Վալենտին Թովմասյան
Վալենտին Թովմասյան

 

 

Լրագրող եմ:

Գրող:

Հրապարակախոս:

Երաժշտագետ:

Երաժշտական

քննադատ:

Արվեստա-

գիտության

թեկնածու:

Հայր:

Պապիկ:

 

Ռադիոյի

«Ոսկե գրիչ»

մրցանակի

կրող եմ:

 

Ավարտել եմ

կոնսերվա-

տորիան,

նաեւ՝

Մոսկվայի

կենտրո-

նական

հեռուստա-

տեսության

ժուռնալիս-

տիկայի

բարձրա-

գույն

դասընթաց-

ները.

(այժմ՝

Ակադեմիա):

 

Աշխատել եմ

«Նաիրի»

կինո-

թատրոնի

ջազ

նվագա-

խմբում,

հեռուստա-

տեսության

եւ ռադիոյի

պետական

կոմիտեի

սիմֆոնիկ

նվագա-

խմբում,

նույն

ռադիոյի

երաժշտական

գլխավոր

խմբագրու-

թյունում:

 

Շուրջ տասը

տարի

համագոր-

ծակցել եմ

Մոսկվայի

«Օստանկինո»

ռադիոյի

հետ:

 

Դասավանդել

եւ դասա-

վանդում եմ

Խ. Աբովյանի

անվան

հայկական

մանկավար-

ժական

համալսա-

րանում,

Կոմիտասի

անվան

պետական

կոնսերվա-

տորիայում:

 

«Երաժշտական

Հայաստան»

ամսագրի

պատասխա-

նատու

քարտու-

ղարն եմ:

 

Հեղինակել եմ

հինգ գիրք,

ավելի քան

5000 ռադիո

հաղորդում

եւ հոդված:

Զաքարի Շուշին ու «ՎԱՐԱՆԴԱՆ»

 

Մայիսին կլրանա Շուշիի ազատագրության 25 տարին: «Շուշի՝ 25 տարի անց» խորագրի ներքո «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը կփորձի անդրադառնալ տարբեր դրսևորումների, մարդկային տարբեր պատմությունների, որոնք մեզ թույլ տվեցին զգալ ոչ միայն հաղթանակը, այլև հաղթողին, որոնք ազատագրեցին ոչ միայն քաղաքը, այլև՝ քաղաքացուն...:  

 

Շուշիի փլատակումներից զերծ մնացած ներքնահարկերից մեկում նա պարապում ու պարապում էր մանչուկների հետ՝ ի հեճուկս թշնամու ռմբակոծությունների: Երեխաներն էլ ավելի ուժգին ու եռանդով էին երգում, կարծես մանկական իրենց ձայնով ցանկանում էին խլացնել թշնամու ինքնաթիռների հռնդյուն-ոռնոցը:

Մուսալեռցու զավակ, ծնունդով Այնճարցի, Երևանի Կոմիտասի անվան պատական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների և խմբավարության ամբիոնների ուսանող Զաքար Քեշիշյանն էր: Այդ պայմաններում ստեղծում էր Շուշիի «Վարանդա» մանկական երգչախումբը:

Այսպես սկսվեց երգչախմբի կենսագրությունը Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ, որն արդեն երկու տասնամյակից ավելի նույն կերպ շարունակվում է:

Զաքարը յուրովի ցույց տվեց իր հայրենասիրությունը՝ 1993-ին մեկնելով պատերազմի պատճառով փլատակների վերածված Շուշի՝ կազմակերպելու մանկական երգչախումբ: Երգչախումբը ելույթներ էր ունենում հիվանդանոցներում, դպրոցներում, ռազմի առաջին գծում՝ կռիվներում հերոսացած մարտիկների համար, որոնք էլ ոգևորվում և հպարտանում էին իրենց մանչուկների երգչական հաջողություններով:

1990-ականներին կենաց ու մահու կռիվ էր Արցախում, որին մասնակցում էին հայ ժողովրդի ազնիվ ու արի զավակները՝ չխնայելով իրենց կյանքը հայրենիքի ազատագրության համար: Ազգային ազատագրական պայքարը տարածվել էր ամբողջ երկրում ու կյանքի բոլոր բնագավառներում: Ամենուր ազնվություն, բարություն, միմյանց նկատմամբ հոգատարություն, անհանգստություն ու նվիրում էր տիրում: Հայ ժողովրդի նվիրյալ զավակները տարբեր վայրերից գալիս, հայրենիքի նկատմամբ  իրենց պարտքն էին մատուցում:

Զաքար Քեշիշյանն ավարտեց Կոմիտասի անվան կոնսերվատորիան գերազանցության գնահատականներով, մեկնեց Բեյրութ, իր երկրորդ հայրենիքը, բայց չլքեց Շուշիի իրեն հարազատ դարձած երգչախմբի նախորդ և նորընծա անդամ մանչուկներին:

Ամեն տարի, ամռան ամիսներին այցելելով Շուշի, «Վարանդա» երգչախմբի  հետ նոր երգեր էր անցնում, մշակում ու համերգով եզրափակում իր այցը հայրենի դարձած քաղաք:

Զաքար Քեշիշյանի հետ խոսում ենք Բեյրութում իր ղեկավարած «Կարկաչ», «Այգ» երգչախմբերի, համալսարանական իր վարած դասընթացների մասին: Ի դեպ, Զաքարին իր գործում օգնական ու թիկունք է դարձել և իր կյանքի ընկերուհին՝ դաշնակահարուհի, բանաստեղծուհի, այժմ՝ նաև շվիահար Կամիլա Քեշիշյան-Երկանյանը: 

Նրանք Շուշի են տանում  նաև իրենց երեք տարեկանը չբոլորած Վահագն որդուն, այս տարիքից նրան հայրենիքին ու նրա բնաշխարհին մերձեցնելով:

«Սփյուռքի մեջ երգչախումբ ունենալը կրկնակի նապատակ ունի»,- ասում է Զաքար Քեշիշյանը: «Եթե նկատի ունենանք մեր հայրենի բարձրակարգ երգչախումբերը, որոնց մասնակից երգիչները երաժշտական կրթություն ունին, ձայնադրման, ձայնամշակության և ձայնվարժության դպրոց են անցել, դժբախտաբար, մեզի կպակսի այդ մեկը: Սփյուռքի հայկական երգչախումբերի նպատակը, անշուշտ, նախ և առաջ երաժշտական և երաժշտական-դաստիարակչական կրթություն տալու առաջնային խնդիրն ունի: Չունենալով երաժշտական այդ ենթահողը՝ նոտաների չիմացությունը և խմբական երգեցողության այլևայլ բաղադրիչներին անտեղյակությունը, այդ բոլորի պակասով հանդերձ այս երգչախումբերը կհամախմբվին, ինչպես ըսի, երաժշտական նպատակին զուգահեռ՝ հայապահպան նպատակի մը շուրջ, որ կարևոր է մեզի համար: Երգչախումբը, ինքնին արդեն մեկ ընտանիք մըն է, որտեղ կթրծվին նաև երաժշտության կողքին մարդկային և հայկական արժեքով:

Հիմնական տարբերություն մը կա հայրենի և սփյուռքի երգչախումբերու միջև: Անշուշտ, որակական իմաստով, սփյուռքահայ երգչախումբերը բացարձակ պատճառով որոշ չափով կըրնան զիջիլ հայրենի երգչախուբերուն, և մենք շատ ուրախ ենք, որ հայրենի երգչախումբերը շատ ավելի բարձր մակարդակի են և ավելի լայնածավալ գործունեություն ունին: Սակայն սփյուռքում այն նվիրվածությունը և այն մեծ նպատակամետ գործունեությունը, որ կծավալին հայ և խմբավարները, և երաժշտական, և մշակութային կազմակերպությունները, ազգային միությունները, և ծնողները, և հատկապես իրենք՝ երգողները, օտար միջավայրի մեջ, օտար զբաղումներու կողքին փնտրելով, ժամ հատկացնելով հայ երգին, ապա խնդրելով ինչ որ հարկի տակ երգելու, ըստ իս, պանծալի երևույթ է, և վստահ՝ արժանի դրվատանքի:

Այս ծիրի մեջ կդիտեմ ես իմ գործունեությունը Լիբանանի մեջ և որովհետև անոր  երգողները երաժշտական, կամ երգչական կրթություն չունին, իրենց աշխատասիրության և նպատակամետության շնորհիվ կհասնին որակական որոշ աստիճաններու և կկատարեն բավական բարդ ստեղծագործություններ: Հայրենի երաժիշտնեու և բանաստեղծներու երգերը, որոնց պրեմիերաները կկատարենք մենք և այնուհետև այդ երգերը նաև կտարածվին և սփյուռքի և հայրենի երգչախումբերու մեջ, անշուշտ, այդ նույն երգերը կկատարեն նաև Շուշիի «Վարանդա» երգչախումբի սաները»:

«Այգ» երգչախումբը,-շարունակում է Զաքարը,- կազմավորված է համալսարանական ուսանողներով և անոր շուրջ 45 անդամները համալսարանականներ են դարձել մասնագիտությամբ, սակայն շաբաթը անգամ մը կհավաքվին երգչախումբին շուրջ և կպատրաստեն իրենց տարեկան համերգները և ելույթներ կուենան միջոցառումներու ընթացքին: Այս երգչախումբի կողքին ստեղծված են զույգ նվագախումբեր, մեկը ժողովրդական նվագարաններու, մյուսն ալ՝ ջազ նվագախումբ մըն է, որ համապատասխան երկացանկի կատարման ընթացքին կնվագակցի երգչախումբին: Անշուշտ, երգչախումբը կկատարե նաև A cappella ստեղծագործություններ և երկեր դաշնամուրի նվագակցությամբ»:

«Հիմա որ կերթամ Շուշի»,- ասում է Զաքար Քեշիշյանը,- ճանապարհին անդրադարձա, որ իմ խմբավարական գործունեության 25-ամյակն է: Ստեղծած ըլլալով Շուշիի «Վարանդա» երգչախումբը, ուսանողական օրերուս այդ երգչախումբը, ճիշտ է, ձևով մը եղավ Շուշիի համար, Արցախի համար ինչ որ մի բարեհուշո հրվանդան, մի ձևով մը արցունք սրբելու, կամ ժպիտ ուրվագծելու միտում ունեցող մի երգչախումբ, սակայն ինձ համար էլ նաև մի տարալուծարան եղավ, որտեղ ես փորձ ձեռք ձգեցի:

Անշուշտ պայմանները փոխված են Շուշիում, այն այլևս ավերակված, դաժան և դժնի կացության մեջ ապրող քաղաքը չէ, սակայն խնդիրները կնորանան և նոր օրերու շնչով է, որ պիտի շարունակենք մեր աշխատանքը երգչախուբի հետ, որովհետև խմբերգային արվեստը այն կարևոր կռվաններեն մեկն է, որ քաղաքը քաղաք կդարձնե»:

 

Վալենտին Թովմասյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ