Արուս Սուրեն
Արուս Սուրեն

 

Ես

Արուսյակ

Սուրենի

Օհանյանն

եմ՝ մասնա-

գիտությամբ

տնտեսագետ,

կոչումով՝

բանաստեղծ:

Տնտեսա-

գիտությամբ

երբեք չեմ 

զբաղվել,

բայց միշտ

գրել եմ՝

սկսած

«Պիոներ

կանչ»-ից

մինչև

չորս

գրքերս:

Ու գրելու եմ...

«Վախենում եմ ասել՝ վախենում եմ․․․»․ ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ

 

Դուրս եկա փողոց, երբ պատերազմն ավարտվեց:

Զինվորական հագուստով առաջին տղամարդուն տեսա: Ուզում էի վզովն ընկնեի ու հարցուփորձ անեի, հասկացա, որ անհաղորդ է իրականությանը, շրջապատին, ինձ: Այդպես հարավից հրաշքով վերադարձած վիրավոր թռչունն է, երբ էլ գարնան գալստով ուրախ չէ:

Զինվորականը ֆիզիկապես վիրավոր չէր կարծես, ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԷՐ բարոյահոգեբանորեն, շփոթ էր, մահադեմ: Հասկացա, որ ոգևորությունս զսպել է հարկավոր, և քառասունչորս օր հաղթանակին հավատացողս ուզում է գնալ, կորչել պուճուր փողոցում:

Ամեն օր համակարգչի էկրանով երկինք շտապող նահատակների անունները կարդում էի որպես հայոց համայն նոր ողբագրություն: Ներկա ահասարսուռ թվականից հանում էի նրանց յուրաքանչյուրի ծննդյան թիվն ու լալիս բոլորի երիտասարդ անմահության համար: Հաջորդ օրը նորից ապրում էի:

Մեզ չթողեցին անգամ ազգովի մի լավ տապակվենք ահագնացող ցավի մեջ:

Խառնափնթոր ամբոխը մահացած զինվորի ծնողից խլեց խուլ հեկեկոցն ու նույն ծնողի անունից դուրս եկավ փողոց՝ բողոքի: Ամբոխին այդպես էր պետք: Սպասում էր: Ամբոխը մասնակից էր պարտությանը: Տոնում էր՝ սգալով:

Մեր կյանքը դարձել է ֆեյսբուք:

Տեսա՞ր ֆեյսբուքում, տեսա՞ր ֆեյսբուքից, տեսա՞ր ֆեյսբուքով...

Աննկուն հոգով ու սրտով տղերքը մեծ շառավղով կրակներին կուլ գնացին, մենք դեռ ֆեյսբուք ենք խաղում: Հետո սկսվեց կրկեսը: Կենդանի ու մեռած քաղաքական ինչքան գործիչ կար՝ եկավ մեջտեղ ու սկսեց խոսել արդարության, արդարադատության մասին:

Օրերը թերթվում են: Ես չեմ ուզում գիտակցել, որ այսուհետ ազգային մեր պետականությունն ամենաերերուն սուբստանցիան է աշխարհիս երեսին: «Պետականություն» խրոխտ բառի կողքին երբե՛ք թույլ կցորդ-ածական չենք ավելացրել: Հիմա թեթև՜, հեշտորե՜ն շրջանառում ենք, թե՝ մեր  պետականությունն է զոհասեղանին:

Պատերազմի հաջորդ օրերին լաց էր, համակ հառաչ ու քաղաքական ոռնոց, գզվռտոց:

Բոլորի ջրաղացին ջուր ավելացնող կար:

Կուսակցությունների օր-օրի ահագնացող վայնասունի մեջ ոչ ոք չի նկատում արդեն, որ 5000 ու ավելի տան ջրաղաց չի պտտվում ուղղակի, ու երկիրը, ցավոք, «փրկել է ռուսի սապոգը» նորից: Մի հարյուր տարի էլի հետ ընկանք աշխարհից, ինքներս մեզնից: Մենք փոքրացած երկիր ունենք, մենք չունե՛նք հայրենիքի սահմանները վերադարձնելու գոնե թույլ փափագ:

 

Արուս Սուրեն

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ