Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Ամենահանճարեղ ստեղծագործությունն, ի վերջո, կյանքն է...». ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Առհասարակ դժվար է ապրելը և՛ առանց ստեղծագործելու, և՛ ստեղծագործելով: Եթե հեշտ լիներ ապրելը, ես չէի գրի. ոչ մի դեպքում: Եթե կյանքը մեր ուզածով լիներ, մենք դրսևորվելու, վայելելու ու նաև էդ կյանքին ու ուրիշներին  օգտակար լինելու իմաստով բավարարված, ինքնաբավ լինեինք, երևի թե շատ քիչ մարդ կստեղծագործեր, չէր փնտրի ինքնադրսևորվելու այլընտրանք:

«ԱՎՐՈՐԱՅԻՑ»՝ «Ավրորա»...

Այո, մեր ժողովրդի ու մեր հասարակության բազմաթիվ դրսևորումներ՝ կենցաղավարությունից մինչև խորը մշակութաբանական շերտեր, մարդկային պարզ փոխհարաբերությունների ու հավաքական ինքնաարտահայտման բարդույթներից մինչև ամենատարբեր մտասևեռումներ, մտածողական նեղ ու ընդգրկուն չափումներից մինչև գոյաբանական երևույթների ընկալումներ, անձնական ու անանձնական արժեքային համակարգեր և բազմաթիվ, բազմաթիվ այլ մարմնավորումներ ուղղակիորեն շաղկապված են հայոց Ցեղասպանության և նրա հետևանքների հետ:

«Կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում». ՄՈՆԻԿԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մոնիկա Մխիթարյանը լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի դուստրն է ու աշխարհում ամենաճանաչված հայերից՝ Հենրիխ Մխիթարյանի քույրը: Նա, իհարկե, հանգիստ կարող էր ապրել իր ազգանվան ստվերում, բայց նա համառորեն  ու անդրդվելիորեն գնաց ի՛ր ճանապարհով՝ ինքնուրույն ու քայլ առ քայլ հաղթահարելով տեղ հասնելու անասանելի բարդ ուղին՝ հեռու ընտանիքից, մերձավորներից, ազգականներից: Նա էլ ի՛ր պարտքն ուներ, հորը փնտրելու ու գտնելու իր ընթացքը:

«Կինոն բիզնես չէ, մշակույթի մաս է, մենթալ կապիտալ է...». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Կինոն այսօր և միշտ Շվեդիայում մշակույթի մաս է: Ինչպես ամբողջ Եվրոպայում, այնպես էլ Շվեդիայում կինոն չի դիտարկվում որպես բիզնես, այլ դիտարկվում է որպես  մշակույթի կարևոր երևույթներից մեկը, որի մասին պետությունը պետք է հոգա, պետք է ստեղծի հնարավորություններ, պայմաններ, որպեսզի կինոն կարողանա ապրել: Սա Շվեդիայի մշակութային քաղաքականության հիմքերից է:

«Պատերազմ ուզողն է պայմաններ պարտադրողը». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Պայմաններ պարտադրողը պատերազմ ուզող կողմն է և ոչ թե չուզող կողմը: Ամեն գնով չես կարող գնալ խաղաղության: Ուրեմն պիտի պատրաստ լինես պատերազմի: Ուրիշ ձև չկա: Մանավանդ, որ մյուս կողմը նույնիսկ տրամադիր չէ քեզ լսելու: 

Երբ «մահվան մասին պատմում է կյանքը». ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆՆ ու...որբերը

Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ աղմուկը գերակշիռ է, իսկ լռությունը՝ արհամարհված, որտեղ կարևորն ու անկարևորը հաճախ խառնվում են՝ ստեղծելով զավեշտ ու ողբերգություն: Տեսնում ենք ճաշակ չունեցող հարուստների և մտածողություն չունեցող քաղաքական գործիչների, լսում ենք ինքնասիրություն չունեցող արվեստագետների և ծառից պոկված տերևի նման դողացող մտավորականների:

Հասմիկ Պապյանի ՍԵՐԵՐԸ

Դրսում վաղուց սպառված էին երկար սպասված «Տոսկա»-ի բոլոր տոմսերն ու սակավաթիվ հրավիրատոմսերը, մուտքի մոտ Հասմիկ Պապյան երգչուհու մեծ թվով երկրպագուներ բաղձալի տոմսի հնարավորություն էին որոնում, ճեմասրահներում գինու ու կոնյակի գավաթներով բազմաթիվ օտարերկրացիներ, նաև՝ իտալացիներ, վայելում էին օպերային հայ աստղի հետ մոտալուտ հանդիպման իրենց սպասումը՝ զմայլվելով թատրոնի ճարտարապետության դասականությամբ, հայ հանդիսատեսը ծանոթ հայացքներ էր փնտրում՝ զրույցի բռնվելու, կիսվելու օրվա խորհրդով:

«Կորցրեցինք մշակույթը, կորցնում ենք ամեն ինչ...». ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ

Ու թեև նա միշտ էլ չէր սիրում խոսել, որովհետև խոսում է բեմում, թատրոնում, այնուհանդերձ, նա շատ, շատ երկար ժամանակ հրապարակային զրույցի չէր համաձայնվել որևէ մեկի հետ: Առավել ևս՝ անկեղծության աստիճան անկեղծ: Առավել ևս՝ թատրոնի, տարիների, անցածի, այսօրվա, կորցրածի, գտածի, իր ու մեր մասին: Հավանաբար չէր լինի նաև այս զրույցը, եթե մեր հանդիպման անցյալում չլինեին մտերմության այն տարիները, որոնք հասնում են երեսունի սահմանին: Արմեն Խանդիկյանի յոթանասունից երեսունի սահմանին:

Քոչարի խորհրդավոր բնորդուհին ու ԳՏՆՎԱԾ կտավը

Ես չգիտեի, որ տասը տարվա որոնումներից հետո ալյումինի վրա վրձնած Քոչարի անհայտ գործը օրերս շատ պատահականորեն գտնելու եմ երևանյան գողտրիկ մի բնակարանում ու շատ մոտից նայելու եմ ավելի քան քառասուն տարվա հնության խորհրդավոր գեղեցկուհու քոչարյան դիմանկարին: Ո՞վ էր նա, որ ոչ միայն սիրելին էր միլիոնավոր մարդկանց, այլև խենթացրել էր իր ժամանակի շատ պահանջված տղամարդկանց: Ովքե՞ր էին այդ երևելիները, ինչո՞ւ էին նրա սերերի մասին խոսում շշուկով, ակնարկներով, արդյոք նաև Քոչա՞րը...:    

Մի քանի անհայտ լուսանկար ՀՐԱՆՏԻՑ ու մի չպատմված պատմություն...

Երեսունհինգ տարվա ընկերոջ իրավունքով զանգահարում եմ Հակոբ Բերբերյանին՝ Հրանտից լուսանկար եմ ուզում, չտպագրված, չհրապարակված, անհայտ: Չգիտեմ, Հակոբն ունի՞ էդպիսի լուսանկար, թե՝ չունի, բայց ուզում եմ: Երեսունհինգ տարվա ընկերոջ իրավունքով եմ ուզում: Ու Հակոբ Բերեբրյանը գիշերը չի քնում, քրքրում է երեսուն հինգ տարվա արխիվները: Ի՞նչ մի քնելու գիշեր է. Հրանտ Մաթևոսյան Մեծի գիշերն է, քնելս ո՞րն է:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ