Գրիգոր Մաչանենց Բաբախանյան
Գրիգոր Մաչանենց Բաբախանյան

 

Ծնվել եմ:

 

Դա

հաստատ է:

 

Մնացած

կյանքս

հորինվածք է:

 

Ամենակարևոր

հատորյակը՝

մեր

կյանքն է:

 

Հրատարակվում է

այն, թե ոչ՝

այնքան էլ

կարևոր չէ:

 

Կարևորը

այն կա:

 

Սիրում եմ սիրել աշխարհը

 

Ծնվել եմ գյուղում:

Մինչև հիմա քթիս մեջ աթարով եփված լավաշի հոտն է, քիմքիս՝ նրա համը:

Աշխատում եմ այդ համի և հոտի տեղն ուրիշ համ ու հոտ չլցվի:

Սիրում եմ սիրել աշխարհը. դա սիրախաղերի մեջ ամենասիրելին է ինձ համար:

Պապս շատ է սիրել համբուրել: Նրա օրը սկսում էր մաչերով և վերջանում՝ մաչերով:

Չէ, չէր էլ վերջանում…

Նրան ժողովուրդը տվեց Մաչան-մարդ տիտղոսը:

Մեր տոհմը կոչվեց Մաչանենց:

Արվեստն ինձ համար կրոնի զարմիկն է, որն ունի խաղաղեցնելու և փոթորկելու նույնչափ հզոր ուժ։

Արվեստը ժամանակի զգացողությունը կորցնելու ծով է, անվերջ փարոս փնտրելու անվերջանալի նավարկություն։

Արվեստը բնազդի և գիտակցության հաշտարարն է։

Արվեստը մեր մտքի խճճված կծիկն է, որի ծայրը մենք փորձում ենք գտնել այս կյանքում՝ ստեղծելով կտավներ, գրքեր …

Ու մի օր հեռանում ենք՝ մինչև վերադարձ…

 

Գրիգոր Մաչանենց Բաբախանյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ