Արա Ալոյան
Արա Ալոյան

 

Բանաստեղծ եմ:

Երաժիշտ:

Մանկավարժ:

Նաև՝ հեռուստա-

լրագրող:

 

Բայց ավելի

շատ երևի

բանաստեղծ եմ:

 

Ինչո՞ւ:

Որովհետև

համարում եմ,

որ կյանքս

գրականացված

է, ավելի ճիշտ

գրականության

հետ սերտաճել է:

 

Գրականությունն

ինձ համար

աստվածա-

հաղորդության,

աստված-

առնչության

խորհուրդ ունի:

 

Գրականության

կենտրոնում

ոչ թե գրողն է,

այլ զրույցը,

գիրը,

տեքստը…

 

Խոսքը

տարբերում եմ

շաղակրա-

տությունից:

 

Իմ հերոսն էլ

Մարդն է՝

վախենալու

չափ ծանոթ,

հարազատու-

թյան չափ

շփոթեցնող

Մարդը:

 

Կարծում եմ,

որ եթե չես

կորցրել,

ուրեմն,

չես սիրել,

չես սխալվել,

չես համոզվել,

մեծ հաշվով՝

չես ապրել…

 

 

ՄԱՐԴՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ոչ թե պետության մարդ...

 

Ընտրություններն անցան: Նոր ընտրություններ են նախանշվելու: Այդպես է: Բնական է: Օրինաչափ է: Անբնական ու անօրինաչափ է միայն պետության ու հասարակության հիմնարար Արժեքի՝ Մարդու նկատմամբ բովանդակ վերաբերմունքը:

Վերաբերմունք, որպես այդպիսին, չկա էլ: Մարդը մանրադրամ է քաղաքական, քաղաքացիական գործընթացների մեջ:

Զինվորը նկարի, բանաստեղծության, ֆիլմի, կենացաճառի պատեհությամբ է գովերգվում, մասնավոր դեպքերում՝ բազում խնդիրներ ունի Զինվորը, որին պետք է դիտել հետբանակային ու նախազորակոչային չափումներով: Այսինքն Զինվորը կամ պոտենցիալ, կամ՝ ապագա, կամ էլ՝ գործող Ուսանող, քաղաքացի է: Մարդ է վերջապես: Զինվորը պետք է կրթություն ստանա, աշխատի, ամուսնանա, երեխաներով հարստացնի իր պետությանը:

Պետությունը որքանո՞վ է խրախուսում այդ ամենին: Պետությունը Զինվորին, մյուսներին ընկալում է կամ որպես հարկատու, կամ էլ՝ իբրև թոշակառու: Ծայրահեղություն է: Խոսքը վերաբերմունքի, գործնական վերաբերմունքի մասին է, ոչ թե Սահմանադրության, օրենքների կամ տեսական այլ բարաթների:

Գրավորապես ի՜նչ հանճարեղ միտք ու նպատակադրումներ ունենք: Բայց....

Մարդակենտրոն չենք, մարդամեծար չենք: Դրա համար էլ խորանում է բովանդակ ճգնաժամը՝ արտագաղթի, ԲՈՒՀ-երի թափուր տեղերի, մասնագիտական ու մարդկային ԲԱՆԿԻ սղության, աղքատության, ժողովրդագրական աղետի ու այլ խնդրահարույց երևույթների մասով...

Մեկուսացված, ոչ այն է՝ կովկասյան, ոչ այն է՝ ԵԱՏՄ-ական, ոչ այն է՝ համահայկական կզղյակ ենք...

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ պետք է դնել Մեկ ՀԱՐՑ՝ բարեփոխվել Մարդկայնորեն ու որակափոխել Մարդու Կյանքը, Հայ քաղաքացու Կենսամակարդակը:

Մնացյալն՝ ածանցյալ է:

 

Արա Ալոյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ