«ԵՍ ՏԵՍԱ մահը նրա աչքերում...»

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

Հերթական հանդիպումը «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի» հատուկ նախագծում: 

Այս անգամ լուսանկարի հերոսն ականավոր հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանն է: 

Ներկայացվող լուսանկարները 16 տարվա պատմություն ունեն, արվել են Կասկադում, այնտեղ, ուր Գրիգոր Խանջյանը ստեղծում էր այլևս հայ ժողովրդի ուղեկիցը հանդիսացող «Վարդանանք» մեծածավալ գործը: 

«Լուսանկարների այս շարքն արել եմ 2000 թվականին, «Գոլոս Արմենիի» թերթի համար»,- «ՀԱՅԵՐ»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Բերբերյանը:

«Վարպետի մոտ՝ Կասկադ, որտեղ ինքն աշխատում էր, գնացել էինք թերթի գլխավոր խմբագրի՝ Ֆլորա Նախշքարյանի հետ: Կարծեմ վարպետի վիրահատությունից հետո էր: Ֆլորա Նախշքարյանն ասաց, որ Խանջյանի հետ հարցազրույց է արվելու, պիտի գնանք Կասկադ, ինքը գրեթե միշտ այնտեղ է լինում, աշխատում է, «Վարդանանք»-ը պիտի ավարտի:

Նման մեծությունների լուսանկարելը շատ հետաքրքիր ա: Խանջյանը դասական կրթվածության մարդ էր, չափազանց բարեկիրթ: Երբ այդպիսի կրթվածության մարդը մեծ հաջողությունների ա հասնում, ինքը հենց էնպես, փողոցից մարդու չի «ընդունում»: Ինքն անպայման պետք ա հասկանա, թե դու ով ես, արժե՞ս էդտեղ լինելու համար, թե՝ չէ: Ու դա շատ լավ ա: Դա շատ ճիշտ ֆիլտր ա:

Վարպետն ինքը դուռը բացեց, ներս հրավիրեց: Ինձ համար չափազանց մեծ արժանիք ա, որ ինքը թույլ ա տալիս քեզ, որ դու իրեն խնդրես, թե ինքն ինչ անի և ինքն էդ տարիքում շատ պատրաստակամ բարձրանում ա աստիճանին, սկսում ա աշխատել ու դու լուսանկարում ես: Տարիքը, վիրահատվածությունը: Ես գտնում եմ, որ դա շատ մեծ հարգանք ա գործի հանդեպ:

Երբ ավարտեցի, ինքն ասեց, որ շատ հետաքրքիր էր և դա ինձ համար ամենաբարձր գնահատականն էր: Գնահատական քո գործին:

Երբ հարցազրույցը սկսեցին, ես նայեցի վարպետի աչքերին ու չզարմանաք, մահը նկատեցի նրա աչքերում: Գիտեք, ինքը շատ տրամաբանված խոսում էր, հարցերին էր պատասխանում, միտքը պայծառ էր, իր ֆիզիկան կար, բայց ինքը կյանքով էստեղ չէր:

Մեր այցից մի քանի օր անց վարպետը մահացավ: Ես դա կարծես զգացել էի ու կարծես լուսանկարներում էլ դա կար: Որքան հիշում եմ մեկ-երկու ոչ շատ հաջող լուսանկար տպագրվեց հարցազրույցի հետ: Լավ չեմ հիշում: Բայց այս լուսանկարները մնացին չհրապարակված»:

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի…» հատուկ նախագիծը մի մտահղացում է, որը հնարավորություն է ընձեռելու մեր ընթերցողներին «այցելել» ժամանակակից հայ լուսանկարչության ճանաչված անուններից մեկի՝ ծնունդով, բնույթով, տեսակով, իր ողջ էությամբ լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի անձնական արխիվ և ծանոթանալ հայ և համաշխարհային արվեստի, մշակույթի, այլ բնագավառների մեծանուն, հանրածանոթ մարդկանց բացառիկ լուսանկարների, որոնք երբևէ չեն հրապարակվել: Գումարած՝ ծանոթանալ Վարպետի հիշողություններին, զգացողություններին, ապրումներին՝ կապված այս կամ այն լուսանկարի կամ լուսանկարային շարքի հետ:

Հիշեցնենք. որ առաջին «հանդիպումը» տաղանդավոր երգչուհու, բացառիկ մեծության աստղ Էլվինա Մակարյանի լուսանկարների հետ էր: Երբեք չհրապարակված լուսանկարներ, որ առաջին անգամ հրապարակվեցին «ՀԱՅԵՐ»-ում:    

 

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ