Ադրինե Աճեմյան
Ադրինե Աճեմյան

 

Ադրինեն

լրագրող

դառնալ 

երազել է 

դեռ դպրոցում:

 

Մասնագիտությունը՝

հեռուստալրագրող:

 

Համոզված է,

որ լրագրողը

պետք է լինի

անկողմնակալ:

 

Անարդարությունը,

սուտը, իսկ

լրագրողի

դեպքում՝ 

կողմնակալությունը,

ոչ մի կերպ

չի հանդուրժում:

 

Ռեալիստ է:

Համոզված է,

որ գիտելիքից,

պաշտոններից

և ամեն ինչից

կարևորը 

մշտապես

Մարդ լինելն է:   

#ԷԿՈՀԱՅԱՍՏԱՆ. Արևի երկրի «Ագրոլոգ»-ը

Չնայած շոգին, հյուրերը ճաշակում են հայկական հաճարով փլավի, ավելուկով աղցանի, գինու, պանրի համը և չեն շտապում հեռանալ: Հայաստանն արդեն շռայլորեն հյուրասիրում է նաև օրգանական սննդով:

«Պահն է հագնելու ԶԳԵՍՏՆԵՐԸ...»

Շատ հաճախ է խոսվում այն մասին, որ սերունդների կապը կտրված է, խոսում ենք տարբեր լեզուներով, իսկ այս հանդիպումները ծառայում են, որպեսզի ավագ սերունդն իր ասելիքը փոխանցի նոր սերնդին:

«...Որ վերքեր չմնան». ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վահագն Խաչատրյան երիտասարդ ռեժիսորն ինձ համար հայտնություն էր: Ավելի ճիշտ՝ բացահայտում: Նա երբևէ չի խոսում իր մասին: Երբևէ չի խոսել: Նա միշտ լուռ է: Նա նույնիսկ ժպտում է լուռ: Կարելի է մտածել, թե շատ լավ ճանաչում ես Վահագնին, բայց իրականում, հասկանում ես, որ նրան չես ճանաչում: Նա միշտ իր գործին է: Իր տեսակի, իր երազանքների, պատկերացումների ետևից՝ առանց վախի: Նա այն մարդկանցից է, որոնք աննկատ, ստվերում, անձայն անում են իրենց գործը, ու մի օր գործը խոսում է նրանց մասին:

Երբ խոսում են «ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ»

Մենք ցույց տվեցինք, թե ինչ է սերնդափոխությունը: Մենք ցույց տվեցինք, որ դասախոսն ու ուսանողն արդեն հավասար են քայլում ժամանակակից աշխարհում: Ինձ համար սա հաղթանակ էր»,-ասում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը:

«...Քանի որ կարծում եմ՝ մարդու պես եմ ապրել». ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ալվարդ Պետրոսյանը մեր հիշողությունն ու մեր զգացած-չզգացածը, մեր հարցերն ու մեր պատասխանները, մեր ստացածն ու չստացածը վերադարձնում է մեզ՝ ամրորեն հենվելով իր կշռելի կենսափորձի ու իր ապրած անկշռելի տարիների հորձանուտին: Ու գրքի էջերի մեջ չզգացածդ դառնում է ապրած, չստացածդ փոխհատուցվում է, հարցերդ դառնում են պատասխաններ ու հիշողությունդ՝ ընդգրկուն, տիեզերական:

«...Բառերը մարդու հետ միշտ նույն կերպ են վարվում»: ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Երբ արևի ու արևոտ օրվա սպասումի մեջ մեծ փաթիլներով ձյունը՝ արևից ու արևի մեր սպասումից անտեղյակ, մեզ պարտադրում է ընդունել իր ճերմակ իշխանությունը, Արև Պետրոսյանը, Arev Art Gallery-ն ու Հարություն Հարությունյանը հրավիրում են ըմբոշխնելու մեր ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկի՝ Ավագ Եփրեմյանի բառը, ըմբոշխնելու գինու, ջերմության ու լույսի մեջ, որովհետև Ավագ Եփրեմյանն իր նոր գրքով «հանդգնել» է  արձանագրել, որ «Երգչախումբը ցրվել է»:

«...Իրենք ունեն իրենց ճշմարտությունը». ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

«Մենք ունենք պահանջատեր երեխա: Ես չեմ հիշում, որ իմ սերնդից, կամ նույնիսկ ավելի ուշ ծնված սերնդից որևէ մեկին, որը կգնար ու դասախոսին կամ ռեկտորին կասեր՝ տուր ինձ իմ հասանելիք գիտելիքը, իսկ այսօրվա սերունդը, ի ուրախություն մեզ, դա անում է: Ունենք բացարձակ ազատ մտածողությամբ երեխա, այն աստիճան, երբ դու զգուշորեն ես բանավիճում, որովհետև իր ճշմարտությունը կարծես թե ավելի շատ է տեղավորվում այս ժամանակաշրջանի մեջ, քան՝ քոնը: Դու կարող ես արտահայտել կարծիք, ասել, որ սա իմ ճշմարտությունն է, բայց իրենք ունեն իրենց ճշմարտությունը»:

ՔՍԱՆ ՏԱՐՎԱ ակնթարթը

Չնայած, որ դրսում ցուրտ էր, ձմեռ, սառնամանիք, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կրակոտ, շոգ ամառ էր, իսկ ջերմությունը ճառագում էր ‹‹Շողակն›› համույթից: Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգ ու մեղեդի՝ ‹‹Գյումրվա տրնգի››, Հորովելներ, ‹‹Քելե, քելե››, ‹‹Անձրև եկավ››, ‹‹Շողեր ջան››, ‹‹Շալախո››, «Գուլո» և այսպես շարունակ, ու պարում է հոգիդ, պարում է մարմինդ, պարում է միտքդ: Ու այսպես՝ մեր իմաստությունը, մեր խիղճը, մեր մայրականը դարերից գալիս ու լցվում է ներսդ:

«Կարծես լսում էի թուրք զինվորների ձայները...».ՆԱՐԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Ֆիլմը սկսելու պահից մտածում էի, որ պետք է հասնեմ Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, քանի որ հասկանում էի, որ դա կատարյալ միջոց է հանրությանն իրազեկելու Հայոց Ցեղասպանության մասին: ...Սակայն անկախ նրանից, թե ինչ ես երազում, կամ ինչ ես պատկերացնում, տեսնել «Տան մյուս կողմը» Օսկարի կարճ անվանացանկում, դա մի հեքիաթային պահ էր: Գեղեցիկ ու անիրական էր թվում՝ տեսնել Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմը՝ Օսկարի կարճ անվանացանկում։

ՀԱՇՏՎՈՒՄ ԵՆ անգամ Շունն ու Կատուն

130 տարի անց Թումանյանցիներն ու Թերլեմեզյանցիները որոշել էին ուղղել պատմական անարդարությունը՝ ձմեռնամուտին անգլխարկ չթողնել Շանը, որը տուժել էր գուցե նաև իր մեղքով՝ պայմանագրային պարտավորություններով չէր ձևակերպել իր պահանջները դերձակ Կատվից, կտրոն չէր պահանջել Կատվին հանձնած մորթու դիմաց...

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ