«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...». ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում, առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու:

«Անարգեցին նաև Պարույր Սևակին...». ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ 

«...Երբ ավարտում էի «Սևակի հետ» մենագրությունս, երջանիկ պատահականությամբ տեղեկացա Պարույր Սևակի դպրոցական տարիների մի դրվագին, ինչը ցնցեց էությունս:

«Արեւելք եւ Արեւմուտք...». ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ

Արդ, հարց է ծագում, մենք, հայերս, կանգնած երկու այս հսկայ աշխարհների՝ մշակոյթային Արեւելքի եւ քաղաքակրթական Արեւմուտքի միջեւ, ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը:

«Հանճարը քնել էր Բոնապարտի շարժական մահճակալի վրա, առանց հանվելու, աշնանային իր միակ վերարկուով ծածկված...». ՅՈՒՐԻ ԳԱՐՄԱՇ

Առավոտ ծեգին արթնացա, որ գնամ խոհանոց՝ ջուր խմելու: Հաղթանակի հրապարակի նեոնային լույսերը խաղաղ լուսավորում էին  հյուրասենյակը: Հյուրասենյակում՝ պատուհանի տակ, Նապոլեոն Բոնապարտի շարժական մահճակալի վրա քնել  էր Հանճարը՝ առանց հանվելու, աշնանային իր միակ վերարկուով ծածկված...

«...Հունցված ու թրծված լինելով ԱՅՍ ԵՐԿՐԻ ԶԱՆԳՎԱԾԻՑ...»

մերժում է այս համընդհանուր խուճապը, որ եթե նահանջ է՝ ինքը վերջապահ է մնալու, իսկ եթե այսուամենայնիվ շարժում ու առաջընթաց է՝ ինքը նախնու կողքին է լինելու և նրա հետ՝ առաջապահ:

«Դրդել քաղաքացիներին` հիանալ միջակությամբ...». ՆՈԱՄ ՉՈՄՍԿԻ

Սկանդալները, դեղին մամուլը, ցածրակարգ սերիալները, կեղծ հերոսները, կասկածելի հումորը և կիսապոպուլիստական ակցիաները մտահորիզոնն ընդլայնելու փորձերից հասարակությանը հետ պահելու շատ լավ մեթոդներ են:

«Գրառումներ օրագրից...». ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆ

Նախօրեին չքնեցի ամբողջ գիշեր, այն անհանգստությունից, որ մեծ աղջկաս` Մարինեի տան լուսամուտի ուղիղ դիմաց կանգնած էին պարետային ժամը հսկող զրահապատ մեքենաներն ու զորքերը, որոնք ստուգում էին ուշացած անցորդներին ու մեքենաներին: 

«Կա՛ց, ես դեռ չեմ հասկացել…Ես դեռ կհասկանամ, այ, կտեսնես…». ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ

Տասնհինգ տարի առաջ, բռնցքամարտիկի պատասխան հարձակում կատարելով, նա ինձ ասում էր․ «Լսիր, դու դա ինչպե՞ս հասկացար»։ Նա նկատի ուներ իր մասին իմ հոդվածը։ «Չէ՞ որ դու չպետք է հասկանայիր դա։ Դու, ախր, չգիտես ձին ինչ է՝ ո՞նց հասկացար՝ ով է Ալխոն»։ Եվ այժմ գովեստից նեղանալու իմ հերթն էր։ Ես կարող էի նրա հպարտությունը նույնքան նվաստացնելով հայտարարել․ «Կա՛ց, ես դեռ չեմ հասկացել… Ես դեռ կհասկանամ, այ կտեսնես… »:

«Ընտրությունների նախօրյակին». ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ

Մենք չենք կարող այդքան նվաստանալ: Հազար կռոնի եղածն ի՞նչ է: Հո մուրացկաններ չե՞նք: Այսօր ընտրելու համընդհանուր իրավունք գոյություն ունի: Իսկ ընտրելու համընդհանուր իրավունքի դիմաց ի՞նչ է ձեր հազար կռոնը: Հազար կռո՜ն: Ո՞վ իրեն թույլ կտա հազար կռոնի համար համոզմունք փոխել: Երբեք: Դուք պիտի գիտակցեք, որ քաղաքական համոզմունքը յուրաքանչյուրի հարստությունն է, և այդ հարստությունը անհնար է գնել...

«Քո դառնացած հոգին, քո վիրավորված մարմինը...». ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ

Արխիվային տեսանյութը, որ տրամադրվել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին, որի համար շնորհակալ ենք Միքայել Դովլաթյանին, տեխնիկական որոշ թերություններ ունի, բայց այնքան մեծ է նրա արժեքը, որ որոշեցինք այն հրապարակել:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ