Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

ԱՆՄԱՀԱԿԱՆ խնձորը

 

Երեխա էի, տնամերձի հողամասում սկսել էի մրգատու ծառեր տնկել։ Գնացել էի մեկից տնկիներ խնդրելու։ Որ տեսակից ուզեցի՝ տվեց ծերունին։ Խնձորի տնկի էլ ուզեցի։

- Խնձորի տնկիները, - ասաց, թե ումից ուզեմ, - անմահական խնձորներ են։ Ի՜նչ խնձոր ունի։ Էդքան խնձոր ունի տնաշենը, ամա իր խնձորի համը առած չկա։ 

Ջահել տղաներ էինք, անտառ ցախ անելու էինք գնացել, սոված, հետդարձի ճանապարհին դրանց բաղի մոտով անցնելիս, տղաներից մեկը թե՝ մտնենք խնձոր քաղենք ուտենք։ Մտանք, քաղեցինք դուրս եկանք, ճամփեքս թեքեցինք, որ բաղատիրոջը ռաստ չգանք։ Հակառակի պես, մեր դեմը ելավ։ Խնձոր հյուրասիրեցինք։ Կերավ ու զարմացավ, թե՝ էս ի՜նչ անմահական խնձոր է, ո՞րտեղից  տղաներ։ Ես ու ծերը իր պատմածի վրա ծիծաղեցինք։

Անցան երկար տարիներ, իմ տնկած տնկիները մեծացել և բավական մրգատու ծառեր էին դարձել։ Ամռան կեսերին գնացել էի գյուղ։ Մի օր էլ անտառ ցախի էի գնացել, եկա հոգնած, տան բակի երկար աթոռին նստեցի շունչս տեղը բերելու համար։ Մայրս եկավ նստեց կողքիս, ձեռքի մեջ բռնած խնձորներից մեկը մեկնեց ինձ։ Ես վերցրի ու կերա։ Այնքա՜ն համով էր, որ զարմացած հարցրի մորս, թե ո՞րտեղից այս անմահական խնձորը։ Մայրս, որ ծիծաղելիս անձայն էր ծիծաղում,  ուշաթափվելու պես սկսեց  ծիծաղել։ Երբ հանգստացավ, ասաց.

- Այսքան ծառ ես տնկել ու խնամել, աչքս չտեսավ, որ մի անգամ ձեռքդ մեկնես ու քո տնկած ծառից մի բան պոկես ուտես։

Ես ու մայրս ծիծաղեցինք։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ