ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

«Առաջին կարգադրությունը եղավ՝ փակել համալսարանը...». ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

... Կազմակերպիչ հանձնաժողովը ռեկտոր Ղամբարյանի առաջարկով որոշեց իր անդամներից մեկին գործուղել Հայաստան, որպեսզի մանրամասն ուսումնասիրի դրությունը Աղեքսանդրապոլում, Երևանում և Էջմիածնում և պարզի, թե այդ 3 վայրերից որտեղ հնարավոր է համալսարանի թեկուզ ժամանակավոր բացումը:

«Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...». ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում, առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու:

«Օհանը հարյուր տարի կապրեր, եթե անմարդկային վերաբերմունքի չարժանանար Հայաստանում...». ԱԼԻՍ ԴՈՒՐՅԱՆ

Այդ ատելությունը դեպի Օհան Դուրյանը, այդ նվաստացումները, ասելը, որ ձեռքերը դողում են, ոտքի վրա կանգնել չի կարողանում, պայմանագիրը տմարդի կերպով լուծարելը, նրան դուրս հանելը Օպերայից և այլն, շատ ազդեցին Օհանի վրա: Օհանն այնքա՜ն լեցուն էր կյանքով, որ հարյուր տարի կապրեր, բայց այդ չարագործություններն ու անմարդկային վերաբերմունքը նրա հիվանդության պատճառ դարձան: Նա մահվան տանող մեծ կաթվածը ստացավ հենց այդ վերաբերմունքից: Մի պահ գնացինք Մոսկվա, բայց նորից վերադարձանք Հայաստան:

«Շառլ Ազնավուրի «Սեր սրտի չափով» գրքի հրատարակչական պատմությունից և ոչ միայն...». ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Դահլիճում ասեղ գցելու տեղ չկա: Բոլոր աթոռները գրավված են կուսակցական և պետական պաշտոնական էլիտայի կողմից: Ուսանողները օպերայի պատին գրել են. «Տեղերը կուսակցության համար են, սակայն Ազնավուրը մերն է»: Երգիչը վրդովված է, միջամտում է վերջնագրի խստությամբ: Հաջորդ օրն իսկ «կուսակցական որոշ ջոջեր ուղարկվեցին ավելի համեստ տեղեր», բեմի դիմացի «կառավարական» աթոռները զիջելով 96-ամյա, փոքրամարմին Հայկանուշ տատին, «որին կարող էի մի ձեռքով բարձրացնել» ,- ասում է հռչակավոր թոռը, և հրավիրյալ բարեկամներին, որոնց թիվը շատ ավելին էր, քան 6-ը՝ ըստ Ազնավուրի հուշերի:

«Ընտրությունների նախօրյակին». ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ

Մենք չենք կարող այդքան նվաստանալ: Հազար կռոնի եղածն ի՞նչ է: Հո մուրացկաններ չե՞նք: Այսօր ընտրելու համընդհանուր իրավունք գոյություն ունի: Իսկ ընտրելու համընդհանուր իրավունքի դիմաց ի՞նչ է ձեր հազար կռոնը: Հազար կռո՜ն: Ո՞վ իրեն թույլ կտա հազար կռոնի համար համոզմունք փոխել: Երբեք: Դուք պիտի գիտակցեք, որ քաղաքական համոզմունքը յուրաքանչյուրի հարստությունն է, և այդ հարստությունը անհնար է գնել...

«Քո դառնացած հոգին, քո վիրավորված մարմինը...». ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ

Արխիվային տեսանյութը, որ տրամադրվել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին, որի համար շնորհակալ ենք Միքայել Դովլաթյանին, տեխնիկական որոշ թերություններ ունի, բայց այնքան մեծ է նրա արժեքը, որ որոշեցինք այն հրապարակել:

«Անկուսակցականների կուսակցությունը...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Անհնարին է հավատալ՝ իբր կան գաղափարներ, որ հարյուր ու ավելի տարի փոփոխության չեն ենթարկվում, և իբր կան կուսակցություններ, որ մշտապես հավատարիմ են այդ գաղափարներին։ Ինչպես ամեն կենդանի էակ ծնված օրից իր մեջ կրում է սեփական մահը, այնպես էլ ամեն կուսակցություն և գաղափարախոսություն իր մեջ կրում է սեփական վախճանը, այն տարբերությամբ, որ եթե առանձին անհատը վաղ թե ուշ հեռանում է աշխարհից, ապա մեռյալ կուսակցություններն ու գաղափարախոսությունները շարունակում են գոյատևել՝ թունավորելով ապրողների շնչելու օդը։

«…Նրանք բոլորը Սարոյան են…». ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Նա հաղթեց: Կոդակ, շարժուն, համարձակ տղաների ու աղջիկների նրա ցեղը Եղեռնից հետո պետք է որ մարած ու լռած լիներ, բայց ահա նա հաղթեց ու կանգնեց նույնպես հաղթած իր եղբայրների կողքին՝ Սարյանի, Չարենցի, Խաչատրյանի, Թամանյանի...

«Մոտ էգուր, մանչս. ասաց Փափազն ու հարցրեց…». ԷԴՈՒԱՐԴ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ

Վահրամ Փափազյանի հետ երկու անմոռանալի հանդիպման պահ եմ ունեցել: Առաջին անգամ այն օրն էր, երբ ես՝ թատերական ինստիտուտի ուսանողս, դուրս գալով ինստիտուտից ու քայլելով դեպի Կարապի լիճ, հանդիպեցի իմ ընկերներին՝ հետագայում հանրաճանաչ դերասաններ Յուրի Ամիրյանին ու Ժենյա Ավետիսյանին:

«Նախ և առաջ գիտեմ, որ ես կամ։ Բայց ո՞վ եմ ես». ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ

«...1969-ին Սամուել Բեքեթը արժանանում է գրականության Նոբելյան մրցանակի։ 1970 թ-ի հունվարի 22-ին Օժեն Իոնեսկոն դառնում է Ֆրանսիայի Ակադեմիայի անդամ։ Նույն թվականի մարտի 15-ին Ադամովը վախճանվում է մենակության և թշվառության մեջ՝ ամենքից մոռացված...»,- գրում է թարգմանչուհին:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ