Արշալույս Բարսեղյան
Արշալույս Բարսեղյան

 

Արշալույսը

լրագրող է:

Բնույթով՝

մաքսիմալիստ:

 

Համոզված է,

որ լավ

գիտելիքից, 

ձևավորված

արժեքային

համակարգից 

և որակյալ 

մասնագետ

լինելուց բացի, 

կարևոր են

նաև

միջավայրերը:

 

Այդտեղ է,

որ մարդն

անընդհատ 

ձևավորվում և

ձևավորվում է:

 

Առավել չի

հանդուրժում

անարդարությունը:

Նաև՝ 

մեծամտությունը:

Անհաշտ է

բոլոր

տեսակի

կարծատիպերի

հետ:

«Ուզում եմ սովորածս բերել Հայաստան». ՕՖԵԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ես ոչ մի ձևով կապված չեմ Ամերիկային: Ուզում եմ այստեղի հնարավորություններն օգտագործել՝ ինձ ավելի լավ մասնագետ դարձնելու համար: Հայաստանում ավելի լիմիտավորված եմ ինձ զգում, բայց գիտեմ, որ ինչ-որ պահի ուզում եմ լինել այդտեղ ու իմ սովորած ամեն ինչը բերել Հայաստան: Ամբողջ իմաստը դրանում է»:

THE LIGHTS OF ARMENIA. Pertshuhi Torosyan

“ The Armenians”  panarmenian mediaspace outlet starts exclusive project - “ THE LIGHTS OF ARMENIA.”   We are going to tell about “ Luys”  Foundation Scholars - Global top ten university graduates who have created a unique Armenian world. Following our perspective we aim to unite the whole creative intellect of professionals from Armenia and throughout the World. By that unity we can  “ Change and Be Changed”, which is our slogan. We are sure that the biggest investment is the investment in people.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՅՍԵՐԸ. Պերճուհի Թորոսյան

Պերճուհի Թորոսյանը տնտեսագետ է, ֆինանսիստ: Սովորել է Այովայի, Բոսթոնի և Կոլումբիայի համալսարաններում: Ծնվել է Հրազդանում, հետո տեղափոխվել Երևան, ավելի ուշ՝ ԱՄՆ: Այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: 90-ականներին Պերճուհու մայրիկի համար հնարավորություն է ստեղծվում լրագրողական պրակտիկա անցնել ԱՄՆ -ում: Այնուհետև ընդունվում է համալսարան՝ մագիստրոսական կրթություն ստանալու և սկսում աշխատել ռադիոյում: Ընտանիքը՝ ամուսինը, դուստրերը՝ Պերճուհին և քույրը, «միավորվում» են ավելի ուշ:

 «ՉԷԻ ՈՒԶԻ կրթությունս միայն ինձ մնար…»

«Կարծում եմ, որ հիմա աշխարհը գլոբալիզացիայի վերին կետում է գտնվում ու ես ինձ էլ համարում եմ նման անձ: Ինչքան էլ պրակտիկ, հեշտ հարմարվող մարդ լինես, դու մի տուն ունես ու դա Հայաստանն է: Եթե ուզում ես, որ քո որդին էլ տուն ունենա ապագայում, դու ունես գերխնդիր՝ Հայաստանին ինչ-որ չափով օգնելու: Չի կարելի ասել, դե միայն ես ինչ կարող եմ անել: Ամեն անհատ կարող է ինչ-որ բան անել ու ցանկացած մեծ ծրագիր սկսվում է փոքր բանից: Չէի ուզի, որ իմ կրթությունը մնար միայն ինձ: Մենք չենք ապրում այնպիսի երկրում, որը բնակչության, տարածքի խնդիր չունի: Մարդիկ քննադատությամբ են վերաբերվում արտագաղթին, բայց ես դա համարում եմ անհատի որոշում: Միևնույն ժամանակ, կարծում եմ, անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում, դու ունես որոշակի պարտավորություններ քո երկրի նկատմամբ»:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ