտով դառնում է Zildjian ֆիրմայի՝ երաժշտական արվեստում նոր ստանդարտներ հաստատող ամենատարածված մոդելներից մեկը:                                                                                                                     

1995թ.՝ իր տեսակի մեջ նվագախմբային առաջին առանձնասենյակը                                                          

1995 թ. Zildjian ֆիրման հատուկ շենք է կառուցում, որտեղ տարբեր նվագախմբերի երաժիշտները կարող էին իրենց անձնական օգտագործման համար ծնծղաներ ընտրել և գնահատել: Նվագախմբային առանձնասենյակի առաջին հյուրերն էին Լոնդոնի և Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաև Թագավորական նվագախմբի երաժիշտները, որոնք միևնույն ժամանակ ստանում էին աշխարհում հարվածային գործիքներ և համապատասխան պիտույքներ արտադրող առաջին ֆիրմայի որակի ISO 9001 CERTIFIKATE:                                                                                                                                             

1998 թ.՝ լեգենդար թմբկահարներ

Ֆիրման նշում է իր գոյության 375-ամյա հոբելյանը չորս լեգենդար թմբկահարներ երաժիշտների՝ Ռոյ Հեյնսին, Էլվին Ջոնսին, Լուի Բելլսընին և Մաքս Ռուչին հանձնելով` American Drummers Achievement Award մրցանակ: Հանդիսավոր այդ արարողությունն անց է կացնում Բիլլ Քոսբին: Նման նշանավոր երևույթի առթիվ Բերքլիի կոնսերվատորիան հիմնում է պարգևատրված յուրաքանչյուր թմբկահար երաժշտի անվանական կրթաթոշակ: Ի դեպ, այս երաժիշտներին մրցանակների հանձնման ժամանակ բեմահարթակում նրանք հանդիպում են առաջին անգամ, ընդհանրապես:

1999 թ՝ ընտանեկան ավանդույթների ղեկավարումը

Արման Զիլջյանն իր դուստր Քրեյգիին նշանակում է  ֆիրմայի ավագ կառավարիչ: Նա իգական սեռի առաջին ներկայացուղիչն էր, որ կառավարման գործընթացում պաշտոն է ստանձնում: Արմանի կրտսեր դուստրը՝ Դեբբին, դառնում է կադրերի բաժնի ղեկավարը: Նրան էլ հենց փոխանցվում են 1623 թվականից ջանադրաբար պահպանվող համաձուլվածքների տեխնոլոգիական գաղտնիքները:

2002 թ.՝ սիրելի ԱՌԱՋԱՏԱՐԻ կորուստը

Արման Ջիլջյանի գիտահետազոտական վերջին ծրագիրը դառնում է K Constantinople սերիայի ծնծղաների արտադրության թողարկումը: Այդ ծնծղաներն ի սկզբանե մշակվում են որպես նվագախմբային, սակայն հետագայում լայնորեն օգտագործվում են ride ոճում ևս:                                                   

Արման Զիլջյանն իր մահկանացուն կնքում է 81 տարեկանում՝ դեկտեմբերի 26-ին, իր տանը`Արիզոնայում:                                                                 

2003 թ.՝ անընդմեջ նորամուծությունների 380 տարի

Zildjian ֆիրմայի հիմնադրման 380-ամյակի առթիվ American Drummers Achievement Award երկրորդ մրցանակը շնորհվում է հանրահայտ թմբկահար Սթիվ Գադդին, որն էլ իր հերթին մեծ շուքով նշում է իր մտերիմ բարեկամ Արման Զիլջյանի հիշատակը:

Միևնույն ժամանակ «ՀՆՉՅՈՒՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»-ն սկսում է տիտանի համաձուլվածքի ծնծղաների արտադրությունը, որոնք երաժիշտների շրջանում շատ արագ գտնում են իրենց նվիրյալ կատարողներին:

2004 թ.՝ պահպանելով գերդաստանի ավանդույթը

Զիլջյան գերդաստանի 15-րդ սերնդի Արման Զիլջյանի դուստրերի՝ Քրեյգիի և Դեբբիի դուստրերը՝ Սամանթան և Քեդին ու Էմիլիան այսօր Ջիլջյանների 16 և 17 սերունդն են, որ ավանդաբար պատասխանատվության մեծ զգացումով շարունակում են աշխարհահռչակ գերդաստանի գործը:

2006՝ K Custom հիբրիդային սերիայի թողարկումը

Zildjian-ի նորամուծությունների մշտական ձգտումն արտահայտվում է K Custom հիբրիդային սերիայի ծնծղաների արտադրությամբ: Հարվածային գործիքների վարպետ կատարող Աքիրա Ջիմբոյի մասնակցությամբ իրականացված արտադրությունում իրականացվում  են մետաղի թրծման տեխնոլոգիայի և մշակման երկու տարբերակ՝ Ավանդական և Brilliant: Արդյունքում միևնույն ծնծղան, կատարման տարբեր մաներաների դեպքում կարող է տարբեր կերպ հնչել: Նրանից կարելի է արտաբերել և՛ պայծառ և՛ մթագնած հնչողության երանգներ: K Custom սերիայի արտադրության ծնծղաները  արժանանում են International Press Award՝ Misikmesse-2006թ., ինչպես նաև 2007 DRUM և Drumheads ամսագրի «Տարվա ծնծղաներ» մրցանակին:

2008 թ.՝  385-ամյա  Zildjian ընկերության հոբելյանը                                                                                                

Ընկերության հոբելյանի առթիվ Zildjian Drummers Achievement Award մրցանակ է շնորհվում հարվածային գործիքներին հրաշալի տիրապետող Ջինջըր Բեյքրին (Cream). Լոնդոնում հանձնված Մրցանակը նրան դասում է այդ պատվին նախկինում արժանացած մրցանակակիրներ Ռոյ Հեյնսի, Էլվին Ջոնսի, Լուի Բելսընի, Մաքս Ռաչի և Սթիվ Գադդի անունների շարքին:

Միաժամանակ  Zildjian ֆիրման սկսում է արտադրել Bronze 12 (88 % պղինձ և 12 % արճիճ) ժամանակակից համաձուլվածքի Pitch Black ծնծղաներ, ֆիրմային սև ծածկույթով: Այդ ծնծղաներն աչքի են ընկնում յուրահատուկ հարուստ հնչողությամբ:

 

Վալենտին Թովմասյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ