Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Իմ կյանքի նշանաբանն է. միշտ նստիր առաջին կարգում». ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆ

Որքան կարելի է զրուցել մի երիտասարդի հետ, ում ճանաչում են Հոլիվուդում, որը չորս հայտնի գեղարվեստական, վեց կարճամետրաժ ֆիլմերի, երկու  տեսահոլովակի, մեկ բալետի,  մեկ մյուզիքլի հագուստների ձևավորող է հասցրել լինել ընդամենը 31 տարեկանում, որը Շարաֆյանների կողմից առնչություններ ունի ամերիկյան ճանաչված օսկարակիր դիզայներ Այրին Շարաֆի հետ, որի պապը Թիֆլիսի թատրոնի դերասան և բանաստեղծ Պահարեն է եղել և այլն:

Պատերազմը, Կուստուրիցան, Մոնիկան ու...ԵՐԵՎԱՆԸ

«Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում աշխարհահռչակ Էմիր Կուստուրիցայի վերջին՝ «Ծիր Կաթինի ճանապարհով» ֆիլմի պրեմիերան էր: Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնից, աշխարհի շատ աղմկոտ պրեմիերաներից հետո Կուստուրիցայի հանրահայտ ֆիլմի երևանյան պրեմիերան: Աշխարհում այս ֆիլմը ոմանք դիտել են ընդամենը տասը րոպե և հայհոյելով հեռացել դահլիճից: Ոմանք ծափահարել են կանգնած: Կուստուրիցա է: Երևանյան պրեմիերայի տաք դահլիճում ազատ էր 344 հարմարավետ աթոռ: Վեց մարդ էինք՝ Երևանի հանրահայտ մշակութային տատին, վերջին շարքում նստած երիտասարդ մի զույգ, երկու աղջիկ և՝ ես: Անգամ երիտասարդ տղաներ չկային: Նույնիսկ Մոնիկա Բելուչին, հավանաբար, այլևս չի գայթակղում:     

«Անահիտներ», «Անահիտներ», կինո...

Օրեր առաջ Հայաստանի հանրային հեռուստատեսության շենշող տաղավարում, ճերմակ սեղանների շուրջ բազմած մի քանի տասնյակ մարդիկ՝ ֆրակավոր ու տոնական տրամադրությամբ, անասելի լարումով, անհանգստությամբ, հուզմունքով ու հռոմեացի զինվորներից ոչ պակաս կրքով սպասում էին Անահիտ աստվածուհու ոսկեզօծ արձանիկի «բաժանմանը»:

«Ես նման բաներից չեմ վախենում...».ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

Թե ինչերից չի վախենում մշակույթի նախարարը՝ զրույցի ընթացքում, իսկ մինչ այդ ասեմ, որ ինձ համար, թերևս, ամենաբարդը երկրի մշակույթի նախարարի հետ զրույցն է: Դժվար է չտրվել գայթակղությանը, ու զրույցը չվերածել բանավեճի, քննարկման, կարծիքների փոխանակման, ընդհանրապես մշակութային խնդիրների շուրջ մտորումների: Բայց հարցազրույցը կանոններ ունի և ժուռնալիստական խնդիրը հարցադրումներ անելու և դրանց պատասխանները լսելու մեջ է՝ անկախ դրանց վերաբերյալ քո տեսակետների: Արմեն Ամիրյանի հետ զրուցեցինք բավական երկար: Այնքան, որ մշակույթի նախարարի աշխատանքային գրաֆիկը կարող էր տապալվել: Զրուցեցինք շատ անկեղծ: Անկեղծ լինելու «պայմանը» երկուստեք էր: Փորձեցինք անդրադառնալ գրեթե բոլոր ոլորտներին, չնայած, որ մշակութային խնդիրների շուրջ հարցադրումները կարող են անվերջ լինել: Գիտակցում էի, որ հարցազրույցը ծավալային է լինելու, բայց մի վախեցեք կարդալ: Զրույցն, իսկապես, անկեղծ է: Նույնիսկ խորհուրդ կտայի ոչ միայն կարդալ, այլև արձագանքել: Նախարարը հետևում է արձագանքներին:  

Ո՞Վ ԿՓՐԿԻ Քոչարի քանդակը

Ո՞վ կարող է փրկել Քոչարի քանդակն այսօր: Տեղադրել այն Երևանի կենտրոնում, վերադարձնել Երևանին, նվիրել Քոչարի քաղաքին, դարձնել հանրության, երևանցիների, Երևանի հյուրերի սեփականությունը: Ո՞մ է պետք բանտարկված, փթող արձանը: Մինչդեռ այնքա՜ն ներդաշնակորեն այն կարող է քաղաքային մշակույթի մաս դառնալ՝ քաղաք «վերադարձնելով» նաև մի ուրիշ Չարենցի:

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼՈՒ Էլբակյանի «Պեպոն»

ի՞նչ է ասելու Արմեն Էլբակյանի «Պեպոն» այսօր,-հարցնում եմ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրության հեղինակ Արմեն Էլբակյանին, որ գրեթե երեսնհինգամյա ընդմիջումից հետո «Պեպոն» կրկին բարձրացնում է Սունդուկյանական բեմ: Բարձրացնում է՝ հստակ տեսնելով Պեպոյի ու մեր ժամանակների հարակցությունները, աղերսները, առնչությունները:

ՉԱՐԵՆՑԻ «ՎԵՐԱԴԱՐՁԸ» «Ինտուրիստի» թիվ 21 սենյակ

«…Ականատեսի վկայությամբ՝ Չարենցի աճյունը հողին հանձնվեց 1937 թվականի նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը: Բանաստեղծի՝ վերջապես հանգստացած մարմինը իր հավերժական կացարանը փոխադրեցին փակ մի ֆուրգոնով: Ֆուրգոնին ձի էր լծած, աջ ու ձախ պատերին գրված էր «Հաց»:

ԿՅԱՆՔԸ՝ «Սև, սպիտակ, եռագույն»...

«Ի՞նչ եք փնտրում»,- ինքն իրեն հարցնում է Զավեն Խաչիկյանը, ու ինքն իրեն էլ պատասխանում է. «Պատասխանում եմ. փնտրում եմ լուսանկարի կայացումը, երբ անցողիկը հանդիպում է ծիսականին, արվեստը՝ գիտությանը, բնությունը՝ մարդուն, ծիծաղը՝ լացին, պահը՝ հավերժությանը»: Ահա այս «հանդիպումների» աննկարագրելի գրկախառնումն է Զավեն Խաչիկյանի «Սև, սպիտակ, եռագույն» գիրքը:

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ Հակոբ Բերբերյանի

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի…» հատուկ նախագիծը մի մտահղացում է, որը հնարավորություն է ընձեռելու մեր ընթերցողներին «այցելել» ժամանակակից հայ լուսանկարչության ճանաչված անուններից մեկի՝ ծնունդով, բնույթով, տեսակով, իր ողջ էությամբ լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի անձնական արխիվ և ծանոթանալ հայ և համաշխարհային արվեստի, մշակույթի, այլ բնագավառների մեծանուն, հանրածանոթ մարդկանց բացառիկ լուսանկարների, որոնք երբևէ չեն հրապարակվել: Գումարած՝ ծանոթանալ Վարպետի հիշողություններին, զգացողություններին, ապրումներին՝ կապված այս կամ այն լուսանկարի կամ լուսանկարային շարքի հետ:

Թափառող «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ուրվականները կամ ԸՆԴՄԻՇՏ ԴԵԺԱՎՅՈՒ

Վերջին քսանհինգ տարիներին Հայաստանում, ըստ էության, ոչ իշանությունն է փոխվել, ոչ՝ ընդդիմությունը: Ուղղակի քաղաքականությունում հայտնված մարդիկ՝ ըստ նպատակահարմարության, երբեմն եղել են իշխանությունում, երբեմն՝ ընդդիմությունում: Այս պատճառով իշխանությունում եղած «ընդդիմադիրները» մի քիչ «ընդդիմական» իշխանություն են եղել են, ընդդիմությունում եղած իշխանականները՝ մի քիչ  իշխանական «ընդդիմադիր»: Սումբուրային ստացվեց, բայց այնպես է, ինչպես քաղաքականությունը Հայաստանում:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ