ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

«ՄՈՍԿՎԱՆ,Դեմիրճյանը, Ալիևը, Ղարաբաղը, Մեղրին...».

«Կարեն Դեմիրճյանը շատ հետաքրքիր սովորություն է ունեցել: Իր օրագրերում բացառիկ արժեքավոր մանրամասներով վավերագրել է իր աշխատանքային օրերը: Դրանք հիմնականում իրեն հատուկ ոճով արված հակիրճ գրություններ են՝ անհավատալիորեն անկեղծ, որոշակի համառոտագրումներով, տողատակերով, հուշումներով, ակնարկներով, վերաբերմունքի հստակ ընդգծմամբ»:

«Կոտորվեց մի ամբողջ ժողովուրդ՝ փոխարենը ստանալով մի բուռ խոստումներ...». ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Նամակներն անկեղծության թերթիկներ են, մարդու՝ ինքն իր հետ մնալու բացառիկ ներզգացական դրսևորումներ, մարդու հոգեվիճակի բացառիկ երևակումներ՝ անկախ այն հանգամանքից, թե հանճարեղության ինչպիսի զգացողություն ունես, որովհետև նամակները գրվում են թե անհուսության ու հրճվանքի, թե անկումայնության ու վերելքի, թե նեղվածության ու բավարարվածության, թե անփողության ու գրպանալիքության պահերին, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի է պահի իր եզակիությամբ:  

Քոչարի խորհրդավոր բնորդուհին ու ԳՏՆՎԱԾ կտավը

Ես չգիտեի, որ տասը տարվա որոնումներից հետո ալյումինի վրա վրձնած Քոչարի անհայտ գործը օրերս շատ պատահականորեն գտնելու եմ երևանյան գողտրիկ մի բնակարանում ու շատ մոտից նայելու եմ ավելի քան քառասուն տարվա հնության խորհրդավոր գեղեցկուհու քոչարյան դիմանկարին: Ո՞վ էր նա, որ ոչ միայն սիրելին էր միլիոնավոր մարդկանց, այլև խենթացրել էր իր ժամանակի շատ պահանջված տղամարդկանց: Ովքե՞ր էին այդ երևելիները, ինչո՞ւ էին նրա սերերի մասին խոսում շշուկով, ակնարկներով, արդյոք նաև Քոչա՞րը...:    

Մի քանի անհայտ լուսանկար ՀՐԱՆՏԻՑ ու մի չպատմված պատմություն...

Երեսունհինգ տարվա ընկերոջ իրավունքով զանգահարում եմ Հակոբ Բերբերյանին՝ Հրանտից լուսանկար եմ ուզում, չտպագրված, չհրապարակված, անհայտ: Չգիտեմ, Հակոբն ունի՞ էդպիսի լուսանկար, թե՝ չունի, բայց ուզում եմ: Երեսունհինգ տարվա ընկերոջ իրավունքով եմ ուզում: Ու Հակոբ Բերեբրյանը գիշերը չի քնում, քրքրում է երեսուն հինգ տարվա արխիվները: Ի՞նչ մի քնելու գիշեր է. Հրանտ Մաթևոսյան Մեծի գիշերն է, քնելս ո՞րն է:

ԲԱՌԸ՝ Լևոն Խեչոյանի...

«...Ասել` հայն իր հայրենիքում չի կարող ապրել, նման մտածելակերպը անաստվածության, անխղճության, ինքնասպանության պես բան է...»:

Ի՞նչ բացահայտեց Գերմանիայից եկած պատմությունը...

Մի երեկո մեր տուն երկու տղամարդ հյուր եկան և երկար զրուցեցին հորս հետ։ Այդ երկու տղամարդիկ հեռացան առանց հյուրասիրվելու, որն ինձ համար շատ զարմանալի էր: Ես գիտեի, որ մեր տուն մտնողը պիտի հյուրասիրվի, նոր գնա։ Նրանց գնալուց հետո հայրս մտավ սենյակ: Նրա դեմքի արտահայտությունը շատ խորհրդավոր էր, իսկ ձեռքին մի  ծրար կար: Նայեց մորս և ասաց՝ Ամերիկայից նամակ ենք ստացել։ Նամակ ուղարկողը պապիս եղբայրն էր՝ Եփրեմը: 

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ