Այդին Մորիկյան
Այդին Մորիկյան

 

Էս ա մեր

հայրենիքը:

 

Ու եթե

շարունակենք

հարմարվել

ու ոչինչ

չձեռնարկենք,

էս էլ կմնա:

 

Էնպես որ՝

հայի բախտից

դժգոհելուց

առաջ արժե,

կարծում եմ,

նայենք

ինքներս մեզ.

ինչ ենք արել,

որ էս

հող-քար-ծառը

Հայրենիք

դառնա:

 

Չէ՞ որ մենք

էլ ենք ուզում

իմաստավորված

հպարտանալ

մեր հայրենքով:

 

Ոչ թե՝ զզվել...

 

Անիմաստ:

«ՎԱԶԳԵՆԻ ժամանակը». ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

 

«...Վազգենն ու բանակը փոխադարձորեն ստեղծեցին միմյանց: Ու կայացան: Որ հետո նաև պետության կայացմանն օժանդակեն: Ու բանակի ցանկացած տոնի առթիվ Վազգենի տոնն ու Վազգենի բանակի տոնն է պետք շնորհավորել:

...Մարդիկ ինչ-որ անհայտ, չտեսնված-չլսված զգայարանով ինչ-ինչ բաներ են զգում ու փորձում փոխանցել մեզ:

Ո՞մ մտքով կանցներ, որ Վազգենը կարող էր դժգոհել...իր ժամանակից: Ու անկեղծորեն խոստովանել.

«Իմ բյուջեն 2000 թվինը կլինի. գիտես՝ ինչ եմ անելու: Տասը, քսան, չէ, երեսուն տարվա ծրագիր եմ գրելու, որ էս ժողովուրդը տեսնի՝ երկիր ունի, վարչապետ ունի, պետություն ունի, որ էս ժողովուրդը սկսի հարգել իր երկիրը, իր պետությունը, ինքն իրեն: Էս երկիրը տարածաշրջանի կենտրոնն է լինելու: Կարծում են՝ մեր տեղը, դիրքը վատն է, ո՞վ է հնարել, շատ լավն է, օգտագործել չենք կարողանում: Մտածել է պետք: Խոսքս հիշեք՝ էս երկիրը իրեն թափ է տալու, ոտքի է կանգնելու, ու ինչ ուրիշները 100 տարում են արել, մի քանի տասնամյակում է անելու:

Ինձ միայն ժամանակ է պետք: Էս իմ ժամանակը չի, որ ապրում եմ:

Ինձ իմ ժամանակն է պետք»:

Վազգեն Սարգսյանի ժամանակը:

Իսկ ո՞վ գիտի, թե երբ է իր ժամանակն ընդհանրապես:...

 

Այդին Մորիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ