Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

Սովետի կարմիրով քողարկված «ԸՄԲՈՍՏ ԿՆՈՋ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Մենք, որ դպրոցական էինք, կարդում էինք նրան՝ «Այդ մե՜նք ենք գալիս՝ Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ, Տրորված գդակ, աղտոտ մազերով, Մեծ մասամբ դեղնած, գծուծ և բոկոտ․․․» ու մենք նրան չէինք սիրում, մենք գրականության այդ դասերից փախչում էինք՝ վայելելու մեր անսահման ազատությունը։ Չէ, մենք քաղաքականացված չէինք, մենք սովետի դեմ պայքարող աննկուն մարտիկներ չէինք՝ ինչպես ոմանք իրենց հետահայաց կենսագրությամբ, մենք մեր ազատության, մեր խաղաղության մեջ չէինք էլ հասկանում շատ բան, ազատությունն էլ մեզ համար այլ դեմք ուներ, բայց մենք ներքին մի զգայարանով, գուցե, լսում էինք պրոպագանդիստական երկրի կեղծ ձայները, զգում էինք մատուցվող կեղծիքի ցայտքերը։ Մեզ երբեք չասացին, որ Շուշանիկ Կուրղինյան բանաստեղծուհին ըմբոստ կին է, պայքարող կին է, նաև՝ նուրբ, զգայուն կին է, նաև՝ սիրող կին է, այսինքն՝ կին է՝ իր ապրումներով, իր ներաշխարհով, իր խռովքով, չասացին, որ նրա ներսում այսպիսի նուրբ ու հուժկու թրթիռներ կան՝ «․․․Սիրել եմ ուզում՝ անկե՛ղծ, անդիմակ․․․» ու եթե ասեին, մենք գուցե այլ կերպ ընկալեինք նրա «Բանվորները», որ հենց այլ կերպ էլ ընկալելու է նրա դիմապատկերին՝ «Այդ մե՜նք ենք գալիս՝ Մաշված բաճկոններ․․․», բայց պրոպագանդիստական երկրներին չի հետաքրքրում մարդը, պրոպագանդիստական երկրներին չի հետաքրքրում ապրումը, հույզը․․․։ Նրանցը խռովքը ճնշելն է։

«ԻՆՉՊԵՍ ԿՐԾՔԻԴ ԽԽՈՒՆՋ ՎԱՐԺԵՑՐԻ», կամ կնոջը հասկանալու հերթական սուր փորձը․․․

Երբ գնում էի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն՝ դիտելու Տաթևիկ Մելքոնյանի նոր ներկայացումը՝ Մատեի Վիշնիեկի՝ «Ինչպես կրծքիդ խխունջ վարժեցրի» դրաման, ճանապարհին մտածում էի, որ ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանն իր ռեժիսորական ճանապարհին ինձ հիշեցնում է երիտասարդ Արմեն Խանդիկյանին, բայց ուզում էի այդ մտքի հետ ինքս իմ ներսում հաշտ լինել ներկայացումը դիտելուց հետո։

... ՆԱԵՎ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈՒ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Սեպտեմբերի 21-ը մեր պատմության անբաժան մասն է դառնալու, և մեր մասնակցությամբ հանրաքվեին, մեր միակամ ու հաստատուն «ԱՅՈ» պատասխանով մեր պատմական պարտքն ենք կատարելու։

«Արտոյի երկիրը»՝ որպես պատերազմից չվերադարձածների երկիր

Ես նայում էի Թամարա Ստեփանյանի ֆիլմը և որպես զուգահեռ իրականություն հայտնվում Արամ Պաչյանի՝ «Պատերազմ ողջ թե մեռած»-ում․ «... Ոչ ոք պատերազմից ետ չի դառնում․․․: Նրանք, ովքեր պատերազմը վերապրում են ու վերադառնում տուն՝ չեն վերապրում և չեն վերադառնում: Պատերազմից երբեք չեն վերադառնում...»։ Իսկ գուցե դրանք բոլորովին էլ զուգահեռ իրականություններ չեն։ Դրանք գուցե հենց այն իրականություններն են, որում ապրել ենք տասնամյակներով, որում ապրում ենք այսօր, և Թամարա Ստեփանյանի ֆիլմը հենց այդ իրականության արտացոլանքն է։

««ԿՆՈՋ ՄԱՐՄԻՆԸ որպես պատերազմի դաշտ», կամ՝ ինչպե՞ս ԽՈՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ»

Իրապես․ ինչպե՞ս խոսել պատերազմի մասին։ Այն պատերազմի, որը ոչ թե հեռու է քեզնից հարյուրավոր տարիներ, հազարամյակներ, այլ այն պատերազմի, որի ներսով անցել ես հենց ինքդ, որն ինքն է անցել քո ներսով ուղղակիորեն և քեզ հետ է այլևս։ Սա, թերևս, կարևորագույն հարց է, կարևորագույն խնդիր արվեստում՝ գրականությունում, կինոյում, թատրոնում, և այդ խնդրի արվեստային մեկնությունը պահանջում է ․․․ արվեստ։ Ճշմարիտ արվեստ։ Այլապես երևույթը՝ պատերազմի մասին անարվեստ խոսելու երևույթը, դառնում է ցավի շահարկում, ողբերգության ու ողբերգականության վաճառք, «հայրենասիրական» զեղում, կամ՝ եթե փորձենք մեկնել հոգեբանության տեսանկյունից՝ վարքագծային շեղում։

««Հետ նայիր զայրացած» և․․․ՄՏԱԾԻՐ․․․առանց զայրանալու»»

Երբ «Թատրոն տանիքում» յուրահատուկ թատրոնում նայեցի Ջոն Օսբորնի «Հետ նայիր զայրացած» հայտնի պիեսի՝ Ֆրիդա Յորքի բեմադրության առաջնախաղը, ավարտին մի պահ ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ներկայացման ողջ ընթացքում մտածում էի ոչ թե սիրո և ատելության, ոչ թե հավատարմության և դավաճանության, ոչ թե մարդու հոգեբանական կործանման և ընտանեկան ցավոտ, կեղեքող դրամայի մասին, այլ մտածում էի «․․․ոչ ոք պատերազմից ետ չի դառնում»՝ Արամ Պաչյանի շա՜տ բազմաշերտ իմաստասիրության շուրջ։

««Բացել աչքերը և նայել ճշմարտության իրական դեմքին․․․»՝ ՊԵՆԵԼՈՊԵԻ ԿԵՐՊՈՎ ԵՎ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ․․․»։

Չգիտեմ՝ սիրո և նվիրումի, դավաճանության և հավատարմության, հիշողության և մոռացումի, ազատության և անազատության, պատերազմի և հայրենիքի, վրեժի և արյան, ցասումի և խաղաղության, սպասումի և մոռացումի մասին է տաղանդավոր բեմադրիչ, դերասան, դրամատուրգ, ֆրանսիական թատրոնը նվաճած Սիմոն Աբգարյանի՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը, (գուցե՝ նաև այդ մասին է), բայց ինձ համար այն խորքային, շա՜տ խորքային ու զգայուն մի անցորդություն է, հազարամյակների մի անցորդություն մեր պատմության դառը, դաժան, վայրագ քառուղիներով, մեր պատերազմների անողոք իրականություններով, մեր անցյալի ու ներկայի իրողությունների խութերով, մեր հերոսների ու չհերոսների ներաշխարհով, մեր կիսաճշմարտությունների ու սնափառությունների ռենտգենագրությամբ, անցյալի, ներկայի ու ապագայի մեր ընկալումների մանրազննությամբ, իրականության ու պատրանքների մեր հավերժական շփոթություններով․․․ 

«․․․Ապրել ժառանգություն կրողի զգացողությունը»․ ՎԱՆԻԿ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ նոր «վերադարձը»

Երբ գիտակցում ես, որ կանգնած ես մի տան պատշգամբում, շքե՜ղ տան շքե՜ղ պատշգամբում, շա՜տ հայկական պատշգամբում, ուր կանգնել են Թումանյանը, Չարենցը, Սիրանույշը, Մարիամ Իշխանուհին, բացառապես այլ զգացողություններ ես ունենում, որևէ բանի հետ անհամեմատելի, անբաղդատելի զգացողություններ։

«Կանաչ, կարմիր աշխարհների հատույթում․․․»․ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ կրկին բեմում է․․․

Սոնան՝ Մաթևոսյանի Սոնան, որն, այո, նաև Բակունցի Սոնան է, որը գուցե նաև՝ Կոմիտասի Սոնան է, որը Սոնա յարն է, որը չունի տարիք, չունի հասակ, որը Սոնան է՝ թրթռո՜ւն, զգացական իր նո՜ւրբ աշխարհներով, մեծ սիրո իր խոցելի տրոփյուններով, իր կրքով, իր հախուռնությամբ, իր փայփայած զգացմունքի կրակով, իր մոլությամբ, իր տարփանքով, իր գտածով ու կորցրածով, ժամանակի հետ իր հակադրությամբ, իր կռվով, իր ընդվզումով, այնքա՜ն տեսանելի էր բեմում, այնքա՜ն իրական, այնքա՜ն շոշափելի, այնքա՜ն ճշմարիտ ու անխաբուսիկ՝ շնորհիվ, անշուշտ, Տաթևիկ Մելքոնյան բեմադրիչի նախևառաջ․․․

«ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հրաշքն ու․․․«Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»»։

«Գուցե հրաշագո՞րծ էր․․․»․ ներկայացման ավարտին հնչող այս առեղծվածային հարցումը, այս անորոշ բարձրաձայնումը մեխվում՝ մնում է ուղեղիդ մեջ և երկա՜ր ժամանակ հանգիստ չի տալիս։ Հետո դուրս է գալիս թատրոնի դահլիճից ու տարրալուծվում մեր ժամանակի, նրա իրողությունների, նրա կասկածների, նրա հույզերի ու տագնապների մեջ։ Իրոք՝ «գուցե հրաշագո՞րծ էր․․․»։

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90