«ԴԻԼԻՋԱՆ» Ազգային պարկի...

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

ԵՄ «Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի ծրագիր» (EU BSB 884 Ecomonitoring project)

«Դիլիջան» Ազգային Պարկի էկոհամակարգի արդի վիճակը, Թափոններ՝ ճնշումը և ազդեցությունը կենսաբազմազանության, ինվազիվ և ինդիկատոր տեսակների, ցամաքային, օդային և ջրային էկոհամակարգերի վրա

Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան,կ.գ.թ. ԴշխուհիՍահակյան (ԿՏԲԿ Հայաստան), Նունե Հարությունյան (ԿՏԲԿ Հայաստան), կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), Արմինե Հայրապետյան (ԿՏԲԿ Հայաստան), Ռոբերտ Ալիխանյան (ՀՀ ՇՄՆ)

EU BSB 884 ծրագրի շրջանակներում իրականացվողպոտենցիալ աղբյուրների և ճնշման ձևերի միասնական մոնիթորինգի նպատակն է նախապատրաստել և իրականացնել բնակավայրերի և ինվազիվ տեսակների վրա պոտենցիալ աղբյուրների և ճնշման հիմնական ձևերի համատեղ դիտանց:

Կենսաբանական բազմազանության պահպանումը և բնական վերականգնվող ռեսուրսների կայուն օգտագործման հասնելը նախագծում ներառված Դիլիջան Ազգային պարկի գործունեության ընթացքում հիմնական խնդիրն ու գերակայությունն է: Նախատեսված խնդիրները իրականացնելու համար մշակվել են հետևյալ գործողությունները.

  1. բնական միջավայրերի և ինվազիվ տեսակների վիճակի վերաբերյալ առկա տեղեկատվության վերլուծություն, պահպանվող տարածքներում մոնիթորինգի համար առաջնային տեղամասերի ընտրություն, նախագծում ներառված պահպանվող տարածքներում մարդածին ճնշման մոնիթորինգի մեթոդաբանությունների հարմարեցում:
  2. Ծրագրում ընդգրկված պահպանվող տարածքներում առանցքային բնակավայրերի և ինվազիվ տեսակների վրա հնարավոր աղբյուրների և ճնշման ձևերի մոնիթորինգ և գնահատում:

Ծրագրի իրականացման ընթացքում Դիլիջան ազգային պարկի տարածքում ընտրվել են մշտական ​​նմուշառման հսկողության վայրեր, որտեղ փորձագետները և կամավորները իրականացրել են մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի որակի, կենսաբազմազանության ինդիկատոր և ինվազիվ տեսակների տեղավայրերի բացահայտման դաշտային դիտարկումներ:

Հետազոտողների խմբի կողմից իրականացվել է կոշտ կենցաղային թափոնների կուտակման վայրերի տեղարոշում և գնահատում:

Մոնիթորինգի հավաքագրված տեղեկատվության հիման վրա փորձ է արվել մշակել ևգնահատել Սև ծովի ավազանի պահպանվող առանցքային տարածքների վրա առկա և պոտենցիալ աղբյուրները և ճնշման ձևերը, ինչպես նաև առաջարկվող

միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմման համար:

Ազգային պարկի հարակից բուֆերային գոտում տեղակայված 10 բնակավայրերը (Դիլիջան քաղաքը և 9 գյուղական բնակավայրերը) տեղաբաշխված են երեք տարբեր մարզերում, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում տեղական իշխանությունների և ազգային պարկի միջև փոխհարաբերություններում՝ թե հնարավորությունների ընձեռնման, և թե խոչընդոտների հարուցման տեսանկյունից:

Ազգային պարկի տարածքով հոսում է Աղստև գետը, որի գետավազանն ունի տուրիզմի, առողջարանային ու ռեկրեացիոն գործունեության համար բարենպաստ կլիմայական պայմաններ և հարուստ անտառային ռեսուրսներ: Ավազանը, հանձինս Դիլիջանի անզուգական անտառների, հանքային ջրի, մաքուր օդի, ինչպես նաև մյուս վայրերի գեղատեսիլ անտառների, գետերի, Պարզ լճի, պատմաճարտարապետական բազմաթիվ կոթողների (Հաղարծինի, Գոշի վանական համալիրներ) ունի կուրորտային, հանգստյան ու զբոսաշրջության հսկայական պոտենցիալ, որը սակայն ներկայումս բավարար չափով չի օգտագործվում:

Ավազանի քաղաքներն ու գյուղերը չունեն պինդ թափոնների ու կեղտաջրերի դեմ պայքարելուժամանակակից միջոցներ: Քաղաքներում չեն գործում կեղտաջրերի մաքրման կայաններ: Պինդ թափոնները կա'մ թափվում են որտեղ հարմար է (հաճախ հենց գետի մեջ կամ գետի ափին), կա'մ էլ՝ թաղվում են Դիլիջանի ու Իջևանի մոտակայքում գտնվող երկու աղբավայրերում: Երկու աղբավայրերն էլ գտնվում են Աղստև գետի ափին: Ներկայումս իրականացվող գյուղատնտեսական գործունեությունն ավազանում չի կարելի համարել արդյունավետ արտադրության խթանման համար քիմիական պարարտանյութերի ու գոմաղբի օգտագործման առումով:

Ջրային ռեսուրսների պլանավորման հիմնական քայլերից մեկը այն մարդածին ազդեցությունների որոշումն է, որոնք հանգեցնում են այնպիսի բացասական հետևանքների, որ միջամտելու կարիք է զգացվում: Աղստևի ավազանում վերլուծության արդյունքում ի հայտ են եկել գետի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն առաջացնող հետևյալ մարդածին գործունեության ձևերը.

1. կենցաղային կեղտաջրեր,

2. գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն,

3. կեղտաջրեր սննդի արդյունաբերության ձեռնարկություններից,

4. պինդ թափոններով աղտոտում:

Ազգային պարկում ԿԿԹ-ի ազդեցությունը՝ գետային համակարգերի վրա/աղբից գոյացած պատնեշներ, կուտակումնր/, որոնք խաթարում են ձկնաշխահրի բնականոն զարգացման ցիկլերը ու միգրացիան, կամ ակտիվ զբոսաշրջային տարածքների աղտոտման դեպքում առկա է առավել զգայուն ու խոցելի խոտատեսակների վերացման վտանգը:

Ծրագրում ընդգրկված պահպանվող տարածքներում առանցքային բնակավայրերի և ինվազիվ տեսակների վրա հնարավոր աղբյուրների և ճնշման ձևերի մոնիթորինգի և գնահատման նպատակով ուսումնասիրվել են պարկիտուրիստական երթուղիները, համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության հիմնական ձևերը:

Ճնշման աղբյուրների թվում առաջնային տեղում են թափոնները, իսկ առավել խոցելի և խնդրահարույց է թափոնների կառավարման համակարգի անկատարությունը: 

Հայաստանի Հանրապետության 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության գերակա նպատակն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը  ենթադրում է թափոնների կառավարման (հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման, իսկ հետագայում նաև վերամշակման) տեխնոլոգիաների և կառավարման համակարգի համադրություն:

Ելնելով այն հիմնադրույթից, որ կոշտ թափոնների կառավարման ցանկացած բարելավում պարտադիր պետք է իրականացվի հետևյալ սկզբունքների կիրառմամբ՝ մարդու առողջության պաշտպանություն և պահպանում, շրջակա միջավայրի պաշտպանություն, բարելավում և պահպանում,  բնական ռեսուրսների ողջամիտ և արդյունավետ օգտագործում,ծրագրի աշխատակազմը և փորձագիտական խումբը իրականացրել են ԿԿԹ-ի կուտակման վայրերի ուսումնասիրություններ:

Հայտնի է, որ շրջակա միջավայրի աղտոտւմը մեծապես կախված է  մարդու կենսագործունեությունից: Օրվա ընթացքում մեծաքանակ թափոններ հայտնվում են աղբավայրերում: Նման կուտակումները մնում են մի քանի տասնամյակ, ինչը անդառնալի վնաս է հասցնում էկոհամակարգին: Կենդանիները, որոնք ապրում են թունավոր թափոնների կուտակումների մոտ, կրում եմ մթնոլորտ վնասակար արտանետումների անմիջական ազդեցությունը: Այս դեպքում առկա են նաև ուղղակի և անուղակի այլ ազդեցություններ, մասնավորոպես տոքսինները թափանցելով ջրային էկոհամակարգեր, հանգեցնում են ջրային էկոհամակարգերի աղտոտման, ջրի որակի անկման, միաժամանակ բացասական ազդեցություն ունենալով կենսաբազմազանության վրա:

Բնակավայրերում ԿԿԹ կառավարման ոլորտում հաջողությունների հասնելու համար, անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք փոխկապակցված քայլեր, որոնք պետք է լինեն Ազգային պարկերի վարչակազմերի ուշադրության կենտրոնում.

  • պարբերական մաքրության օրերի անցկացում՝ զբոսաշրջիկը կամ այցելուն աղբը նետում է այնտեղ որտեղ կա նախնական կուտակում:
  • Աղբի հավաքի՝ առանձնացված, տեղափոխման համակարգի զարգացմանխթանում՝ աղբը նետել աղբամանի մեջ, եթե բոլորը դա անում են ես նույնպես կանեմ սկզբունքի կիրառմամբ:
  • Աղբահավաք արկղերի ամենուրեք տեղադրում՝ առավել հարմարավետ դարձնելով տարանջատված հավաքը:
  • Ազգային պարկի տարածքում օրգանական թափոնների համար տեղակայել կոմպոստի պատրաստման փոսեր և արդյունքը սպասեցնել չի տա:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ