Համատեղ մոնիթորինգի ծրագիր
ԵՄ «Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի ծրագիր» (EU BSB 884 Ecomonitoringproject)
«Դիլիջան» ԱՊ-ում կենսաբազմազանության և առանցքային էկոհամակարգերի մոնիթորինգ
Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), Անի Սաֆարյան (Դիլիջան ազգային պարկ)
Բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) բնական համակարգերի համալիր էկոլոգիական մոնիթորինգը հանդիսանում է կանոնավոր դիտարկումների համակարգ, որոնք իրականացվում են բնական էկոհամակարգերի վիճակի, շրջակա միջավայրի որակի և լանդշաֆտների ու դրանց բաղադրիչների վրա առկա ազդեցությունների, ճնշումների տեսակների, պոտենցիալ աղբյուրների և սպառնալիքների ձևերի բացահայտման, ԲՀՊՏ-ում կիրառվող պահպանության և օգտագործման ռեժիմների արդյունավետության գնահատման, ինչպես նաև ապագա փոփոխությունների կանխատեսման նպատակով:
ԲՀՊՏ-ում համալիր մոնիթորինգ անցկացնելիս դիտարկումների օբյեկտներն են համարվում.
- բնության հատուկ պահպանվող տարածքն` ընդհանուր առմամբ, այդ թվում տարածքի հաշվեկշիռներն ըստ հողերի կատեգորիաների,
- էկոհամակարգերի տարբեր կատեգորիաները`անտառային, ջրաճահճային, տափաստանային և այլն ,
- էկոհամակարգերի բաղադրիչները` կենսաբազմազանությունը, հատուկ պահպանության արժանի և/կամ գլոբալ կամ ազգային արժեք ներկայացնող տարրերը, գենետիկ ռեսուրսները, ջրային ռեսուրսները, օդային ավազանը, հողաշերտը,
- բացասական ազդեցությունների առկա ու պոտենցիալ աղբյուրները և ճնշման ձևերը ,
- տվյալ ԲՀՊՏ-ում ռեժիմային խախտումների աստիճանը և այլ:
Հաշվի արնելով ԲՀՊՏ-ում մոնիթորինգային հետազոտություն կոնկրետ նպատակը և խնդիրները նախնական փուլում կատարվում է ելակետային տվյալների հավաքագրում. տարածքի ընդհանուր վիճակի, լանդշաֆտի, ռելիեֆի, կլիմայի, հողի, բուսական և կենդանական աշխարհի, մարդածին ազդեցության բնույթի և ուժգնության վերաբերյալ: Ճիշտ պլանավորված և իրականացվող մոնիթորինգըհենվումէ ելակետային տվյալներ պարունակողաղբյուրների և տեղեկատվությանմիամբողջհամալիրիվրա, ներառյալ, դաշտայինդիտարկումները, առկաքարտեզները, հեռահար զոնդավորումը, կառավարման պլանները, տարատեսակ հաշվետվություններըևայլփաստաթղթերը, ինչպեսնաևմասնագետներիկողմիցտրամադրվողտեղեկատվությունը: Կենսաբազմազանության մոնիթորինգը հանդիսանում է պահպանվող տարածքների համալիր էկոլագիական մոնիթորինգի բաղկացուցիչ մասը: Կենսաբանական տեսակների բաշխումը, տարածումը, կարգավիճակը, համակեցությունների /պոպուլյացիաների կառուցվածքը ծառայում են որպես ԲՀՊՏ-ի պահպանությանը և զարգացման պլանավորմանն օժանդակող տվյալների հիմք:
Միաժամանակ կենսաբանական տեսակների մասին պարբերաբար նորացվող տեղեկատվությունը պահանջվում է ոչ միայն ԲՀՊՏ-ի պահպանման և կայուն օգտագործման գործընթացները կանոնակարգելու համար, այլև հանդիսանում էհիմքային տվյալների շտեմարան էկոհամակարգերի վիճակի և էկոհամակարգային ծառայությունների որակիական և քանակական փոփոխությունների գնահատման և զարգացումների կանխատեսման առումով: Բացի այդ, նշված տեղեկատվության վերլուծությունը շրջակա միջավայրի աղտոտման և կլիմայի փոփոխության համատեքստում, թույլ է տալիս գնահատել արտաքին ճնշումների նկատմամբ էկոհամակարգերի խոցելիությունը և որոշել արձագանքման և կանխագերման միջոցները:
«Դիլիջան» ազգային պարկում կենսաբազմազանության մոնիթորինգի /ԿՄ/ համակարգի ներդրման հիմնական նպատակն է կանխատեսել պարկի տարածքում բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործընթացների զարգացումը և կառավարման անհրաժեշտ միջամտությունների միջոցով նպաստել լանդշաֆտների, բնական միջավայրերի և տեսակների պահպանության բարելավմանը: Մոնիթորինգային դիտարկումները պետք է նպատակաուղղվեն ԴԱՊ-ի բնական (անտառային, տափաստանային, մարգագետնային, ջրային) էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի առանձին օբյեկտների, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների պոպուլյացիաների վիճակի բացահայտմանը, ինչպես նաև այն գործոնների հայտնաբերմանը և դրանց ազդեցության աստիճանի գնահատմանը, որոնք սպառնալիք են և կարող են հավանական վտանգ ներկայացնել ԴԱՊ-ի էկոհամակարգերի և կենսաբազմազանության համար:
«Դիլիջան» ազգային պարկում կենսաբազմազանության մոնիթորինգի խնդիրներն են.
- բացահայտել կենսաբանական բազմազանության տեսակային կազմի, տարածվածության, կառուցվածքի, կենդանիների բնակության և բազմացման վայրերի ու միգրացիոն ուղիների առկա վիճակը.
- բացահայտել առանցքային էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա բնական և մարդածին ճնշումներ գործադրող աղբյուրները և դրանց ազդեցությունը.
- մշակել բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումներ և նախապատրաստել դրանց վերացման վերաբերյալ առաջարկություններ
- գնահատել և կանխատեսել էկոհամակարգերի քանակական և որակական փոփոխությունների ընթացքը.
- նպաստել կենսապաշարների օգտագործման նորմավորման հիմնավորմանը` ըստ ծավալների և ժամկետների.
- ապահովել ազգային պարկի ղեկավարությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ` կառավարչական որոշումների կայացման համար.
- նպաստել պարկի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծմանը և տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքին:
Ելնելով վերը նշված խնդիրներից տեսակային մակարդակով ԿԲ մոնիթորինգի հիմնական օբյեկտները պետք է ընտրվեն ԴԱՊ-ի տարածքում հայտնաբերված հատուկ ուշադրության առժանի բուսակենդանական աշխարհի հետևյալ խոշոր խմբերից ` բարձրակարգ բույցեր ու սնկեր, անվողնաշար և ողնաշարավոր կենդանիներ: Էկոհամակարգային մակարդակով առավել կարևորվում են անտառային, ջրային, մարգագետնային էկոհամակարգերը, որոնք մի շարք պատճառներում ենթարկվում են ուժեղ մարդածին կամ բնական ճնշումների :
Հաշվի առնելով ԴԱՊ-ի առանձնահատկությունները, գիտական ուսումնասիրությունների և պահպանման ներուժի հնարավորությունները, կենսաբազմազանության մոնիթորինգի համար օբյեկտները պետք է ընտրվեն հետևյալ խմբերից` հաշվի առնելով տվյալ պարագաներում պահպանվող տարածքում լուծումը պահանջող խնդիրների առկայությունը:.
- I. խումբ. Բուսական ու կենդանական տեսակներ (այդ թվում` էնդեմիկներ, ռելիկտներ, ՀՀ Կարմիր գրքում և IUCN կարմիր ցուցակում ընդգրկված, հազվագյուտ և անհետացող, ինչպես նաև ինվազիվ տեսակներ և այլն) և դրանց պոպուլյացիաներն ու համակեցությունները,.
- II. խումբ. Առանցքային էկոհամակարգեր /անտառային, տափաստանային, մարգագետնային, ջրային/, խումբ 1-ում նշված տեսակների աճելավայրերը/ապրելավայրերը, կենդանիների կուտակաման վայրերը ու միգրացիոն ուղղիները, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող և բնապահպանական մեծ արժեք ունեցող տեղամասերը, ինչպես նաև թիրախային տարածքի սահմաններում գտնվող այն խախտված տեղամասերը , որոնք ենթարկվել կամ ենտարկվում են մարդածին ու բնական ճնշման տարբեր ձևերի:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ