ԿՐԹԱԿԱՆ

«Եվ նրանց մեջ կմնա լույսը ՔՈՉԱՐԻ․․․»․ Մշակութային կրթությունը այլընրանք

Անցկացրած հարյուր օրերը ընդմիշտ կմնան նրանց հիշողության մեջ։ Կմնան լույսերը, գույները, հիացած հայացքներն ու արվեստային հրավառությունը Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակի շուրջը։

«Կարդա՞լ, թե՝ ընթերցել…». ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Այս օրերին նորահայտ թագավարակը բոլորին անդառնալիորեն կապել է տեխնիկական միջոցներին, քանի որ այլ կերպ պարզապես անհնար է դարձել որևէ գործունեություն ծավալել: Հեռավար կրթությունն ու դրանից բխող խնդիրները լուրջ մարտահարավեր են դարձել սովորողների ու սովորեցնողների համար:

«Իսկ ո՞վ է ասել, որ ուսուցիչը կատարող է...». ՀԱՍՄԻԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Իսկ ո՞վ է ասել, որ ուսուցիչը կատարող է, կամ պետք է կատարող լինի։ 

«Ամենից շատ հարգում եմ իմ ազգային ինքնությունը...». ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Ուզում եմ իմանաք, որ պապս Ավետարանական եկեղեցու Պատվելի է եղել, 1950-ականների սկզբին իր համախոհների հետ Սովետական Հայաստանում հիմնադրել է Նար-Դոսի փողոցի վրայի Ավետարանական եկեղեցին։ Հարգում եմ բոլոր կրոնները, բայց ամենից շատ հարգում եմ իմ ազգային ինքնությունը, որն, ինձ համար, պայմանավորված է ոչ միայն լեզվով, մշակույթով, այլև Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր անդամ լինելով։ Կարող եք չհամաձայնվել, դա էլ ձեր իրավունքն է։

«Ես հավատում եմ Լիվինգստոն անունով ճային...». ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Այդ պատրանքը հնարավորինս ստեղծում էի իրենց համար, որ իրենք, իսկապես, հավատան իրենց ուժերին, մտքերին, հավատան անգամ իրենց անհավանական գաղափարներին ու իրենք հավատում էին...

«Ամեն աշակերտ իրեն հավատացող ուսուցչի կարիք ունի….». ՀԱՍՄԻԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Ուսուցիչները, հաճախ անկախ իրենցից, ձևավորում են որոշակի սպասումներ այս կամ այն աշակերտի հաջողության հետ կապված և սրա արդյունքում սկսում են տարբեր կերպ վերաբերվել աշակերտներին։ Կարևոր է գիտակցել, որ մենք ավելին ենք, քան կանք, սակայն չունենք գերմարդու հատկանիշներ։ Մեր հաջողության բանալին մեր մեջ է և մեր նկատմամբ հավատի, հետևաբար կարևոր է, որ աշակերտի հաջողության ուղենիշերը միասին սահմանեն ուսուցիչն ու աշակերտը՝ ինքնաճանաչման և հաջողության հանդեպ հավատի հիմքով։ 

«Ազատե՞նք ուսուցչին անընդհատ վերապատրաստումից...». ՀԱՍՄԻԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Արդյոք ուզում ենք ունենալ ուսուցիչ, ով սպասում է հերթական վերապատրաստմա՞նը, որպեսզի կարողանա լուծել իր դասարանում առկա խնդիրը, թե՞ ժամանակ եւ ռեսուրս (մարդկային եւ ֆինանսական) ենք  ներդնում՝ ձեւավորելու այնպիսի ուսուցիչ, որն ինքը կբացահայտի իր խնդիրն ու կգտնի դրա լուծումը։

«Պահն է հագնելու ԶԳԵՍՏՆԵՐԸ...»

Շատ հաճախ է խոսվում այն մասին, որ սերունդների կապը կտրված է, խոսում ենք տարբեր լեզուներով, իսկ այս հանդիպումները ծառայում են, որպեսզի ավագ սերունդն իր ասելիքը փոխանցի նոր սերնդին:

«...Իրենք ունեն իրենց ճշմարտությունը». ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

«Մենք ունենք պահանջատեր երեխա: Ես չեմ հիշում, որ իմ սերնդից, կամ նույնիսկ ավելի ուշ ծնված սերնդից որևէ մեկին, որը կգնար ու դասախոսին կամ ռեկտորին կասեր՝ տուր ինձ իմ հասանելիք գիտելիքը, իսկ այսօրվա սերունդը, ի ուրախություն մեզ, դա անում է: Ունենք բացարձակ ազատ մտածողությամբ երեխա, այն աստիճան, երբ դու զգուշորեն ես բանավիճում, որովհետև իր ճշմարտությունը կարծես թե ավելի շատ է տեղավորվում այս ժամանակաշրջանի մեջ, քան՝ քոնը: Դու կարող ես արտահայտել կարծիք, ասել, որ սա իմ ճշմարտությունն է, բայց իրենք ունեն իրենց ճշմարտությունը»:

 «ՉԷԻ ՈՒԶԻ կրթությունս միայն ինձ մնար…»

«Կարծում եմ, որ հիմա աշխարհը գլոբալիզացիայի վերին կետում է գտնվում ու ես ինձ էլ համարում եմ նման անձ: Ինչքան էլ պրակտիկ, հեշտ հարմարվող մարդ լինես, դու մի տուն ունես ու դա Հայաստանն է: Եթե ուզում ես, որ քո որդին էլ տուն ունենա ապագայում, դու ունես գերխնդիր՝ Հայաստանին ինչ-որ չափով օգնելու: Չի կարելի ասել, դե միայն ես ինչ կարող եմ անել: Ամեն անհատ կարող է ինչ-որ բան անել ու ցանկացած մեծ ծրագիր սկսվում է փոքր բանից: Չէի ուզի, որ իմ կրթությունը մնար միայն ինձ: Մենք չենք ապրում այնպիսի երկրում, որը բնակչության, տարածքի խնդիր չունի: Մարդիկ քննադատությամբ են վերաբերվում արտագաղթին, բայց ես դա համարում եմ անհատի որոշում: Միևնույն ժամանակ, կարծում եմ, անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում, դու ունես որոշակի պարտավորություններ քո երկրի նկատմամբ»:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ