Ռաֆայել Հովհաննիսյան
Ռաֆայել Հովհաննիսյան

 

Մարկ Մըրֆին,

որն իմ

ամենասիրելի

ջազ երգիչն է,

ասում էր,

որ ջազ

երգիչը նա է,

որը ջազ է

երգում

(ինչքան

պարզ է, չէ՞):

 

Նրանից շատ

առաջ ջազի

լեգենդ Լուի

Արմսթրոնգն

էլ ասում էր,

որ «Եթե

հարցնում

ես, թե ինչ է

ջազը, ուրեմն

երբեք էլ

չես իմանա»:

 

Այս ամենից

հետո ինձ

մնում է ասել,

որ ես ջազ

երգիչ եմ

և ուզում

եմ, որ

չմեռնենք չծաղկած:

Ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչի անունը «ՋԱԶ»

«Փոփ» երգում են՝ ջազ է, «Սոուլ»՝ ջազ է, «Բլյուզ»՝ ջազ է, «Գոսփել»՝ ջազ է, «Ֆանկ»՝ ջազ է: Մեկ-մեկ անգամ ռոքն էլ է ջազ: Մայքլ Ջեքսոնն էլ է ջազ: Ռեյ Չարլզի, Սթիվիի ու Սթինգի մասին՝ էլ չասած: Այն դեպքում, որ այդ մարդիկ իրենց ջազմեն չեն էլ համարել, բայց մենք Հռոմի Պապից միշտ ավելի կաթոլիկ ենք եղել, ու, ընդհանրապես, տպավորություն կա, որ եթե անգլերեն են երգում, ուրեմն՝ ջազ է: Լավ է գոնե ռաբիսը ջազ չի, դեռևս:

Ինչ կլինի, որ ամեն ինչն իր անունով կոչվի, առավել ևս, որ վատ բան չկա դրա մեջ, որովհետև նարինջը հաստատ խնձորի համ չունի, եթե անգամ շատ փորձես ինքդ քեզ համոզել: Ցավալին այն է, որ երաժիշտների մեջ էլ կան այնպիսիք, որոնց մոտ էլ համարյա նույն մոտեցումն է, գրեթե ամեն ոճի երաժշտություն նվագում ու երգում են, բայց անունը ջազ են դնում: Տպավորություն է ստեղծվում, որ դա պարզապես պոպուլիստական քայլ է՝ ըստ անհրաժեշտության և ջազն ուղղակի առերես արդարացում է, որը ծածկում է մնացած բոլոր «մեղքերը» և սա կլիշեացված մոտեցում է: Երևի միայն մեզ մոտ է, որ ասում են` լավ երգիչը պետք է երգի տարբեր ոճերում ու ամեն ինչ, այսինքն՝ կահույքագործը նաև «մալյար» է և սանտեխնիկ սկզբունքով:

Գուցե նաև այս գիտակցությունն է պատճառը, որ առանձին վերցրած ոճերում, իրապես, պրոֆեսիոնալ երգիչները չափազանց քիչ են կամ ընդհանրապես չկան: Որովհետև բոլորն ուզում են ԼԱՎԸ լինել ու երգում են ինչ պատահի: Որովհետև այնպես է «հաշվարկված», որ հանդիսատեսն իբր գոհ մնա և բոլորին «հասանելի» լինի ունկընդրածը: Արդյունքում՝ ունեցած շնորհը շատ հաճախ մսխվում է՝ չծառայելով ճիշտ նպատակին, ինչին, ի սկզբանե, կոչված էր:

Կներեք, իհարկե, բայց Հայաստանում նոր սերնդի մեջ ջազ երգիչ չկա, որովհետև ջազը գլխարկ չի, որ երբ ուզես դնես, երբ ուզես հանես, թեպետ չեմ էլ կարծում, թե ինչ-որ մեկը կվիրավորվի այս խոսքերից (եթե մի քանիսը կմտածեն՝ բա դու ջազ երգիչ ես, կասեմ՝ այո, և ոչ անձնական չափորոշիչներով, այլ տվյալ ժանրի մեջ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների գնահատականների համաձայն, բայց տվյալ դեպքում ես ինձ հաշվի մեջ չեմ ներառում, որովհետև, նախևառաջ, կոռեկտ չէ, և ոչ էլ համեստության կամ անհամեստության հարց, պարզապես այս դեպքում խոսում եմ իբրև ջազը սիրող մեկը, որը չի կարող անտարբեր լինել, երբ ինչ-որ բան այն չէ ու անհանգստացնում է)

Բլյուզ, սոուլ, ֆանկ, փոփ, ինչ ոճի երգիչ ասեք կա, բայց ոչ ջազ երգիչ: Ջազ երգչուհիներ՝ այո, կան, ազնիվ ու նվիրյալ մի քանի աղջիկ, որոնց հինգ մատի վրա հազիվ կարելի է հաշվել, իսկ մնացածի մասին, ովքեր կենդանի նվագակցությամբ պարբերաբար հանդես են գալիս տարբեր ակումբներում ու հիմնականում երգում միևնույն երգացանկը՝ այսինքն բոլոր ոճերից հայտնի ամեն ինչ, շատ դեպքերում անգամ ձայնի տեմբրով ու մաներայով իրարից տարբերակել հնարավոր չէ: Ավելորդ է ասել, որ երգիչների մոտ ջազային գիտակցությունը «Buble»-ից այն կողմ չգնաց, թեպետ իրականում պետք էր նրանից հետ գնալ և ոչ սկսել ու ավարտել նրանով: Երգչուհիների մոտ էլ համատարած միևնույն «Myau» մաներան է: Եթե աչքերդ փակես ու փորձես գուշակել, թե ով է, տասը փորձից երևի չի հաջողվի ճիշտ կռահել: Երբեմն թվում է անգամ, որ իրենք իրենց ձայնը եթե կողքից լսեն, չեն ճանաչի, թե գործընկերներից ով է:

Տպավորություն է, որ մի չհաջողած երաժշտական PR մենեջեր ուսումնասիրություն է արել և պարզել, որ Հայաստանում միայն այդ ձևով է պետք երգել, որ հաջողության հասնել, և, իհարկե, բոլորը հետևել են այդ «հեղինակավոր» խորհրդին ու հանկարծ «բացահայտել», որ իրենց իրական ձայնը հենց այդպիսին է:

Ինչպե՞ս չեք հոգնում ինքնախաբեությունից:

 

Ռաֆայել Հովհաննիսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ