Ադրինե Աճեմյան
Ադրինե Աճեմյան

 

Ադրինեն

լրագրող

դառնալ 

երազել է 

դեռ դպրոցում:

 

Մասնագիտությունը՝

հեռուստալրագրող:

 

Համոզված է,

որ լրագրողը

պետք է լինի

անկողմնակալ:

 

Անարդարությունը,

սուտը, իսկ

լրագրողի

դեպքում՝ 

կողմնակալությունը,

ոչ մի կերպ

չի հանդուրժում:

 

Ռեալիստ է:

Համոզված է,

որ գիտելիքից,

պաշտոններից

և ամեն ինչից

կարևորը 

մշտապես

Մարդ լինելն է:   

ՀԱՇՏՎՈՒՄ ԵՆ անգամ Շունն ու Կատուն

 

130 տարի անց Թումանյանցիներն ու Թերլեմեզյանցիները որոշել էին ուղղել պատմական անարդարությունը՝ ձմեռնամուտին անգլխարկ չթողնել Շանը, որը տուժել էր գուցե նաև իր մեղքով՝ պայմանագրային պարտավորություններով չէր ձևակերպել իր պահանջները դերձակ Կատվից, կտրոն չէր պահանջել Կատվին հանձնած մորթու դիմաց...Բայց անարդարությունն, այնուամենայնիվ, ուղղել հարկավոր էր:

Ահա այսպես սկսեց իր խոսքը Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենուհին՝ Նարինե Թուխիկյանը, ներկայացնելով այն ինչ տեղի էր ունենալու Թումանյանի հարկի տակ:

«Ժամանակով Կատուն ճոն էր,

Շունն էլ գըլխին գըդակ չուներ,

Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,

Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,

Կատվի կուշտը տարավ մորթին...»:

Գիտենք, որ Շունը 130 տարի առաջ դերձակ Կատվին գդակ է պատվիրում, բայց ոչ գլխարկն է ստանում, ոչ էլ իր տված մորթին, ու այս պատճառով էլ, մինչ օրս շունն ու կատուն ոխերիմ թշնամիներ են։

Եվ ահա 130 տարի անց Հ.Թումանյանի թանգարանում՝ թանգարանի աշխատակազմի, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների, թանգարանում գործող ‹‹Ռոտոնդա›› թատերախմբի, ‹‹Չամիչ›› թանգարանային ակումբի, մի խումբ սիրիահայ կանանց՝ կարուհիների համատեղ ուժերով որոշվում է գլխարկներ ստեղծել, կազմակերպել դրանց ցուցադրությունը և հրավիրել 130-ամյա քեռի Քուչիին գլխարկ ընտրելու:

Հենց նա իր համար պետք է հավաքածուից գլխարկ ընտրեր:

Թումանյանցիներն ու Թերլեմեզյանցիները նաև նպատակ ունեին հաշտեցնել քեռի Քուչիին ու դերձակ Կատվին:

Քանզի՝

«...Էն օրվանից մինչև օրս էլ

Շունն էս բանը չի մոռացել,

Մըտքում հըլա դեռ պահում ա,

Որտեղ Կատվին պատահում ա,

Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.

Իսկ սևերես Կատուն հանկարծ

Ետ ա դառնում ու բարկացած

Փըշտացնում ա. մըթամ նոր եմ

Ցըրցամ տըվել, թե որ կարեմ...»:

Եվ այս մարդասիրական որոշումների արդյունքում Թերլեմեզյանցիները ստեղծել էին տարբեր ժամանակաների, տարբեր ոճերի հիասքանչ գլխարկների էսքիզներ՝ մոդեռն, նորարարական լուծումներով:

Սիրիահայ կարուհիների աշխատանքներն էլ ցուցադրում էին ‹‹Չամիչ›› թանգարանային ակումբի և ‹‹Ռոտոնդա›› թատերախմբի սաները:

Նախապես կազմվել էր Երդվյալ Ատենակալների խորհուրդ և նշանակվել էին երեք դատավորներ, ինչպես նաև պատվավոր անդամ Քեռի Քուչին:

Քեռի Քուչին ուշի ուշով զննեց, փորձեց բոլոր գլխարկները, բայց ավաղ ոչ մեկն իր գլխին հարմար չգտավ: Թերլեմեզյանցիները շատ նորովի էին մոդելավորել գլխարկները՝ Փարիզյան շունչ, իտալական մոտիվներ, Երևանյան տրամադրություններ...

Հ. Թումանյանի թանգարանի տնօրենուհին՝ Նարինե Թուխիկյանը, լավ իմանալով քեռի Քուչիի ավանդապաշտ լինելը կռահել էր, որ ներկայացված ժամանակակից ոճավորմամբ գլխարկները չէին բավարարի 130-ամյա Քուչիի պահանջները, ուստի ‹‹որդիանց որդի գտել էր մի գառան մորթի›› և կարել տվել քեռի Քուչիի այդքան սպասված փափախը:

Հանդիսությանը 130-ամյա փախուստից հետո անձամբ ներկայացել էր նաև դերձակ Կատուն: Գուցե զգալով իր մեղքի բաժինը, 130 տարի անց շաբաթ մի օր (ուրբաթն էլի հարմար չէր եկել) որոշել էր հայտնվել Թումանյանի հարկի տակ՝ մի տորթ ձեռքին և հաշտություն խնդրել քեռի Քուչիից: Քուչիին ոչինչ չէր մնում, քան ներել և հաշտվել դարավոր թշնամու՝ Կատվի հետ:

Սիրիահայ կարուհիներն էլ «Կորսված-Գտնված» գլխարկ անվանակարգում Վարպետ Կարուհու տիտղոսին արժանացան և ստացան հուշանվերներ:

Նարինե Թուխիկյանը «ՀԱՅԵՐ»-ի հետ զրույցում նշեց, որ տարվա ընթացքում բազմաթիվ գործեր են արվել ՝ նվիրված Հ. Թումանյանի բալլադի 130-ամյակին և ահա ձմեռնամուտին սա ամենակարևորն էր, որ պիտի արվեր Քուչիին առանց գլխարկ չթողնելու համար: Ձեռնարկին սիրով միացան նաև Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի սաները և մեծ ոգևորությամբ իրականացրին գլխարկների իրենց ստեղծագործությունները: Մյուս‹‹թիրախները››, ըստ Ն. Թուխիկյանի, սիրիահայ կանայք էին, որոնք ներգրավվեցին այս աշխատանքի մեջ, թանգարանի թատերախումբն էր՝ ‹‹Ռոտոնդա››-ն, ‹‹Չամիչ›› թանգարանային ակումբի երեխաներն էին: Նա նշեց, որ սա դեռ ավարտը չէ և մեկ շատ հետաքրքիր գործ էլ ունեն իրականացնելու… :

‹‹Ռոտոնդա›› թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանն էլ նշեց, որ մտահղացումը 130-ամյա բալլադին նորովի մոտենալն էր, բայց միևնույն ժամանակ արմատներից չհեռանալը››:

Իսկ սիրիահայ կարուհիները նշեցին, որ սիրով են համաձայնել էսքիզների հիման վրա գլխարկներ ստեղծելուն և որ իրենց կարած գլխարկները սիրով նվիրում են թատերախմբին:

Հաշտվեցի՞ն արդյոք քեռի Քուչին ու դերձակ Կատուն՝ ժամանակը ցույց կտա:

Ադրինե Աճեմյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ