ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

«Ֆրունզիկն ու Բուբան հերթով կենացներ էին ասում, Սերգեյի աչքերը...»

Ֆրունզիկն ու Բուբան հերթով կենացներ էին ասում. Սերգեյի աչքերը մի քանի անգամ արցունքոտվեցին: Թմբլիկ մատներով բաժակը խաղացնելով` նա հուզված պատասխանում էր ինչ-որ հարցերի, նրան անընդհատ գրկում էին, Սերգեյի ձայնը խռպոտվել էր, մենք հաճույքով կոնյակ էինք խմում, և երբ մեզ հրավիրեցին դահլիճ բարձրանալ` նա մի րոպեով թարմ օդի դուրս գալու թույլտվություն վերցրեց:

«Մենք. Մե՞նք...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Իսկ ի՞նչ ենք մտածում ինքներս մեր մասին, ի՞նչ ենք պաշտում, որո՞նք են մեր փայտյա կուռքերը, որ հավատացյալի ձեռքից խլելը դարեր է տևում։ Ի՞նչ հայելի է դնում մեր առջև, ի՞նչ է տալիս և ի՞նչ խլում մեզանից ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը, մասնավորապես, մեր պատմության ամենամռայլ շրջանին նվիրված արվեստն ու գրականությունը։

«Հոգևոր Հայաստան». ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա՝ միևնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:

«Մի շենքի պատմություն, կամ... աշխարհը կառավարում են նշանները...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Ժամանակին մեր տաք մայրաքաղաքում մի գեղեցիկ շենք կար՝ երևանցիներիս ասած՝ Լեզվի ինստիտուտը: Եվ ինչպես մեր սիրտն է մարմնի կենտրոնում, այնպես էլ Լեզվի ինստիտուտն էր Երևանի սրտում՝ Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների հատման կետում:

«Գիշերահավասար կամ Աֆղանստանն ինչպես տեսա…». ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Քաբուլ. Դա մեր ամենակարճ գիշերն էր: Թռչում ենք արևին ընդառաջ: Քաբուլն ինքնաթիռներն ընդունում է առանձնահատուկ հոգածությամբ: Յուրաքանչյուր ինքնաթիռ վայրէջքի են ուղեկցում երկու-երեք ուղղաթիռներ, որոնք իրենց արձակած հրթիռներով ջերմային կեղծ օջախներ են ստեղծում...

«Մայիսմեկյան շքահանդես...». ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսամուտից արդեն երևում էին ցուցարարների գլխամասային շարքերը: Հարյուրավոր, հազարավոր դրոշներ էին փողփողում և դեռ միլիոնները Գորկու ու հարակից փողոցներում էին... Տեր իմ աստված, մտածում էի ես, ահա թե ինչի վրա է վատնվում Ադրբեջանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի բամբակը... Ահա թե ինչու են այդքան քիչ մանկական շորերը, որոնց համար է, ի վերջո, Մոսկվա ժամանել կինս, ինքն իրեն, թերևս նաև աշխարհին ու ինձ խաբելով, թե տոնական օրերին ամուսնուն անտեր ու միայնակ թողնելը վեր է իր ուժերից:

«Այդ բազմաչարչար գոյական անունը՝ ԺՈՂՈՎՈՒՐԴ…». ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեր կուսակցությունները, իբրև կանոն, իրար հետ համարյա չեն խոսել: Խոսել են միաժամանակ: Իրար չեն լսել, որովհետև... ի՞նչ լսել, երբ ինքն արդեն ամեն բան գիտի: Բայց, իբրև կանոն, ամեն կուսակցություն խոսել է ողջ ժողովրդի անունից, իբրև նրա ազգային իդեալների արտակարգ ու լիազոր դեսպան:

«Երրորդ ուժի բացառման օրենքը...». ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ (մաս 2-րդ)

Մեր պատմաբանները, որոնց հիմնական գործը այս 70 տարում եղել է ստախոսությունը, լռում են մեր այս ահավոր պարտության մասին։ Իսկ սա շատ վնասակար է, ազգին տեղյակ չեն պահում իր պարտության մասին, չեն ասում դրա պատճառները։ Պետք է ասել, որպեսզի իր գործած սխալները ազգը չկրկնի։ Այն ազգը, որն իր պատմության դասերը չի սերտում և սխալները կրկնում է, ապագա չունի։

«Երրորդ ուժի բացառման օրենքը...». ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ

«…Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը՝ «պրիմիտիվ ազգ»։

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ