ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

«Հոգևոր Հայաստան». ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա՝ միևնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:

«Մի շենքի պատմություն, կամ... աշխարհը կառավարում են նշանները...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Ժամանակին մեր տաք մայրաքաղաքում մի գեղեցիկ շենք կար՝ երևանցիներիս ասած՝ Լեզվի ինստիտուտը: Եվ ինչպես մեր սիրտն է մարմնի կենտրոնում, այնպես էլ Լեզվի ինստիտուտն էր Երևանի սրտում՝ Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների հատման կետում:

«Գիշերահավասար կամ Աֆղանստանն ինչպես տեսա…». ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Քաբուլ. Դա մեր ամենակարճ գիշերն էր: Թռչում ենք արևին ընդառաջ: Քաբուլն ինքնաթիռներն ընդունում է առանձնահատուկ հոգածությամբ: Յուրաքանչյուր ինքնաթիռ վայրէջքի են ուղեկցում երկու-երեք ուղղաթիռներ, որոնք իրենց արձակած հրթիռներով ջերմային կեղծ օջախներ են ստեղծում...

«Մայիսմեկյան շքահանդես...». ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսամուտից արդեն երևում էին ցուցարարների գլխամասային շարքերը: Հարյուրավոր, հազարավոր դրոշներ էին փողփողում և դեռ միլիոնները Գորկու ու հարակից փողոցներում էին... Տեր իմ աստված, մտածում էի ես, ահա թե ինչի վրա է վատնվում Ադրբեջանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի բամբակը... Ահա թե ինչու են այդքան քիչ մանկական շորերը, որոնց համար է, ի վերջո, Մոսկվա ժամանել կինս, ինքն իրեն, թերևս նաև աշխարհին ու ինձ խաբելով, թե տոնական օրերին ամուսնուն անտեր ու միայնակ թողնելը վեր է իր ուժերից:

«Այդ բազմաչարչար գոյական անունը՝ ԺՈՂՈՎՈՒՐԴ…». ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեր կուսակցությունները, իբրև կանոն, իրար հետ համարյա չեն խոսել: Խոսել են միաժամանակ: Իրար չեն լսել, որովհետև... ի՞նչ լսել, երբ ինքն արդեն ամեն բան գիտի: Բայց, իբրև կանոն, ամեն կուսակցություն խոսել է ողջ ժողովրդի անունից, իբրև նրա ազգային իդեալների արտակարգ ու լիազոր դեսպան:

«Երրորդ ուժի բացառման օրենքը...». ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ (մաս 2-րդ)

Մեր պատմաբանները, որոնց հիմնական գործը այս 70 տարում եղել է ստախոսությունը, լռում են մեր այս ահավոր պարտության մասին։ Իսկ սա շատ վնասակար է, ազգին տեղյակ չեն պահում իր պարտության մասին, չեն ասում դրա պատճառները։ Պետք է ասել, որպեսզի իր գործած սխալները ազգը չկրկնի։ Այն ազգը, որն իր պատմության դասերը չի սերտում և սխալները կրկնում է, ապագա չունի։

«Երրորդ ուժի բացառման օրենքը...». ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ

«…Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը՝ «պրիմիտիվ ազգ»։

«Անդրանիկի մեծագույն դասը…». ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տաս-տասնմեկ տարեկան տղա էի, աշխարհում պատերազմ էր, իսկ հայոց պատմության մեր միակ դասագիրքը՝ Րաֆֆին, կարդում էինք թաքուն, գիշերները: Երբ տատս պատմում էր Անդրանիկի կռիվներից, ես մտածում էի, որ Րաֆֆին չի կարող գրած չլինել նրա մասին:

«Հասկացա, որ Բակունցի հետ ինչ-որ բան է պատահել…». ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

Եվ ես հասկացա. Բակունցի հետ ինչ-որ բան է պատահել: Ըստ երեևույթին նրան ձերբակալել են, իսկ զրուցակիցս չի ուզում այդ մասին խոսել, որովհետև սենյակում մենակ չէ:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ