Հասմիկ Կյուրեղյան
Հասմիկ Կյուրեղյան

 

Կրթության

ոլորոտում

լավագույնը

համարվող

Լոնդոնի

Համալսարա-

նական

Քոլեջի՝

UCL-ի

կրթության

ինստիտուտի

դոկտորան-

տուրայի (PhD)

ուսանող է։

 

Ունի

անգլերենի

դասավանդ-

ման մագիս-

տրոսի

աստիճան

Հայաստանի

Ամերիկյան

Համալսարանից։

 

Զբաղվում է

մեծահասակ-

ների

կրթության,

ուսուցիչների

նախնական

եւ շարունա-

կական

կրթության

ուսումնա-

սիրություն-

ներով։

 

Զեկույցներով

հանդես է եկել

տարբեր

համաժողով-

ներում՝

Հայաստանում,

Ուկրաինայում,

Ղազախստանում,

Անգլիայում։

 

Ունի շուրջ

վեց տարվա

դասավանդման

փորձ։

 

Մասնակցել է

Հայաստանում

առաջին

ծավալուն

ուսումնասիրու-

թյանը հանրա-

կրթության

պետական

չափորոշչի,

առարկայական

չափորոշիչների

և ծրագրերի

բարելավման

ուղղությամբ։

«Ազատե՞նք ուսուցչին անընդհատ վերապատրաստումից...». ՀԱՍՄԻԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

 

Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները քննարկումներ են առաջ բերել մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, մինչև կրթություն, մշակույթ և այլն:

Կրթության ոլորտում այս օրերին շատ է խոսվում հատկապես համակարգում ծախսերի արդյունավետության մասին, համեմատության մեջ են դրվում ոլորտի ներսում գոյություն ունեցող տարբեր ուղղություններ, երբեմն՝ հակադիր, որը ձևափոխում է իրական պատկերը։

Կրթական համակարգի կարևոր ուղղություններից մեկն էլ ուսուցիչների վերապատրաստումն է։ Հատկապես այն պարագայում, երբ այսօր Հայաստանում, ինչպես և գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում, բուհական կրթությունը դեռևս չի պատրաստում այն ուսուցչին, ով կարող է այսօրվա աշակերտի հետ աշխատել այսօրվա դասարանում, իսկ սրան հասնելը երկարաժամկետ եւ խորը բարեփոխումներ պահանջող հարց է։

Երբ անդրադառնում ենք ուսուցչի վերապատրաստման խնդրին, որպես առաջնահերթություն ի հայտ է գալիս երեք հիմնական հարցադրում՝ Վերապատրաստե՞լ (train), թե՞ զարգացնել, ուսուցի՞չ, թե՞ դասատու և ի՞նչ  տրամաբանության մեջ է պետք դիտարկել վերապատրաստումներն ու պետական գումարները:

Վերջին 20 տարիներին պետությունը զգալի գումարներ է ներդրել վերապատրաստումների համակարգում: Միայն Համաշխարհային բանկի վարկավորմամբ այդ ոլորտում ներդրվել է շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար։

Պետական բյուջեից յուրաքանչյուր տարի Կրթության ազգային ինստիտուտին (ԿԱԻ) վերապատրաստումների համար տրվում է միջինում 1.5 մլն ԱՄՆ դոլար։

Ստացվում է, որ ուսուցչական գրեթե նույն կազմին վերապատրաստելու ուղղությամբ պետությունն արդեն շուրջ 20 տարի զգալի գումարներ է ներդնում, իսկ արդյունքը որեւէ մեկին չի գոհացնում։

Վերապատրաստումների տրամաբանությունն այնքան է հենվել մեթոդների վրա, որ Հայաստանում ուսուցչության համար կարևորագույն հմտությունները անուշադրության են մատնվել:   

Հարցրեք Հայաստանի ցանկացած ուսուցչի եւ նա կթվարկի առնվազն երկու-երեք մեթոդ, սակայն ի՞նչ օգուտ, եթե շարունակում ենք վարժեցնել աշակերտներին, փոխարենը զարգացնելու և ուղղորդելու նրանց վերլուծական հմտությունները:

Անշուշտ, արդյունավետ եւ հետաքրքիր դասավանդման համար շատ կարեւոր է այդպիսի տեխնիկաներին տիրապետելն ու դրանք կիրառելը, բայց հարցն այն է, արդյոք մենք ուզում ենք ուսուցչին ուղղակի փոխանցել նոր գործիքնե՞ր, թե՞ զինել մտածողական հմտություններով: Մեթոդները, այո, կարեւոր են, բայց ուսուցիչներն իրենք պետք է դրանք բացահայտեն, և ոչ թե սպասեն, որ դրանք իրենց կսովորեցնեն։  

Աշխարհը փոխվել է, բայց մենք շարունակել ենք առաջնորդվել հին պատկերացումներով ու ետ մնալ ժամանակակից աշխարհից։

Իսկ ժամանակակից աշխարհում վերջին տասնամյակներում ի հայտ են եկել նոր եւ ավելի կոմպլեքս տեսակետներ, թե ինչպե՞ս է պետք հայեցակարգել ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը, որոնք ենթադրում են անցում ավանդական սեմինար-դասընթացային մոտեցումներից դեպի ավելի ինտերակտիվ, համագործակցային, երկարատեւ եւ շարունակական աջակցության հնարավորությամբ մոտեցումների։

Սակայն շրջանցելով ժամանակակից մոտեցումները, մենք ստեղծել ենք մի համակարգ, որը կախվածություն է առաջացնում եւ անընդհատ գումար պահանջում, որովհետև այսօրվա մեթոդներին փոխարնելու են գալիս նոր մեթոդներ, ինչը և նորից վերապատրաստելու նոր գումար է պահանջում։

Երբ ուսուցչին դիտարկում ես որպես դասատու կամ մանկավարժ (ասել է, թե՝ պատրաստի նյութ մատուցող կամ վարժեցնող), նրան փորձում ես անընդհատ նոր մեթոդ սովորեցնել՝ որպես պատրաստի գործիք, որը նա կկիրառի աշակերտին վարժեցնելու համար։

Երբ դիտարկում ես որպես «հրաշագործ», ով ինչ-որ հրաշքով պետք է միշտ բացահայտի եւ ոգևորի, ուրեմն չես ընկալում, որ ուսուցչությունն իրականում պահանջկոտ մասնագիտություն է և հրաշքներ գործելու համար ուսուցիչը՝ առարկան տիրապատելուց բացի, պետք է ունենա մի շարք հմտություններ՝ մենթորի, ուղղորդողի, բանակցողի, հետազոտողի, լավ հաղորդակցվողի, որ բացահատելու համար ուսուցիչը պետք է հետազոտի, ոգեւորելու համար՝ օգնի ուղղություն գտնել և այլն։

Իսկ սրանք հմտություններ են, որոնք ապագայի մարտահրավերներին դիմակայելու համար են:

Բայց երբ ուսուցչին դիտարկում ես որպես ուսուցիչ, օգնում ես նրան, որ գտնի իր ճանապարհը և իր լուծումները։

Ուսուցչին մեթոդ սովորեցնելիս աշակերտներին դիտարկում ես որպես միատարր զանգված, իսկ երբ նրան հետազոտել ես սովորեցնում, աշակերտներին դիտարկում ես որպես անհատների համայնք։

Այլ կերպ ասած, տասնյակ վերապատրաստումների փոխարեն կարելի ընդամենը մեկ անգամ ներդրում անել ու զարգացնել հետազոտական-վերլուծական հմտություններ։ Աշակերտակենտրոն ուսուցման հիմքը ուսուցչակենտրոնությունն է։

Այսօր մենք ունենք շուրջ 37. 000 ուսուցիչ, որոնք ամեն օր «դաշտային» պայմաններում աշխատում են տասնյակ հազարավոր աշակերտների հետ։ Մենք պետք է օգնենք նրանց, որպեսզի այսօր արդեն օգնած լինենք ինքներս մեզ եւ կարողանանք ունենալ քննադատ մտածող, 21-րդ դարի հմտություններին տիրապետող աշակերտներ։

Այս նպատակին հասնելու համար պետք է պատասխանենք մեկ հարցի՝ արդյոք ուզում ենք ունենալ ուսուցիչ, ով սպասում է հերթական վերապատրաստմա՞նը, որպեսզի կարողանա լուծել իր դասարանում առկա խնդիրը, թե՞ ժամանակ եւ ռեսուրս (մարդկային եւ ֆինանսական) ենք  ներդնում՝ ձեւավորելու այնպիսի ուսուցիչ, որն ինքը կբացահայտի իր խնդիրն ու կգտնի դրա լուծումը։

Ի վերջո, ուսուցիչը պետք է աշխատի ինքն իր զարգացման ուղղությամբ, վերլուծի իր քայլերը, հետազոտի իր միջավայրը, սովորի ու փոխվի, որպեսզի նույնը կարողանա անել նրա աշակերտը՝ ուսուցչի ուղղորդմամբ եւ աջակցությամբ։

Սա է դասատուից՝ուսուցչի, մեթոդական միավորումից՝ ուսուցչական համայնքի անցման ճանապարհը։

Սա է արդյունավետ պետական ներդրումներ կատարելու և ուսուցիչների զարգացման արդյունք արձանագրող ծրագիր ունենալու հիմքը։

 

Հասմիկ Կյուրեղյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ