«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

ԴԱՐԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ԳԱՂՏՆԻՔԸ կամ անճարտարապետ հուշարձանը...

Այս փաստաթուղթը հարգանքով ստորագրել է Երևանի արդեն նախկին (փառք, Աստծո) գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

«...իրականություն կդարձնենք Ձեր պատգամը...». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Կրելով անասելի դժվարություններ, Վաղինակ-Շառլը, ի վերջո, գտավ իր կոչումը, բայց այդ կոչումին, բացի իրենից, չէր հավատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմն իր գործը չէ, երգելն իր կոչումը չէ, որ ճակատագիրն առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով ցեղասպանության աղետից:

«Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում». ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆ

Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ: Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, և մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլևս նա մեզ չի լքի, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում

ՀԱՎԵՍԻՆ սենյակ

Արմինե Պետրոսյանի ջանքերն ու համառությունը, նվիրումը գաղափարին, ընկերներին, ապագային, լույսին ու լուսավորին, համախմբելու, մեկտեղելու, ուղղորդելու Արմինեի կարողությունը ծնունդ է տալիս արդեն երրորդ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻՆ ու սահմանամերձ մեր հայրենիքում նոր գույներ են ավելանում մեր երկրի գույնին, որը նվիրյալ մարդկանց զոհողությունների, մասհանումի, բարի գործին տրված լինելու արդյունք է...

«…Նրանք բոլորը Սարոյան են…». ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Նա հաղթեց: Կոդակ, շարժուն, համարձակ տղաների ու աղջիկների նրա ցեղը Եղեռնից հետո պետք է որ մարած ու լռած լիներ, բայց ահա նա հաղթեց ու կանգնեց նույնպես հաղթած իր եղբայրների կողքին՝ Սարյանի, Չարենցի, Խաչատրյանի, Թամանյանի...

«Առաջին ու վերջին քայլը ազատության ճանապարհին». ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Ժողովուրդները հարաբերությունը խնամիների հարաբերություն չէ։ Եվ առհասարակ ստրուկի ու տիրոջ հարաբերության մեջ քաղաքականություն չկա։ Ստրկատիրոջ բարեհաճությունը կնվաճի ստրկուհին, կնվաճի հարյուր ստրուկից մեկը, դրա համար խելք հարկավոր չէ, անբարոյականությունը բավ է։ Պարզապես պետք է մատնիչ լինել։ Պետք է ստրկությունը համարել պարգև, խռովությունը մատնել։ Ձեր ասած քաղաքականությունն ու ողջախոհությունը սա է։

«Արդարություն. հավերժական զառանցանք». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Եթե արդարությունը քաղաքականության նպատակն է, ապա ի՞նչ կա այդ նպատակից անդին, չէ՞ որ չկա որևէ ոճիր, չարագործություն, հատկապես զանգվածային բնույթի, որ արարված չլինի արդարության վսեմ նպատակներով։ Արդարությունը լայն հասկացություն է, միաժամանակ` նեղ անձնական։ Արդարությունից, ինչպես ծառից, ճյուղավորվում են էթիկայի մյուս հասկացությունները, և ինչպես տարածություն, ժամանակ, զանգված, շարժում և այլ տիեզերական հասկացություններից յուրաքանչյուրը չկա և գոյություն չունի առանց մյուսների, ճիշտ այդպես արդարություն, ազատություն, հավասարություն, ճշմարտություն և այլ էթիկական հասկացություններից ամեն մեկը չկա առանց մյուսների, և, ուրեմն, կարելի է ասել, թե այդ հասկացություններն էլ մեր ներքին տիեզերքի անբաժանելի հատկանիշներն են։

«Մեգաաստղերի երևանյան շքերթը ...». ԱՐՈՆՈՖՍԿԻ, ԶԱՅԴԼ, ԲԵՅՔԵՐ, ՌՈԶԻ...

.. Ես կարծում եմ, որ ամենակարևորը ֆիլմերում՝ էմոցիաներն են... Սիրում եմ խոշոր պլաններ: Ես դրանցով սիրում եմ ակցենտավորել դերասանների դեմքերը՝ հետևելու համար նրանց էմոցիաներին: Մարդկանց հետ շփվելիս մենք շատ հաճախ նայում ենք «այֆոնների» մեջ կամ՝ երկինք և շատ քիչ ենք նայում մարդկանց աչքերի մեջ: Իսկ կինո նկարահանելիս կարող ես տեսախցիկն ուղղել մարդու վրա և ամբողջովին տպավորվել նրա էմոցիաներից: Դա ամենամեծ բանն է, որ ես կարող եմ անել որպես ռեժիսոր...

«...Բայց մենք մեր երկրինն ե՞նք...». ՀՐԱՉՕ

Մտածենք, որ էս երկիրը մերն է: Վերջին հողակտորը, մնացած երկիրը մերն է: Եվ ինչպե՞ս անենք, որ մենք էլ լինենք երկրինը: Մե՛ր երկրինը: Կյանքո՛վ լինենք երկրինը: Աճյունի համար միշտ էլ տեղ ճարվում է»:

ՆՐԱՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ... «Ոսկե Ծիրանը» բացում է փակագծերը      

«Ոսկե Ծիրան»-ը դեռ ամբողջությամբ չի բացել փակագծերը, բայց առաջին «արտահոսքերն» անգամ հուշում են, որ 15-րդ հոբելյանական փառատոնն առանձնանում է քաղաքականության որոշակի փոփոխություններով:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ