Նաիրա Եղիազարյան
Նաիրա Եղիազարյան

 

Թատերագետ եմ:

 

Զբաղվել եմ

մշակութային

լրագրությամբ:

 

Մի շարք

հաղորդումների

հեղինակ եմ,

բազմաթիվ

գրքերի

խմբագիր,

մի քանի

ֆիլմերի

սցենարի

հեղինակ:

 

Նաև՝

դասավանդել եմ:

 

Հոդվածներ

վաղուց

չեմ գրել:

 

Այստեղ

գրելու

առաջարկը

հեշտությամբ

չեմ ընդունել:

 

Կայքի

հիմնադիր

խմբագիրը

վստահեցրեց,

որ բառն ու

միտքը չեն

արժեզրկվել:

 

Հավատալով

նրան,

կփորձեմ

գրել, թեև դա

համարում

եմ ծանր

աշխատանք:

 

Գոնե ինձ

համար

այդպես է,

քանի որ

ամեն տող

գրելիս միշտ

հիշում եմ

Մայակովսկուն.

 

«Մի հատիկ

բառի համար

հազարավոր

տոննա

բառահանք

ես շուռումուռ

տալիս... մի

փութ աղ ես

ուտում ու

հարյուրավոր

գլանակների

ծուխ ես կուլ

տալիս

մարդկային

լեզվի

արտեզյան

խորքերից

մի թանկագին

խոսք

դուրս

բերելու

համար»:

«Միքայելը՝ Միքելանջելոյի քաղաքից...». ՆԱԻՐԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ աշխարհի գեղեցիկ քաղաքների  եկեղեցիներում, հրապարակներում, թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում պահանջված են Միքայելի քանդակները, իսկ մեզ մոտ` Հայաստանում, նրան չեն փնտրում,  քանդակներ, արձաններ տեղադրելու առաջարկներ չեն անում: Բայց չէ՞ որ դրա կարիքն այնքան ունի մեր քաղաքը:

«Մահը փոխանակում եմ նկարված կտավի հետ...». ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Արվեստանոցները մեռնում են նկարիչների հետ: Նրանք վերածվում են դատարկ սրահների, որոնցից դուրս է եկել ոգին, դուրս է եկել նրանց իմաստավորող, շնչավորող էներգիան: Մեռնում են նաև վրձինները՝ վերածվելով փայտի, մետաղի, մազախրցի ...Ուրիշ ոչինչ»:

«Ես Եվրոպա մտա բաց ճակատով...». Խաչատուր Ալմազյան ՀԱՅԸ

Ալմազյանի նվագախմբին գրեթե տասը տարի առաջ նկատել էր Էմիր Կուստուրիցան, հրավիրելով նրանց բացելու իր հեղինակած   Kustendorf 2008 կինոփառատոնը: Այստեղից էլ սկիզբ է առել նրանց բարեկամությունը: Մինչև 2010 թվականը Էմիր Կուստուրիցան հայ ժողովրդի մասին կարծիք կազմում է Խաչատուր Ալմազյանի հետ ընկերություն անելով: Իսկ 2010, ապա նաև 2015 թվականներին, Ալմազյանի նախաձեռնությամբ Կուստուրիցան իր "No Smoking" նվագախմբով համերգներ ու վարպետության դասեր ունեցավ Հայաստանում: Կուստուրիցան ինձ համար բարոմետրի պես մի բան է, որը կարող է անաչառ դատել` նախագիծդ հաջողվել է, թե` ոչ: Մեր առաջին հանդիպմանը նախապես ինձ զգուշացրել էին, որ այն տևելու է ուղիղ հինգ րոպե և տեղեկացրել, որ եթե չհավանի նվագախումբը, ինքն անպայման քեզ դրա մասին կասի միանգամից: Հանդիպումը տևեց վեց ժամ...

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ