Անուշ Սարգսյան
Անուշ Սարգսյան

Գրող

«Լույս տատս ու մանկատակերով իմ ցեբոները...». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Ձմռան համար մայրաքաղաքում սոխ չեն ամբարում, ոչ էլ կարտոֆիլ, դրանք գրեթե ամեն քայլափոխի կան խանութներում ուզածդ ժամանակ, ու չգիտեմ` ի՞նչ է սպասվում այս ձմեռ, և սոխի կլեպներն ի՞նչ են հուշում։ Բայց անհամբեր սպասում եմ առաջին ձյանը, որը Երևանում գալիս է մի գիշերվա մեջ, անսպասելի։ Ձյունը կնստի երկնաբո՜ւյր, անաղա՜րտ` իր տակ առնելով քաղաքի փոշին ու աղմուկը։

«Լրագրողով հասարակություն է սկսվում ու ավարտվում». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Խոսք կա, թե լրագրողին կերակրում են իր «ոտքերը»։ Անսխալ պատկերացում է։ Բայց որքան ցանկալի է, որ նրան կերակրեն նաև աշխատավարձը, պրոֆեսիոնալիզմը, մարդասիրությունը։ Լրագրողից է սկսվում ու ավարտվում հասարակությունը։ Երկի'ր, գնահատիր մշակիդ։ Ու ո՛չ միայն տոն օրերին։

«Անարվեստ մաղթանքների արվեստը…». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Թվում է՝ ի՞նչ բարդ բան է՝ մաղթանք գրել, կենաց ասել, ոգևորել մերձավորին։ Երկու բառ է՝ կպցնում ես իրար, ու պատրաստ է։ Բայց պարզվում է՝ այդպես չէ։

«Ոչ թե երեք, այլ՝ հինգ...». ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆ

Դե, դու գիտես դրան՝ այդ ոչ բարով բժշկուհուն՝ Միլային… Եվ իմ որձուկը հալվե՜ց, աչքերը փայլեցի՜ն, նստեց բազմոցին ու սկսեց ուտել հայացքով։ Սա էլ կպել պոկ չէր գալիս, սարքով ճնշումն էր չափում… Որձուկս էլ լրիվ կորցրեց իրեն, մեկ էլ ասում է ինձ, որ բժշկուհու և բուժքրոջ համար թեյ սարքեմ… Լավ էր՝ հրաժարվեցին…

«Հեքիաթին պիտի հավատալ։ Բայց ոչ երբեք՝ հեքիաթներին...». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Երեխա ժամանակ քանոնի էի երազում գնալ։ Ամենաքնքուշ նվագարաններից էր իմ՝ երբևէ տեսած։ Կոնֆետների տուփի վրա ռետինե լարեր էի անցկացնում, ամրացնում՝ ինչպես այդ գործիքն է, ու մատներով հարվածելով՝ փորձում երաժշտություն ստանալ։ Հանկարծ բացահայտեցի, որ լարերի ձգվածության աստիճանից է կախված ստացածս հնչյունների որակը։ Երբեմն ռետինները կտրվում էին, ու հարվածում դեմքիս ու մատներիս. բայց ցավ չէի զգում, որովհետև դա իմ սխրանքն էի համարում։

«Գետնի տակի արքաները...». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Այո, սա Թբիլիսին է: Իմ առաջին ճիչը լսած քաղաքը:

«Վանաձորը...». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Կիրովական, Վանաձոր, երկրաշարժ, Անուշ Սարգսյան, գրականություն, պատմվածք, գրող, աղետի գոտի, վարչապետ,

«Կայեն». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք տարիներ շարունակ բռնելու էինք միմյանց ձեռքից՝ ակամա վկան դառնալով, թե ոնց են տրոփելու կյանքի անոթները մեր հասունացող սրտերի տակ: Թե ո՞նց է տղաների շրթունքներին բուսածածկույթ հայտնվելու, ու ի՞նչ անուններ են ծաղիկների պես նստելու դրանց թաքուն տենչանքներին: Եվ ի՞նչ զարմանալի համբերությամբ է ինքը հանդուրժելու դեռահասությունից շոգող մեր քրտնածափերը, երբ բեմի վրա ապրելու էինք իսկական կյանք:

«Պատերազմի խաղաղ օրերից մեկը». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք ամեն օր արթնանում ենք՝ հուսալով, որ զոհված զինվորի սև լուր չի գա այլևս… Մեր ապրելու գրավը նրա բախտն է՝ սահմանին թիրախ բռնած նշանառուի քմահաճության տակ: Չգիտեմ՝ ինչո՞վ պիտի արդարանա այն կյանքը, որ նման գին ունի … Հանկարծ զինվոր չզոհվի, մայրեր չսգան: Բոլորն են երազում, որ այդ ձայնը իրենց տնից չգա … Ու շատերը փախչում են այլ երկիր՝ տանելով իրենց որդիներին, իսկ ոմանք էլ այնքան բարձր են կառուցում պարիսպներն իրենց դղյակների շուրջը, որ զորակոչը իրենց տուն չի հասնում: Ու մնում են պարզ ու մաքուրները. ճռռացող վերելակներով ու կաթացող տանիքներով տների տղաները, որոնց բակային խաղը հանկարծ ընդհատվում է բանակի ծանուցումով: Մեր կյանքի պաշտպաններն են նրանք: Անցյալի և ապագայի պահապանները:  Հայաստանում ժամանակի աստվածը նրանք են: Բայց ... այն էլ ակնթարթ է. անցնում է աննկատ: Ժամանակը միակ բանն է, որ, հաստատ, իգական սեռ չունի ու մայրություն չի անում և ոչ մեկի:

«Չլինի՞ մեղուն է կծել…». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

88-ի երկրաշարժից հետո մենք բնակարան ստացանք մեր հին շենքի տեղում: Այն նույն Սադի տակ, որի մասին բազմիցս պատմել եմ: Ես այդ տարի ընդունվել էի համալսարան, ու երկրաշարժի օրը Երևանում էի… Մինչև հասա Կիրովական, իմ ննջարանի սրտում՝ պատուհանի տակ, մի գրկաչափ ճաք էր առաջացել:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ