Մեր հայրերին իրենց հայրերն են համբուրել: Մեր ամենաառաջին հորը...ոչ ոք չի համբուրել: Այն ժամանակ գուրգուրանք չի եղել դեռ:
Մենք հայրեր չենք ունեցել:
Մենք հայրեր ենք ունեցել, և մեր հայրերը մեզ չեն համբուրել. մենք առանց համբույրի ենք մեծացել: Մեզ այրող արևն ու քամիներն են համբուրել, հետո անձրևը քշել տարել է նաև այդ համբույրները...
Մենք մեր այտերը շոյող ոչ մի ձեռք չենք տեսել, մենք մեր մեջ ենք մեծացել:
Մենք հայրեր ենք ունեցել, և մեր հայրերը, սակայն, մեզ չեն ունեցել...
Մենք մեր հայրերի հետ կոխկռտել ենք նույն հողակտորը` առանց իմանալու, որ հայրեր և որդիներ ենք: Մենք մեծացել ենք մեր հայրերին տեսնելու անհուն ցանկությամբ:
Մենք հայրեր ենք ունեցել, և մեր հայրերը մեզ չեն տեսել գեթ մի օր, մի ժամ: Երբ մենք մեր թույլ մարմիններից առաջին ճիչն ենք հանել, նրանք այս աշխարհինը չեն եղել այլևս...
Ոչ, մենք հայրեր չենք ունեցել, մենք նրանց մասին լսել ենք մեր սենյակների պատերից կախված սև շրջանակներով լուսանկարներից, մեր մայրերի վշտոտ դեմքերից: Մենք հայրեր չենք ունեցել, մեզ միայն թվացել է դա: Մենք մեր հայրերն ենք եղել և միայն այդ կերպ, չափազանց աղոտ ձևով կամեցել ենք մեր հոգիները պարուրել հայրության գաղափարով: Մենք ապրել ենք մեր ամբողջ կյանքը մեր հայրերի ստվերները փնտրելով:
Մենք ունեցել ենք հայրեր:
Մենք տեսել ենք մեր հայրերին: Այո, մենք շատ մոտիկից տեսել ենք մեր հայրերին, մենք մեր հայրերի բիբերի մեջ տեսել ենք մեզ: Մենք միլիոն անգամ տեսել ենք այդ բիբերը...
Մենք տեսել ենք մեր հայրերին... Մենք համբուրել ենք մեր հայրերեին, սարսուռ ենք զգացել համբուրելիս, սարսուռ ու կրակ` համբուրելիս:
Մեր հայրերի բրոնզե դեմքերի կոպիտ աճած մազերը ծակծկել են մեր դեմքերը բյուր անգամ:
Մենք մեր հայրերի երեսներին կնճիռ և պատառոտված արև ենք տեսել: Մենք մեր հայրերին երես առ երես տեսել ենք:
Մենք զգացել ենք մեր հայրերի ձեռքերի ջերմությունը: Այդ ջերմությունը ներարկվել է մեր մեջ, մենք մեզ տաք ենք զգացել այդ պահին:
Մենք մեր հայրերի ժպիտն ենք տեսել, շրթունքների պրկվելն ենք տեսել ժպտալու ժամանակ: Ծիծաղ ենք տեսել նաև արդեն ամբողջ դեմքի, աչքերի, բիբերի մեջ:
Մենք տեսել ենք մեր հայրերի արցունքը, արցունքի կաթիլի շարժվելը դեմքի վրայով, կրծքավանդակում ինչ-որ բանի փշրվելը, մարմնի դողը, հևքը: Մենք այդ պահին մեր երակներում զգացել ենք արյան շարժման արագության նվազումը: Մենք զգացել ենք մեր հայրերի լռությունը: Մեր հայրերը լուռ են եղել, և այդ լռության մեջ ավելի լավ ենք ճանաչել մեր հայրերին:
Մենք զգացել ենք մեր հայրերի սերը...
Մենք տեսել ենք մեր հայրերի մահը...
Մենք ունեցել ենք հայրեր...
Հ.Գ. Ասատուր Փաշայանի այս ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում, 1986 թվականին:
Ծանոթացեք խմբագրական քաղաքականությանը և հաստատեք, որ համաձայն եք մեր խմբագրական քաղաքականության հետ:
Դառնալով «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակ նախագծի անդամ, Դուք ազատ եք «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակի Ձեր անձնական մեդիատարածքում տեղադրվող Ձեր հրապարակումներում (հոդված, ակնարկ,վերլուծություն,ուսումնասիրություն, նոթևայլն) արտահայտելու Ձեր կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը, սակայն մենքունենքխմբագրականքաղաքականության ընդունվածսկզբունքներ, որոնքԴուքևս պետքէընդունեք:
Եթեչեքընդունում մեր խմբագրական քաղաքականության սկզբունքները, Դուքչեքկարող դառնալ մեր համայնքի անդամ:
Ինչ խոսք, պարտադիրչէ, որ Դուք կիսեք մեր խմբագրական քաղաքականության սկզբունքները: Այսօր արտահայտվելու հարյուրավոր հարթակներ կան՝ սոցիալական ցանցերից մինչև սեփական բլոգային տիրույթներ:
Ուղղակի մենք ունենք ընդունված սկզբունքներ և ուզում ենք, որ «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակում ընդգրկվեն մարդիկ, որոնք ընդունում են դրանք:
Մեզ համար կարևորը ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ խոսակցությունն է կոնկրետ ոլորտների շուրջ, որում էլ տեսնում ենք ՓՈԽԵԼՈՒԵՎՓՈԽՎԵԼՈՒ փիլիսոփայությունը:
Մենք հրապարակելու ենք բացառապես ՍՏՈՒԳՎԱԾ, ՀԱՎԱՍՏԻՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ՓԱՍՏԱՐԿՎԱԾԿԱՐԾԻՔևՏԵՍԱԿԵՏ, ԽՈՐՔԱՅԻՆՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՄԻՏՔ՝ շարադրված չաղարտված լեզվով, հարգալից, բարեկիրթտոնով:
Դուք իրավունքչունեք Ձեր հրապարակումներում օգտագործել ԱՆՎԱՆԱՐԿՈՒՄՆԵՐ, ցանկացած տեսակի ԱՆՎԱՅԵԼ, ԱՆՊԱՐԿԵՇՏ բառեր և արտահայտություններ, դրանց փոխարինող ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ, ՆՇԱՆՆԵՐ, ԱՐՏԱՀԱՅՏՉԱՁԵՎԵՐ և այլն, այդ թվում՝ տառերի մտածված, ակնարկող բացակայություններ, կետադրական նշաններով՝ բազմակետեր, փակագծեր և այլն, արվող ակնարկներ, լեզվական աղավաղումներ:
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը բացառիկ նշանակություն է տալիս լեզվական խնդիրներին, լեզվի անաղարտությանը օգտատերերի նյութերի շարադրանքներում՝ ընդունելով միաժամանակ այն, որ լեզուն զարգացող երևույթ է:
Դուք չեքկարողտեղադրել անպարկեշտ բնույթի տեղեկատվություն, ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆ, ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ պարունակող, քարոզող տեքստեր, պատկերներ, նկարագրություններ, կենդանիների հետ անմարդկային վարվելու օրինակներ, սուիցիդի դրդող սադրիչ նյութեր, հրապարակումներ, անչափահասների իրավունքները, մարդու անձնական իրավունքները, անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող բնույթի տեղեկատվություն՝ տեքստեր,լուսանկարներ, արտահայտություններ և այլն:
Մենք ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ենք համարում որևէ կերպ վիրավորել որևէ մեկին, քննարկել որևէ մեկի ԱՆՁԸ՝ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆկամՏԵՍԱԿԵՏԻ, ԿԱՐԾԻՔԻփոխարեն, սեփական կարծիքի, տեսակետի կամ դիրքորոշման արտահայտումը պայմանավորել այլոց կամ նրանց տեսակետը, դիրքորոշումը անվանարկելով, տարածել սպառնալիքներ, վարկաբեկիչ բնույթի տեղեկատվություն, մարդու պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորող՝ այդ թվում և այլ օգտատերերին կամ երրորդ անձանց վերաբերվող:
Մեր սկզբունքներին դեմ է ազգային, կրոնական կամ այլ կարգի անհանդուրժողականություն հրահրելը, ծայրահեղական մոտեցումներ պարունակող նյութեր տարածելը, հանցավոր գործունեությունը խրախուսելը, պետական, ռազմական, առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն տեղադրելը:
Արգելվում է օգտատերերի կողմից գովազդային նյութեր, այդ թվում և քաղաքական, այդպիսի երանգավորում ունեցող տեղեկատվություն տարածելը, սպամեր ուղարկելը, այլ իրավունքներ և շահեր խախտելը:
Մենք մեզ իրավունք ենք վերապահելու «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակում չտեղադրել մեր համայնքի անդամ դարձած օգտատերերի բոլոր այն հրապարակումները, որոնք կխախտեն վերընշյալ պահանջները, այն հրապարակումները, որոնք մենք հիմնավորված կգտնենք, որ չեն համապատասխանում «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակի խմբագրական քաղաքականության սկզբունքներին:
Դա չի նշանակում, որ մենք դեմ ենք լինելու որևէ երևույթի քննադատությանը: Մենք լինելու ենք բաց և գնահատելու ենք բացախոսությունը, բայց և հարգելու ենք այն սկզբունքները, որոնք միջազգայնորեն ընդունված են որակյալ բովանդակություն արտադրող Մեդիայի կողմից:
Բ. Կատարել վարնագրայինքաղաքականությանմիջամտություն՝առանցվնասելունյութերիբովանդակայինկողմին:
Գ. Առարկություններ ներկայացնել լեզվական խնդիրների հետ կապված՝ բացառությամբ գրական ստեղծագործությունների լեզվի:
Դ. Որոշել նյութերիհամապատասխանությունը կամ անհամապատասխանությունըմերխմբագրականքաղաքականության սկզբունքներին:
Ե. Չթողարկելայն նյութերը, որոնք չեն համապատասխանում խմբագրական քաղաքականության սկզբունքներին:
Զ.Նյութերի հեղինակների հետ կատարել որոշ ճշգրտումներ՝ կապված նյութերում առկա տեղեկատվության, լեզվական խնդիրների, շարադրանքի և այլ հարցերի հետ:
Վեճերըմոդերատորներիհետանթույլատրելիեն:
«ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակի խմբագրական քաղաքականության սկզբունքների անհամապատասխանության հետևանքով չտեղադրված հրապարակումների համար՝ անկախ դրանց քանակից և պարբերականությունից, «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակըպարտավորությունչիկրում:
Օգտատերըներկայացնելովիրհրապարակումը «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակում, հրապարակայնորենհայտարարումէ, որինքըտեղյակէ «ՀԱՅԵՐ»համահայկականմեդիահարթակիխմբագրականքաղաքականությանսկզբունքներին, համաձայնէդրանց և պարտավորվում է մնալ այդ սկզբունքների սահմաններում:
Պահպանելով օգտատերերի հրապարակումները իրենց անձնական մեդիահարթակներում՝ տեղադրված մեր կողմից օգտագործվող սերվերային տարածքներում, մենք չենք հավակնում լինել իրավունքի կրող՝ կապված օգտատիրոջ հրապարակումների իրավունքների հետ:
«ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակը պարտավորվածություն չունի վերադարձնել օգտատերերի նյութերը, գրախոսել դրանք, տալ կարծիք, մեկնաբանություն և այլն:
«ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակի միջոցով չի թույլատրվում որևէ կերպ տարածել ուրիշների ինտելեկտուալ սեփականությունը, երրորդ անձանց սեփականությունը: Դա հանդիսանում է անօրինական գործունեություն:
Օգտատերը պարտավորվում է չտարածել ուրիշի կամ երրորդ անձանց ստեղծած բովանդակությունը: Օգտատերն ինքն է պատասխանատվություն կրելու նմանօրինակ գործունեության համար: