ՀԱՅԱՍՏԱՆ

«...իրականություն կդարձնենք Ձեր պատգամը...». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Կրելով անասելի դժվարություններ, Վաղինակ-Շառլը, ի վերջո, գտավ իր կոչումը, բայց այդ կոչումին, բացի իրենից, չէր հավատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմն իր գործը չէ, երգելն իր կոչումը չէ, որ ճակատագիրն առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով ցեղասպանության աղետից:

«Թերևս վերջին անգամ Արամ Մանուկյանի արձանի մասին և ... ոչ միայն». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավատացեք, շա՜տ տխուր է այսպես, երբ Արամ Մանուկյանը մեջքով «կանգնած» է  Նժդեհին, իր մեջքին էլ եվրոպատուհաններ են ու թախծոտ նայում է իր կիսավեր տանը ու մի դրոշ ունի ընդամենը՝ մի ոչ եռագույն եռագույն ու ելնելով ինչ-որ վիհից ինչ-որ բան է ուզում ասել:

«Մշակույթի նախարար որոնելիս, կամ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արժե՞ նախարար որոնել հանուն ՈՉՆՉԻ, եթե չենք ըմբռնելու պետականորեն, որ ...        

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Այս օրերին ամենայն ուշադրությամբ ընթերցել եմ Ձեր կոչերը, հայտարարությունները, ուղերձները և առաջնորդվելով նրանցում արտահայտված Ձեր մտքերով ուզում եմ փաստել, որ Դուք, իրականում, հստակորեն արձանագրել եք այն քաղաքական իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Հայաստանում: Ոստի՝ ելնելով Ձեր իսկ արձանագրումներից,  կարծում եմ Դուք պարտավոր եք ևս մեկ կոչով հանդես գալ, որպեսզի տեղի ունենա ստեղծված բարդագույն իրավիճակի հանգուցալուծումը:

«Կուզեի, որ Գյումրին «մոռանար» երկրաշարժը...». ԺՈՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ժորան Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» թախծոտ ֆիլմի Գագիկն է՝ այն կապուտաչյա, շիկահեր, չարաճճի, պեպենոտ փոքրիկ տղան, որին մի գիշերում սիրեցին միլիոնավոր մարդիկ:

ԲԱԳՐԱՏՅԱՆՆ  է խոսում

Նախ ասեմ, որ այսպիսի վերնագրի ընտրությունը պայմանավորված է երկու հանգամանքով. Ա. Հրանտ Բագրատյանը սիրում է իր մասին խոսել երրորդ դեմքով և, Բ. այսպիսի շարադասությունը միտված է ուշադրության սևեռացմանը: Հիշո՞ւմ եք՝ սովետալևիտանյան «Говорит  Москва»-ն, որը թարգմանվում է «Խոսում է Երևանը», բայց որը Հրաչուհի Ջինանյանի «աղքատ» հայերենի փայլուն լեզվիմացության և լեզվաընկալման շնորհիվ դարձավ «Երևանն է խոսում»՝ փոխելով բառակապակցության գաղափարախոսական շեշտադրումը:

«Չարենցը՜, Պուշկինը՜, Գոգոլը՜, Մոգոլը՜…»

Նրանց սերունդն այն երջանիկներից չէր, որն իր երկրի, հայրենիքի, իր սիրո ու կարոտի, իր տառապանքի ու հրճվանքի մասին կարող էր ավելի բարձր ձայնել, քան իրեն բաժին ընկած երկրում հնչող ձայների բարձրությունն էր: Ու նրանց սերն առ հայրենիք, նրանց կարոտներն ու տառապանքները մնացին տողատակերում:

«Ամենահանճարեղ ստեղծագործությունն, ի վերջո, կյանքն է...». ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Առհասարակ դժվար է ապրելը և՛ առանց ստեղծագործելու, և՛ ստեղծագործելով: Եթե հեշտ լիներ ապրելը, ես չէի գրի. ոչ մի դեպքում: Եթե կյանքը մեր ուզածով լիներ, մենք դրսևորվելու, վայելելու ու նաև էդ կյանքին ու ուրիշներին  օգտակար լինելու իմաստով բավարարված, ինքնաբավ լինեինք, երևի թե շատ քիչ մարդ կստեղծագործեր, չէր փնտրի ինքնադրսևորվելու այլընտրանք:

ԽԵՂՃԱՑՈՂ երկրի քամին

Աշխարհի մի փոքրիկ անկյունում մի բուռ հողակտորի վրա դեռեւս պահպանվող երկիրը, որը պաշտոնական տվյալներով ունի 3մլն-ից մի փոքր ավելի բնակչություն, ամեն ձմռան ավելի սեղմվում-փոքրանում է՝ ցրտից ու կարիքից ճնշվող բնակչության հառաչանքներից: Այս մեր ափաչափ աշխարհը դեռ պատերազմի մեջ է, ունի դեռեւս չկայացած տնտեսություն, սոցիալական բազմաթիվ խնդիրներ, իսկ Գյումրին էլ ակամայից դարձել է ազգի  ինքնաճանաչողության փորձաքարը: Մեր արժանապատվության նվագարանը, որը հնչում է դուդուկից  էլ տխուր: Մինչեւ ոսկորները թափանցող ցրտաշունչ քամու պես:

Թափառող «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ուրվականները կամ ԸՆԴՄԻՇՏ ԴԵԺԱՎՅՈՒ

Վերջին քսանհինգ տարիներին Հայաստանում, ըստ էության, ոչ իշանությունն է փոխվել, ոչ՝ ընդդիմությունը: Ուղղակի քաղաքականությունում հայտնված մարդիկ՝ ըստ նպատակահարմարության, երբեմն եղել են իշխանությունում, երբեմն՝ ընդդիմությունում: Այս պատճառով իշխանությունում եղած «ընդդիմադիրները» մի քիչ «ընդդիմական» իշխանություն են եղել են, ընդդիմությունում եղած իշխանականները՝ մի քիչ  իշխանական «ընդդիմադիր»: Սումբուրային ստացվեց, բայց այնպես է, ինչպես քաղաքականությունը Հայաստանում:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ