Մոնթեի այս լուսանկարը գրեթե 25 տարվա պատմություն ունի:
«ՀԱՅԵՐ»-ի «պեղումները» կարողացել են գտնել լուսանկարի մարդկանց և արձանագրել այն փոքրիկ պատմությունը, որ կապված է Հերոսի այդ օրվա հետ:
Լուսանկարը հայտնաբերեցինք մեր ծանոթներից մեկի ընտանեկան արխիվում: Մոնթեի ձախ կողմում Սեդան է՝ Մոնթեի կինը: Իսկ ովքե՞ր են Մոնթեի աջ կողքի տղամարդն ու փոքրիկը:
Որոնումները մեզ տարան դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ այժմ ապրում է կինոռեժիսոր, վավերագրող Լևոն Մկրտչյանը: Հենց նա է Մոնթեի աջ կողմում նստած տղամարդը: Մեզ հաջողվեց փոքրիկ զրույց ունենալ Լևոն Մկրտչյանի հետ:
«Ղարաբաղյան շարժման օրերն էին: Մոնթեն նոր էր հայտնվել Հայաստանում: Մենք բավական մտերմացել էինք և Մոնթեն ու Սեդան հաճախակի էին լինում մեր տանը: Մեր տան դուռը միշտ բաց էր նրանց առջև: Մոնթեն ու Սեդան դարձել էին մեր ընտանիքի սիրելիները, մի մասնիկը»,- ասաց Լևոն Մկրտչյանը: «Մեր մտերմության պատճառն իմ փոքրիկ ներդրումն էր այն հսկայական գործում, որ այդ օրերին արեցին շարժման առաջնորդները, որպեսզի Մոնթեն կարողանա գալ Հայաստան, բայց այդ մասին երևի դեռ ժամանակ կլինի խոսելու: Մոնթեն սիրում էր լինել Դեմիրճյան փողոցի մեր տանը, իրեն լավ էր զգում մեր հարկի տակ: Զրուցում էինք շատ մտերմիկ մթնոլորտում»,-մեզ հետ զրույցում շարունակեց կինոռեժիսորը:
Բայց ավելի հետաքրքրական է Լևոն Մկրտչյանի գրկում նստած փոքրիկի պատմությունը: Աղջնակը Լևոն Մկրտչյանի դուստրն է՝ Նարէ Մկրտչյանը, ում անունը վերջերս հայտնի դարձավ հայ հանրությանը նրանով, որ Նարէի նկարահանած «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին, ընդգրկվել է Օսկարի «shortlist»-ում:
«Մոնթեն շատ էր սիրում Նարէին»-ասաց Լևոն Մկրտչյանը: «Երբ Մոնթեն գալիս էր մեր տուն ու երբ դռան զանգը տալիս էր, հենց Նարէն էր վազում դուռը բացելու: Մի օր էլ, չեմ հիշում, թե ով վերցրեց լուսանկարչական ապարատը ու լուսանկարեց մեզ մեր տանը: Պատրաստվում էինք թեյ, սուրճ խմելու: Բոլորս շատ երիտասարդ էինք այդ ժամանակ՝ Մոնթեն, Սեդան: Մոնթեն միշտ սուր, քննող հայացք ուներ, Սեդան՝ անմեղ, բարի դեմքով, աչքերով: Իսկ Նարէն ուղղակի փոքրիկ աղջնակ էր ու չնայած ուշ ժամ էր, բայց նստել էր մեզ հետ: Ինքն էլ Մոնթեին ու Սեդային էր շատ սիրում: Այդ պատճառով էլ չէր քնել»:
«ՀԱՅԵՐԸ» Մոնթեի, իրենց տան, այդ օրերի հիշողությունների, Օսկարի մասին զրուցել է նաև Նարէ Մկրտչյանի հետ: Նարէի հետ հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ:
Ծանոթացեք խմբագրական քաղաքականությանը և հաստատեք, որ համաձայն եք մեր խմբագրական քաղաքականության հետ:
Դառնալով «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակ նախագծի անդամ, Դուք ազատ եք «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակի Ձեր անձնական մեդիատարածքում տեղադրվող Ձեր հրապարակումներում (հոդված, ակնարկ,վերլուծություն,ուսումնասիրություն, նոթևայլն) արտահայտելու Ձեր կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը, սակայն մենքունենքխմբագրականքաղաքականության ընդունվածսկզբունքներ, որոնքԴուքևս պետքէընդունեք:
Եթեչեքընդունում մեր խմբագրական քաղաքականության սկզբունքները, Դուքչեքկարող դառնալ մեր համայնքի անդամ:
Ինչ խոսք, պարտադիրչէ, որ Դուք կիսեք մեր խմբագրական քաղաքականության սկզբունքները: Այսօր արտահայտվելու հարյուրավոր հարթակներ կան՝ սոցիալական ցանցերից մինչև սեփական բլոգային տիրույթներ:
Ուղղակի մենք ունենք ընդունված սկզբունքներ և ուզում ենք, որ «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակում ընդգրկվեն մարդիկ, որոնք ընդունում են դրանք:
Մեզ համար կարևորը ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ խոսակցությունն է կոնկրետ ոլորտների շուրջ, որում էլ տեսնում ենք ՓՈԽԵԼՈՒԵՎՓՈԽՎԵԼՈՒ փիլիսոփայությունը:
Մենք հրապարակելու ենք բացառապես ՍՏՈՒԳՎԱԾ, ՀԱՎԱՍՏԻՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ՓԱՍՏԱՐԿՎԱԾԿԱՐԾԻՔևՏԵՍԱԿԵՏ, ԽՈՐՔԱՅԻՆՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՄԻՏՔ՝ շարադրված չաղարտված լեզվով, հարգալից, բարեկիրթտոնով:
Դուք իրավունքչունեք Ձեր հրապարակումներում օգտագործել ԱՆՎԱՆԱՐԿՈՒՄՆԵՐ, ցանկացած տեսակի ԱՆՎԱՅԵԼ, ԱՆՊԱՐԿԵՇՏ բառեր և արտահայտություններ, դրանց փոխարինող ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ, ՆՇԱՆՆԵՐ, ԱՐՏԱՀԱՅՏՉԱՁԵՎԵՐ և այլն, այդ թվում՝ տառերի մտածված, ակնարկող բացակայություններ, կետադրական նշաններով՝ բազմակետեր, փակագծեր և այլն, արվող ակնարկներ, լեզվական աղավաղումներ:
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը բացառիկ նշանակություն է տալիս լեզվական խնդիրներին, լեզվի անաղարտությանը օգտատերերի նյութերի շարադրանքներում՝ ընդունելով միաժամանակ այն, որ լեզուն զարգացող երևույթ է:
Դուք չեքկարողտեղադրել անպարկեշտ բնույթի տեղեկատվություն, ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆ, ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ պարունակող, քարոզող տեքստեր, պատկերներ, նկարագրություններ, կենդանիների հետ անմարդկային վարվելու օրինակներ, սուիցիդի դրդող սադրիչ նյութեր, հրապարակումներ, անչափահասների իրավունքները, մարդու անձնական իրավունքները, անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող բնույթի տեղեկատվություն՝ տեքստեր,լուսանկարներ, արտահայտություններ և այլն:
Մենք ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ենք համարում որևէ կերպ վիրավորել որևէ մեկին, քննարկել որևէ մեկի ԱՆՁԸ՝ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆկամՏԵՍԱԿԵՏԻ, ԿԱՐԾԻՔԻփոխարեն, սեփական կարծիքի, տեսակետի կամ դիրքորոշման արտահայտումը պայմանավորել այլոց կամ նրանց տեսակետը, դիրքորոշումը անվանարկելով, տարածել սպառնալիքներ, վարկաբեկիչ բնույթի տեղեկատվություն, մարդու պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորող՝ այդ թվում և այլ օգտատերերին կամ երրորդ անձանց վերաբերվող:
Մեր սկզբունքներին դեմ է ազգային, կրոնական կամ այլ կարգի անհանդուրժողականություն հրահրելը, ծայրահեղական մոտեցումներ պարունակող նյութեր տարածելը, հանցավոր գործունեությունը խրախուսելը, պետական, ռազմական, առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն տեղադրելը:
Արգելվում է օգտատերերի կողմից գովազդային նյութեր, այդ թվում և քաղաքական, այդպիսի երանգավորում ունեցող տեղեկատվություն տարածելը, սպամեր ուղարկելը, այլ իրավունքներ և շահեր խախտելը:
Մենք մեզ իրավունք ենք վերապահելու «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակում չտեղադրել մեր համայնքի անդամ դարձած օգտատերերի բոլոր այն հրապարակումները, որոնք կխախտեն վերընշյալ պահանջները, այն հրապարակումները, որոնք մենք հիմնավորված կգտնենք, որ չեն համապատասխանում «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակի խմբագրական քաղաքականության սկզբունքներին:
Դա չի նշանակում, որ մենք դեմ ենք լինելու որևէ երևույթի քննադատությանը: Մենք լինելու ենք բաց և գնահատելու ենք բացախոսությունը, բայց և հարգելու ենք այն սկզբունքները, որոնք միջազգայնորեն ընդունված են որակյալ բովանդակություն արտադրող Մեդիայի կողմից:
Բ. Կատարել վարնագրայինքաղաքականությանմիջամտություն՝առանցվնասելունյութերիբովանդակայինկողմին:
Գ. Առարկություններ ներկայացնել լեզվական խնդիրների հետ կապված՝ բացառությամբ գրական ստեղծագործությունների լեզվի:
Դ. Որոշել նյութերիհամապատասխանությունը կամ անհամապատասխանությունըմերխմբագրականքաղաքականության սկզբունքներին:
Ե. Չթողարկելայն նյութերը, որոնք չեն համապատասխանում խմբագրական քաղաքականության սկզբունքներին:
Զ.Նյութերի հեղինակների հետ կատարել որոշ ճշգրտումներ՝ կապված նյութերում առկա տեղեկատվության, լեզվական խնդիրների, շարադրանքի և այլ հարցերի հետ:
Վեճերըմոդերատորներիհետանթույլատրելիեն:
«ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակի խմբագրական քաղաքականության սկզբունքների անհամապատասխանության հետևանքով չտեղադրված հրապարակումների համար՝ անկախ դրանց քանակից և պարբերականությունից, «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակըպարտավորությունչիկրում:
Օգտատերըներկայացնելովիրհրապարակումը «ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակում, հրապարակայնորենհայտարարումէ, որինքըտեղյակէ «ՀԱՅԵՐ»համահայկականմեդիահարթակիխմբագրականքաղաքականությանսկզբունքներին, համաձայնէդրանց և պարտավորվում է մնալ այդ սկզբունքների սահմաններում:
Պահպանելով օգտատերերի հրապարակումները իրենց անձնական մեդիահարթակներում՝ տեղադրված մեր կողմից օգտագործվող սերվերային տարածքներում, մենք չենք հավակնում լինել իրավունքի կրող՝ կապված օգտատիրոջ հրապարակումների իրավունքների հետ:
«ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակը պարտավորվածություն չունի վերադարձնել օգտատերերի նյութերը, գրախոսել դրանք, տալ կարծիք, մեկնաբանություն և այլն:
«ՀԱՅԵՐ» համահայկականմեդիահարթակի միջոցով չի թույլատրվում որևէ կերպ տարածել ուրիշների ինտելեկտուալ սեփականությունը, երրորդ անձանց սեփականությունը: Դա հանդիսանում է անօրինական գործունեություն:
Օգտատերը պարտավորվում է չտարածել ուրիշի կամ երրորդ անձանց ստեղծած բովանդակությունը: Օգտատերն ինքն է պատասխանատվություն կրելու նմանօրինակ գործունեության համար: