ՄԵՆՔ

«ՄԻ ԵՐԿՏՈՂԻ պատմություն»...

իր խոսքով տիրական մարդկանց արևային մի աշխարհ է բացվում, անլեզվության ստորագույն կապանքից ժողովուրդ է ճորտաթափվում, ժողովուրդ է կանգնում ժամանակի հետ խոսքի շքեղ տուրևառի, երկիր է դառնում ազատների հայրենիք,

«ՄԵՐԺԻ՛Ր Հրանտ Մաթևոսյանին...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Նոր Հայաստան»-ի հպարտ չինովնիկական անտեղյակությունը չիմացավ նաև Հրանտ Մաթևոսյանի տեղը:

«Միքայելը՝ Միքելանջելոյի քաղաքից...». ՆԱԻՐԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ աշխարհի գեղեցիկ քաղաքների  եկեղեցիներում, հրապարակներում, թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում պահանջված են Միքայելի քանդակները, իսկ մեզ մոտ` Հայաստանում, նրան չեն փնտրում,  քանդակներ, արձաններ տեղադրելու առաջարկներ չեն անում: Բայց չէ՞ որ դրա կարիքն այնքան ունի մեր քաղաքը:

«Կուզեի տեսնել Արցախի ճանաչումն ու նոր մեռնել...». ՀԵՆՐԻ ՓԱՓԱԶՅԱՆ

Մի ժամանակ ասում էին՝ Մուրադը Հենրի Փափազյանի տղան է, հիմա էլ ասում են՝ Հենրին Մուրադ Փափազյանի հայրն է: Սա, ինձ համար կարևոր է այն առումով, որ որդիս ճիշտ ճանապարհի վրա է։ Հայկական շրջանակներում իմ ընտանիքը միշտ ներկա է: Ինքնաբերաբար, զավակներս ներշնչված են հայրենասիրական գաղափարներով: Աղջիկս՝ Մարալը,մշակութային ասպարեզի մեջ է: Ներկա է բոլոր տեսակի արարողություններին: Անշուշտ, այնպես չէ, ինչպես Մուրադը, համենայնդեպս, ամեն կերպ ձգտում է օգտակար լինել: Ամուսնացած է, երկու երեխա ունի:

ՄԱՆՈՒԿԻ «Երջանկության մեխանիկան»

«Հիմա ճիշտ է, սենտիմենտալ խոսքեր չեն ասում, բայց առանց սենտիմենտի մարդ ո՞նց ապրի էս անտեր աշխարհում: Չորս բոլորդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես գտնում՝ ուզում ես թիթեռի նման անընդհատ շուրջը պտտվել, պտտվել...»:

«Սերը մեր գոյությունն է, մեր կյանքը...» ՔՐԻՍՏԻՆԵ ԽՈՋԱՅԱՆ

Մեծ ցավով եմ ասում, բայց այսօր մենք մի տեսակ հեռացել ենք մեր ինքնությունից, արմատներից: Եվ այս ճգնաժամը դարձել է սովորական կենսակերպ:

«ՎԱԶԳԵՆԻ ժամանակը». ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Իմ բյուջեն 2000 թվինը կլինի. գիտես՝ ինչ եմ անելու: Տասը, քսան, չէ, երեսուն տարվա ծրագիր եմ գրելու, որ էս ժողովուրդը տեսնի՝ երկիր ունի, վարչապետ ունի, պետություն ունի, որ էս ժողովուրդը սկսի հարգել իր երկիրը, իր պետությունը, ինքն իրեն:

Յոթ տարվա ԱՄԵՆ ԿԻՐԱԿԻՆ

Այդ դեպքում ո՞վ է իրավունք տվել համացանցի որոշ հարթակներում վխտացող արվեստի չարչիներին որոշելու մեր ժողովրդի իրական ճաշակն ու ակնկալիքները, թե իբր մարդիկ ավելի շատ սպասում են ոչ թե լավ երգ ու երաժշտության, այլ «տաշի-տուշիների»  ու քեֆչիական հռհռոցների: Այս հաղորդաշարով մենք փորձեցինք մեզանից դուրս վանել և հերքել «հայի վերջին խելքի» մասին դատավճիռը և թույլ չտալ, որ «չորն ու թացը իրար հետ վառվեն»:

«Ես Եվրոպա մտա բաց ճակատով...». Խաչատուր Ալմազյան ՀԱՅԸ

Ալմազյանի նվագախմբին գրեթե տասը տարի առաջ նկատել էր Էմիր Կուստուրիցան, հրավիրելով նրանց բացելու իր հեղինակած   Kustendorf 2008 կինոփառատոնը: Այստեղից էլ սկիզբ է առել նրանց բարեկամությունը: Մինչև 2010 թվականը Էմիր Կուստուրիցան հայ ժողովրդի մասին կարծիք կազմում է Խաչատուր Ալմազյանի հետ ընկերություն անելով: Իսկ 2010, ապա նաև 2015 թվականներին, Ալմազյանի նախաձեռնությամբ Կուստուրիցան իր "No Smoking" նվագախմբով համերգներ ու վարպետության դասեր ունեցավ Հայաստանում: Կուստուրիցան ինձ համար բարոմետրի պես մի բան է, որը կարող է անաչառ դատել` նախագիծդ հաջողվել է, թե` ոչ: Մեր առաջին հանդիպմանը նախապես ինձ զգուշացրել էին, որ այն տևելու է ուղիղ հինգ րոպե և տեղեկացրել, որ եթե չհավանի նվագախումբը, ինքն անպայման քեզ դրա մասին կասի միանգամից: Հանդիպումը տևեց վեց ժամ...

«Անահիտներ», «Անահիտներ», կինո...

Օրեր առաջ Հայաստանի հանրային հեռուստատեսության շենշող տաղավարում, ճերմակ սեղանների շուրջ բազմած մի քանի տասնյակ մարդիկ՝ ֆրակավոր ու տոնական տրամադրությամբ, անասելի լարումով, անհանգստությամբ, հուզմունքով ու հռոմեացի զինվորներից ոչ պակաս կրքով սպասում էին Անահիտ աստվածուհու ոսկեզօծ արձանիկի «բաժանմանը»:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ