«Մենք և փղերը, կամ՝ մենք, Հնդկաստանն ու հնդիկները…». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Սկսեմ մի հին կատակով: Հնդկական փղերին ոչնչացումից փրկելու նպատակով ՄԱԿ-ը հայտարարում է Փղի տարի: Մի շարք երկրներ այդ թեմայով գրքեր են հրատարակում:
Գերմանիան՝ «Փղագիտության հակիրճ ձեռնարկ» հինգհատորյակի առաջին կիսահատորի առաջին մասը:
Ամերիկան՝ «Ի՞նչ պիտի իմանա միջին ամերիկացին փղերի մասին»:
Մեծ Բրիտանիան՝ «Փղերը Բրիտանական Հնդկաստանում» մենագրությունը:
Իսրայելը՝ «Փղերը և հրեական հարցը»:
Իտալիան՝ «Փղերը և երաժշտությունը» էսսեն:
Ֆրանսիան՝ «Սիրո դրսևորումը փղերի մոտ» գրքույկը:
Հնդկաստանը՝ 2 գիրք՝ «Մենք և փղերը»,«Փղերը և մենք»:
Սովետական Միությունը՝ 3 գիրք՝ «Ռուսաստանը՝ փղերի հայրենիք», «Մարքսիզմ-լենինիզմի դասականները փղերի մասին», «Սովետական փղերն աշխարհի ամենալավ փղերն են»:
Իսկ հիմա, երբ մի փոքր զվարճացանք, և ինձ, կարծում եմ, հաջողվեց սևեռել ձեր ուշադրությունը դեպի «հնդկական հարցը», ցանկանում եմ մի քանի հարցադրում անել:
Ասեմ, որ հենց այնպես, «օդում կախված» հարցադրումներ են: Պատասխաններ չեն ակնկալվում: Ակնկալվում է մտածել:
Եվ այսպես.
Հարց սահմանապահներին, ոստիկանությանը և ԱԱԾ-ին:
Եթե չեմ սխալվում, Հնդկաստանից ժամանածներին տրվում է 21 օրվա տուրիստական վիզա: Այդ դեպքում ինչպե՞ս են այս մարդիկ «առհավետ» մնում Հայաստանում:
Հարց զբաղվածության պետական կոմիտեին:
Հնդիկներին տրվում է տուրիստական վիզա՝ առանց աշխատելու իրավունքի: Այդ դեպքում ինչպե՞ս են նրանք բացեիբաց աշխատում Հայաստանում: Միթե դա այդքան հեշտ է՞: Ի դեպ, Աշտարակ քաղաքի մատույցներում ես նաև նեգր (օ՜, ներեցեք, ուզում էի ասել՝ սևամորթ, սևական) գյուղատնտեսական բանվորներ եմ տեսել: Այսինքն՝ երևույթը նոր չէ: Գործատերն ասաց, որ հրաշալի և շա՜տ մատչելի աշխատողներ են՝ անասունների հետ միասին ապրում-քնում են գոմում, աշխատում շաբաթական 7 օր և օրական 16 ժամ, իսկ վարձատրությունը պարզապես ծիծաղելի մի թիվ է:
Հարց ազգայնականներին:
Ի՞նչ կլիներ ձեր գնահատականը, եթե հնդիկների փոխարեն, ասենք, նորվեգացիներ կամ ֆրանսիացիներ գային Հայաստան: 30.000 նորվեգացի կամ ֆրանսիացի ջահել տղամարդ և կին: Արդյոք նույն ռասայական անհանդուրժողականությունը կցուցաբերվե՞ր:
Հարց հակաազգայնականներին:
Ի՞նչ կլիներ ձեր գնահատականը, եթե հնդիկների փոխարեն, օրինակ, սենեգալցիներ կամ նիգերիացիներ ժամանեին ու հաստատվեին Երևանում: Երեսուն հազար նիգերիացի: Որքան գիտեմ՝ անշառ և աշխատասեր մարդիկ են: Արդյոք նույն ռասայական նրբանկատությունը կդրսևորեի՞ք:
Ուրեմն.
Հայաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է որոշակի դրամական միջոցներ ունենալ: Հատկապես այն դեպքերում, երբ մուտքի վիզան տրամադրվում է տեղում և սահմանապահները չեն ճշտում բնակվելու վայրն ու իրական զբաղմունքը: Այս պարագայում ո՞ւր են մեր սահմանապահները: Թե ռուսահայ պագոնավորների օրինապաշտությունը միայն ինձ և ինձ նմանների համար է, երբ ամեն անգամ Հայաստան վերադառնալիս երկար ու բարակ հարցաքննում են, թե ինչո՞ւ եմ մեկնել և հատկապես՝ ինչո՞ւ եմ վերադառնում Հայաստան, և արդյո՞ք իմ անձնագիրը կեղծ չէ:
Դրան հետևում է բիոմետրիկ անձնագիրս ստուգելու երկարատև և անիմաստ գործընթացը:
Կարծում եմ ակնհայտ է, որ մենք գործ ունենք թրաֆիկինգի հետ: Ինչ-որ մեկն այդ մարդկանց պատմում և բացատրում է Հայաստանի մասին, ապա օգնում է ժամանել և մնալ այստեղ: Միգուցե սխալվո՞ւմ եմ: Հարցն ուղղենք ԱԱԾ-ի՞ն, թե՞ «Հերկուլեսի» Բերլագային՝ թե ովքե՞ր են փող աշխատում այս ամենի վրա: «Ես մատս նրանց բերանը հաստատ չէի դնի…»
Հարց-ակնարկ՝ կրկին ԱԱԾ-ին:
Հնարավոր է՞, որ հնդիկի անվան տակ ժամանողները լինեն պակիստանցիները և սպառնան մեր երկրի ազգային անվտանգությանը՝ հաշվի առնելով Պակիստանի անթաքույց թշնամանքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ:
Հարց հայ-հնդկական դարավոր բարեկամության ջատագովներին:
Եկեք խոստովանենք, որ ժամանակին Հնդկաստանում հայերը հաստատվել և որոշակի մշակութային ու առևտրային հաջողությունների են հասել հիմնականում անգլիական գաղութարարության արդյունքում: Հետագայում այդ ամենը փոշիացել-գնացել է: Այսօր մեծ վերապահումով միայն կարելի է խոսել հայ-հնդկական մշակութային և այլ կապերի մասին:
Հարց պատմաբաններին:
Ճիշտ է՞, որ ժամանակին Ջավահարլալ Ներուն բացահայտորեն հիանում էր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի անձով և իր անթաքույց գոհունակությունն էր հայտնում «իմպերիալիզմի ջատագով հայերի պորտը կտրելու համար»:
Հարց Պետական վիճակագրական վարչությանը:
Արդյոք այս 30.000 հնդիկները մաս են կազմո՞ւմ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ընդհանուր թվին:
Հարց Զբոսաշրջության պետական կոմիտեին և զբոսաշրջությամբ զբաղվողներին:
Արդյոք կցանականայի՞ք, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 1-2 տարում հասներ 3 միլիոնի: Ի հաշիվ նմանօրինակ հնդիկ և պակիստանցի տուրիստների, իհարկե:
Անկախ զբոսավարներ, կարող եք դուք էլ արձագանքել:
Հարց մշակութաբաններին (հասկանում եմ, որ մշակույթի ու Մշակույթի նախարարության կարիք մենք չունենք, բայց, այնուամենայնիվ). Ի՞նչ ներդրում եք ակնկալում այս սովալլուկ և անթրաշ (չքաղաքականացնել) «տուրիստներից» հայ-հնդկական և հատկապես հայ-պակիստանական մշակութային կապերի զարգացման գործում:
Հարց պարապ-սարապներին:
Ինչո՞ւ եք բողոքում: Ձեզ տասնյակ անգամ, վստահաբար, առաջարկվել են տարբեր աշխատանքներ՝ օրական 5.000 դրամ աշխատավարձով: Օրականն էլ՝ 3-4 ժամ: Եվ ամեն անգամ, վստահաբար, ասել եք՝ «Ես հինգ հազարի համար տեղիցս վեր չեմ կենա»:
Հնդիկը վեր է կենում: Հազար կամ երկու հազար դրամով: Շարունակեք նստել ձեր թախտերին (հատկապես՝ ֆեյսբուքյան թախտին) ու գլոբալ աշխարհաքաղաքական վերլուծություններ անել:
Հարց կինոսերներին:
Երբ զմայլվում եք Բոլիվուդի դերասաններով ու դերասանուհիներով, արդյոք վստահ ե՞ք, որ Հայաստան ժամանող հնդիկները ամենաքիչը այդ դերասանների զարմիկ-զարմուհիներն են: Որպես հուշում ասեմ, որ Հնդկաստանում մոտ 300 էթնոս գոյություն ունի: Եվ մի խնդրանք՝ մեր երկիրը Հոլանդիայի կամ Մեծ Բրիտանիայի հետ չհամեմատեք: Գոնե առայժմ:
Հարց հայ մարմնավաճառներին և թեթևաբարո կանանց:
Դուք սեքս անելիս պահպանակ օգտագործո՞ւմ եք: Հաստա՞տ…
Հարց բոլորիս՝ ե՞րբ է գալու, վերջապես, լրջանալու պահը (դարձյալ չքաղաքականացնել):
Եվ վերջին հարցս.
Մենք ի՞նչ Երևանի մասին ենք երազել ու երազում: Մումբայակա՞ն, եվրոպակա՞ն, հնդեվրոպակա՞ն, արևելա-ասիակա՞ն, թե՞ հայկական, թամանյանական:
Դավիթ Խաչիյան