Կարինե Խոդիկյան
Կարինե Խոդիկյան

 

Գերդաստանիս

արմատը

Կարինում է: 

 

Ծննդավայրս՝

Ախալքալաքը: 

 

Կյանքս վաղուց

ապրում  եմ

Երևանում: 

 

Հատկապես

պիեսներ եմ

գրում՝

դրամատուրգ-ը

«ուհի»

վերջածանց

չի ընդունում,

ազնիվ

մրցակցություն է:

 

Հարգում եմ

տեքստս

հարգող

ռեժիսորին,

երբ

կարողանում

է տեքստս

իրենը

դարձնել:

 

Պիեսի

տիրույթը

ինձ տրված է,

պատմվածքի

տիրույթը

ես եմ

վերցնում, 

իսկ վիպակներս

սպասում են

իրենց

վերջակետին:

 

PS Շեքսպիրից

հետո էս

դրամատուրգները

ինչի՞ են

գրում որ…

 

Հացի ու մահվան ՀՈՏԸ

Ավետին կաթվածը գամեց անկողնուն: Անետը էլի ամեն գիշեր գնում էր հաց թխելու, մինչև մի լուսադեմի տուն մտնելով՝ տեսավ Ավետի շնորհակալ հայացքն ու հասկացավ՝ ինչ է ուզում ասել իրեն. տան մեջ միայն հացի բույրն էր, այդ գիշեր թխված հացի, որի խմորը, վերջին ուժերը հավաքելով ու լացի հետ խառնելով, հունցել էր Անետը: Կինը նստեց ամուսնու կողքին, բռնեց ձեռքն ու օգնեց նրան անցնել վերջին վայրկյանների միջով, շշնջաց այն բառերը, որոնք ցույց էին տալու վերջին ճանապարհի սկիզբն ու կարողացավ կարդալ նրա վերջին խոսքերը՝ խամրող աչքերի մեջ: Անետը գիտեր, որ իր Ավետը հանգիստ է,   որովհետև տանը մնացել է միայն հացի բույրը, իսկ մեռելահոտը, որ խարան էր դարձել իրենց ընտանիքի համար, քիչ առաջ տնից դուրս եկավ ու նոր տուն է փնտրում:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ