Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Ես իշխանությունը չեմ ընկալել որպես Աստծո պարգև...». ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Ես չեմ ասում, որ ես ճիշտ եմ: Գուցե ես սխալ եմ, բայց ես այսօր էլ եմ այդպես մտածում: Կարող է մի տասը տարի հետո այլ կերպ մտածեմ: Մտածեմ, որ կորցրած հնարավորություններ կային, ճակատագիր կար կորսված, որը հնարավոր չէ վերականգնել, մի գուցե տասը տարի հետո մտածեմ, որ սխալ եմ եղել: Բայց, այսօր էլ մտածում եմ, որ ճիշտ եմ եղել: Համենայնդեպս, շատ հետաքրքիր ընտրություն էր ինձ համար:

«Երբ հաղթանակներդ պարտություն են...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Տարօրինակ մի զուգադիպությամբ, կամ՝ օրինաչափությամբ, վերջին տարիների մեր հաղթական քաղաքացիական շարժումներն, ըստ էության, ավարտվում են...պարտությամբ: Պարտությամբ՝ թե՛ որպես պարտություն իրականության մեջ, թե՛ որպես բարոյահոգեբանական երևույթ, թե՛ որպես անկումային տրամադրությունների ծավալում: Արդյունքում՝ դեպի զարգացում, դեպի իրականության փոփոխություն, դեպի նորի կառուցում ձգտող ուժը, էներգիան, զանգվածը դառնում է եղածի պահպանության երաշխավոր, առաջընթացի արգելք, զարգացման կասեցում ու մենք դառնում ենք զարգացմանը դեմ գնացող հասարակություն:

ՇՈՒՇԻԻ առաջնագծի «զինվորները»...

Առաջին անգամ մի քիչ ավելի երկար ժամանակով Արցախ մեկնեցի 89-ի փետրվարին: Երևանում արևոտ, բայց սառը փետրվար էր, Ստեփանակերտում՝ արևոտ ու տաք: Գրեթե անձյուն ձմեռ: Մեկնեցի «Էրեբունի» օդանավակայանից, «Յակ- 40» փոքրիկ, անհարմար ինքնաթիռով: Մեկնելու այլ տարբերակ չկար: Միակ տարբերակն էր: Արցախն «օղակված» էր Լաչինով, Քելբաջարով...: Ստեփանակերտի օդանավակայանում ադրբեջանական ՕՄՕՆ-ն էր՝ ռուս զինվորականների հետ: Ստուգում էին անթաքույց թշնամանքով, ավտոմատի փողով քրքրելով բեռները:  89-ի Շուշիում արդեն հայեր չկային: Ստեփանակերտը ծվարած էր Շուշիից իջնող ահռելի վտանգի տակ: Շուշեցիները Ստեփանակերտի միակ, կարծեմ «Ղարաբաղ» անհրապույր ու ավերակ հյուրանոցում էին՝ փախստական սեփական երկրում: Հայաստանը հեռվում էր, դեռ՝անհասանելի: Միակ բանը, որ ունեին արցախցիները՝ ոգին էր, անկոտրում ոգին, պայքարի մղումը, հույսը, հավատը, հեռանկարը, դեպի Հայաստան ճանապարհները...:

«Ես Հարությունին հենց դրա համար եմ շնորհավորում...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հանճարեղորեն ճիշտ էր իմ ընկեր Այդին Մորիկյանը, երբ ասում էր. «Հորինել պետք չէ՝ ոչ երկիր, ոչ պետություն, ոչ էլ կենսագրություն: Պատասխանատվությունն ըստ ապրված կյանքի է լինելու, ոչ թե ըստ հորինածի»:

«Վրացական կինոն այսօր բում է ապրում». ՎԱԽԹԱՆԳ ԿՈՒՆՑԵՎ-ԳԱԲԱՇՎԻԼԻ

Ասեմ, որ այսօր գրեթե ոչ մի վրացական ֆիլմ դուրս չի մնում միջազգային կինոաշխարհի ուշադրությունից, մրցանակներից: Վերջին տարիներին շատ նշանակալի մրցանակներ են բերվել Վրաստան նաև Ա սերիայի փառատոներից: Կաննում կային վրացական ֆիլմեր:

Իրականության ու երազանքի «ՓԱԿՈՒՂԻՆ»

Ո՞ւր է նայում մարդը. անցյալի՞ն, որը մնացել է իր տարիների հեռվում, երազ է ու ոչ մի կապ չունի իր իրականության հետ, թե՞ իրականությանը, որը ոչ մի կերպ չի աղերսվում իր երազանքների հետ: Կյանքը մնացել է իրականության ու երազանքի փակուղում:

ԲԱԳՐԱՏՅԱՆՆ  է խոսում

Նախ ասեմ, որ այսպիսի վերնագրի ընտրությունը պայմանավորված է երկու հանգամանքով. Ա. Հրանտ Բագրատյանը սիրում է իր մասին խոսել երրորդ դեմքով և, Բ. այսպիսի շարադասությունը միտված է ուշադրության սևեռացմանը: Հիշո՞ւմ եք՝ սովետալևիտանյան «Говорит  Москва»-ն, որը թարգմանվում է «Խոսում է Երևանը», բայց որը Հրաչուհի Ջինանյանի «աղքատ» հայերենի փայլուն լեզվիմացության և լեզվաընկալման շնորհիվ դարձավ «Երևանն է խոսում»՝ փոխելով բառակապակցության գաղափարախոսական շեշտադրումը:

Հայ տականքի «ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ»-ն կամ «Խավարում»-ի անընդհատ տարիներ...

Լյուստրացնել, որպեսզի հետևեն «ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»։ Սա հրամայական է, որովհետև «Պատմությունը կրկնվելու սովորություն ունի», եթե չասենք, որ այն արդեն իր սովորության հաճույքում է: Սա ճանապարհ է, որ տանում է դեպի «փրկություն ներսից» և խորհրդանշական է, որ ճանապարհն այդ անցնում է դեպի թումանյանական լույսը տանող բարձրունքը հաղթահարելով:

«Որքան քիչ է սերը, այնքան չարությունն է շատ...». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Օ, սերը… Ամենամեծ ուժն է: Մեր կարողությունների լավագույն մասը՝ մեր մարմնից սկսած մինչև հոգեբանություն, մինչև զգացական աշխարհ կամ սեր է կոչվում, կամ առնչվում է դրա հետ:

Երբ գալիս է «ԾԻՐԱՆԸ»

Երբ գալիս է «Ոսկե Ծիրանը», համաշխարհային կինոն ու նրա լեգենդները քայլում են Հայաստանում, միայն Հայաստանում, վայելում են Հայաստանն ու հայի ոգին, հայի շունչը, հյուրընկալությունը, նվիրումը, սերը ու դրանք տանում են աշխարհով մեկ, իսկ երեսառած Երևանին մնում է վայելել կինոն, շոգը, ամառը, գույները, զով երեկոների «Ծիրան»-յան ջազը, գիշերային կինոօրերի շունչը, սուրճ, սառը սպիտակ գինի և անսեթևեթ ու ազատ մարդկանց սիրուն ներկայությունը:   

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ