Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«ԳՅՈՒՄՐԻԻ զգայուն նյարդերը…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ես այս նյութը կարող էի վերնագրել Գյումրին, Ալեքսը, Վահագնը, Սարգիսը, Արմենուհին,  Gyumri Art Week-ը… ու այսպես շարունակ թվարկելով անուններ: Բայց փորձեմ զգացողություններս խտացնել «Գյումրիի զգայուն նյարդերը» վերնագրում: Ես մտադիր չէի գրել Գյումրիի մասին: Առաջին անգամը չէ, որ վայելում էի սքանչելի այդ քաղաքի մարդկանց, միջավայրը: Հարյուր-հազարավոր ժամեր եմ անցկացրել Գյումրիում տասնյակ տարիներ շարունակ: Ի վերջո, Գյումրին՝ մեր մշակույթը սնող իր երակներով մեր արյան մեջ է՝ անկախ գյումրեցի լինել-չլինելու հանգամանքից, իսկ արյան բաղադրության մասին գրելը դժվար է: Ի վերջո, Գյումրիի մասին անհնար է գրել մի քանի էջ: Դա երևի կարող են անել օտարները:

«Մենք հիմա ունենք «Արշալույսի լուսաբացը», որով կարող ենք խոսել...»

Սա ավելին է խոսելու մեր մասին, քան մեր նույնիսկ ամենահամարձակ դիվանագիտական ելույթները տարբեր ատյաններում: Ավելին, քան, առավելևս, մեր ոչ դիվանագիտական, անպտուղ լեզվակռիվները տարբեր ժողովներում:

«Ցտեսություն, ԱՐՏԻՍՏ...»

Յոթանասունականների կեսերն էր: Մենք տասը-տասնմեկ տարեկան էինք: Ռաֆայել Քոթանջյանն արդեն «Սատանան էր»՝ հայտնի անհնարինության աստիճան: Սատանա, որ երգում էր՝ «Անտառի միջին՝ ծաղկած պարտեզ, Պարտեզի միջին՝ փոքրիկ առվակ, Առվակի միջին մի արահետ, Մի քիչ էլ գնաս, թփերի միջին, գուցե կգտնես սուրբ ճգնավորին»:

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ոտնահարումը սրբապղծություն է…»․ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ

Կարեն Սմբատյանի հետ առաջին անգամ «հանդիպեցի» 93-ի հուլիսին, երբ պատերազմ էր, պատերազմի ծանրագույն շրջաններից մեկը։

««Արտավազդ»-ի պերճանքն ու ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ես այս չարչրկված արտահայտությամբ չէի վերնագրի իմ անդրադարձը 2022 թվականի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը, եթե այն այդքա՜ն միաձույլ չլիներ «պերճանքի ու թշվառության» փիլիսոփայությանը, ներծծված չլիներ այդ փիլիսոփայության բոլոր դրսևորումներով:

«Նրա կտավները հիմն են արևին...»: ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

88-ի աշնանը, երբ Հայաստանն իր ազգային զարթոնքի օրերն էր ապրում, հանկարծ ու Երևանում բացվում է Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսը:

«Ես կվերադառնամ. ասաց նա՝ ԿԻՆԸ…»

«… Տղամարդիկ կհեռանան և արյունը կդադարի հոսել: Արյունը կդադարի հոսել և տղամարդիկ կհեռանան: Ես կվերադառնամ: Չգիտեմ՝ երբ և ինչ տեսքով, բայց՝ կվերադառնամ. ասաց նա՝ կինը…»:

«Եթե հեղափոխել, ուրեմն՝ ԱՐՎԵՍՏԸ…»

Եվ որքան էլ մեր այսօրվա իրականությունում հանդերձյալ աշխարհի ձայները, ցավալիորեն, ավելի լսելի են, քան իրական կյանքի, որքան էլ հանդերձյալ աշխարհի լույսն այսօր ավելի զորեղ է, քան իրականության, բոլոր այն մարդիկ, որոնք ստեղծել են արվեստային այս գլուխգործոցը՝ մտորումների տիրույթի սահմանների անչափելիությամբ հանդերձ, ամեն ջանք գործադրել են, որ սերը, լույսը, ապրելու կամքը դառնա իրականություն:  

«Հպատա՞կ ես: Հպատակ եմ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Այս արձանագրումը հակառուսականության կամ հակառուսաստանականության հետ կապ չունի:

«Եթե ուժեղ ես, քեզ չեն կարող կոտրել…». ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆ

Նա 60-ականների Երևանի այն տղաներից էր, այն սերնդից, որն ըմբոստացավ արվեստը կաղապարող գաղափարախոսական կապանքների դեմ։ Նրանք մերժեցին ժամանակի թելադրանքները, արվեստային պարտադրանքները, կոտրեցին մոտեցումներ, պատկերացումներ, ընդունված ձևեր ու կերպեր, ու ստեղծեցին իրենցը՝ բազում շերտերի համադրությամբ, ձևի, պատկերի, գծի ազատությամբ, ազատության շունչը վրձնելով գույների կռվի մեջ։ Նրանք ժամանակի նոն-կոմֆորմիստներն էին՝ ժամանակի ճոճքի հետ անհաշտ, նորը ստեղծելու մեջ նախանձախնդիր, տաղանդով, ժառանգությունն իրենց մեջ կրող, համաշխարհային ընթացքներին ու շարժերին տեղյակ։

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90