Հասմիկ Կյուրեղյան
Հասմիկ Կյուրեղյան

 

Կրթության

ոլորոտում

լավագույնը

համարվող

Լոնդոնի

Համալսարա-

նական

Քոլեջի՝

UCL-ի

կրթության

ինստիտուտի

դոկտորան-

տուրայի (PhD)

ուսանող է։

 

Ունի

անգլերենի

դասավանդ-

ման մագիս-

տրոսի

աստիճան

Հայաստանի

Ամերիկյան

Համալսարանից։

 

Զբաղվում է

մեծահասակ-

ների

կրթության,

ուսուցիչների

նախնական

եւ շարունա-

կական

կրթության

ուսումնա-

սիրություն-

ներով։

 

Զեկույցներով

հանդես է եկել

տարբեր

համաժողով-

ներում՝

Հայաստանում,

Ուկրաինայում,

Ղազախստանում,

Անգլիայում։

 

Ունի շուրջ

վեց տարվա

դասավանդման

փորձ։

 

Մասնակցել է

Հայաստանում

առաջին

ծավալուն

ուսումնասիրու-

թյանը հանրա-

կրթության

պետական

չափորոշչի,

առարկայական

չափորոշիչների

և ծրագրերի

բարելավման

ուղղությամբ։

«Իսկ ո՞վ է ասել, որ ուսուցիչը կատարող է...». ՀԱՍՄԻԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

 

«Ես կատարող եմ, ասեք՝ ինչպես անեմ...». վերջերս մի քննարկում էի դիտում, ուր ուսուցիչն այս խոսքերով դիմեց քննարկման բանախոսներին՝ ակնարկելով ցածր աշխատավարձն ու տարատեսակ պահանջները։ 

Իսկ ո՞վ է ասել, որ ուսուցիչը կատարող է, կամ պետք է կատարող լինի։ 

Կրթության ոլորտում մի անարդարություն կա. ստացվել է այնպես, որ դպրոցում կրթության բնույթը թելադրում են ծնողները, տնօրենը, երբեմն՝ հոգաբարձուների խորհուրդը, քննական կենտրոնը, մի խոսքով՝ բոլորը, բացի ուսուցչից։

Ծնողներին, ինչպես և քննական կենտրոնին, շատ դեպքերում հետաքրքիր է գնահատականը, թիվը, որ շատ քիչ բան է ասում կրթության մասին։ Տնօրենին շատ դեպքերում հետաքրիր է այն, ինչը հետաքրքիր է հաճախորդներին, տվյալ դեպքում՝ ծնողներին և նրանց, ումից տնօրենը, իր պատկերացմամբ, կախում ունի՝ քննական կենտրոնից, նախարարությունից։ 

Դպրոցում հիմնական որոշողը՝ տնօրենն է։

Տնօրենի «բարի կամքից» է շատ դեպքերում կախված, թե որ ուսուցիչը քանի ժամ կստանա, ինչ արտոնություններ կունենա, կամ դպրոցի նկարը քանի «լայք» պիտի հավաքի։

Ահա թե որտեղ է ծնվում «կատարող ուսուցիչ» զգացողությունը։

«Կատարող ուսուցիչը» հանրային ընկալմամբ՝ արժեք չունի։ Անկախ այն բանից, որ այդ ուսուցիչը դասերից ու տարատեսակ գրանցումներից բացի (օրագրերում, թղթային և էլեկտրոնային մատյաններում), տանը ոչ միայն չի հանգստանում, այլև կատարում է տետրերի ստուգումներ, արձագանքում է ծնողների զանգերին ու դեռ պետք է պատրաստվի հաջորդ օրվա դասերին։

Մանկավարժի որակավորում ուսուցիչն ունի, սակայն նրա տված կրթության որակը ոչ միշտ է բարձր։

Բարձր կլինի, միայն այն ժամանակ, երբ նա կունենա մասնագիտական բարձր պատրաստվածություն և ազատ կլինի իր որոշումներում։ Այդ ազատությունը նա կստանա, երբ փոխի իր մոտեցումն իր դերի նկատմամբ, երբ շարունակ զարգացնի իր մասնագիտական կարողությունները։ 

«Կատարող ուսուցիչը»՝ ասել է թե «սպառող ուսուցիչը», որը քայլ կանի «ստեղծող ուսուցիչ» դառնալու ուղղությամբ, այլ հանրային դեր կունենա՝ դրանից անպայմանորեն բխող բոլոր դրական հետևանքներով, այդ թվում սոցիալական ապահովության։

Սպառող ուսուցչից դեպի ստեղծող ուսուցիչ ճանապարհն անցնում է մասնագիտական զարգացման, սեփական դերի վերաիմաստավորման, սեփական պատկերացումներին և համոզմունքներին մարտահրավեր նետելու և ուսուցման մոտեցումների փոփոխության միջով։

Դպրոցական համակարգի վերափոխումը մեծապես կախված է ուսուցիչներից, քանի որ ի դեմս բոլոր այլ բաղադրիչների (գնահատում, ռեսուրսներ, դպրոցի կառավարում և այլն), որոնք ազդում են աշակերտի ուսումնառության վրա, ամենակարևորը դասավանդման որակն է, ասել է թե` ՈՒՍՈՒՑԻՉԸ։

Հետևաբար, ներդրում անելով ուսուցչի մասնագիտական զարգացման, նրա մտավոր ու հոգեկան առողջության, նրա սոցիալական կայունության վրա, լիովին կվերափոխենք կրթության համակարգը։

Միաժամանակ, անկախ կրթության համակարգում ներգրավված շահառուներից, որպես ուսուցիչ՝ յուրաքանչյուրս կարող ենք առաջին քայլն անել և սկսել զարգացման ու կատարելագործման մեր ուղին: Սկսենք բարեփոխումները մեզնից, հանդես գանք, որպես փոփոխությունն ու առաջընթացը նախաձեռնող ու առաջնորդող ուժ, որի արդյունքում կփոխվի ոչ միայն ամբողջ հասարակության, այլև ինքներս մեր նկատմամբ վերաբերմունքը։

Սա է իմ պատկերացումը, որպես ուսուցիչների կրթության մասնագետի։ Սա է իմ մոտեցումը, որպես «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադրի։

 

Հասմիկ Կյուրեղյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ