Սառա Սրբուհի Ավետիսյան
Սառա Սրբուհի Ավետիսյան

 

Սրբուհին

լեզվաբան է:

նաև՝

մշակութաբան:

 

Կարևորում է

արդյունավետ

շփումը

մարդկանց հետ։

 

Լրագրությունը

համարում է

շփման

յուրահատուկ

արվեստ։

 

Սովորել, 

աշխատել է

նաև ԱՄՆ-ում:

 

Հասկացել է, 

որ մարդկանց

հետ գրագետ

գործելը

հաջողության

հասնելու

կեսն է։

 

Համոզված է,

որ մարդիկ

միշտ

կարիք ունեն

այլ մարդկանց

հետաքրքիր 

պատմությունների:

ՀԱՅՐԵՐԸ. «Չեմ խոսի էդ մասին, հուզվիմ գը...»

«Վա՜յ, ես չեմ կարող խոսել էդ մասին: Չեմ կարող, իրո՛ք: Հուզվիմ գը: Հա, տղամարդ ենք, բայց մենք էլ հուզվելու իրավունք ունինք չէ՞: Մարդ ենք»: Գյումրեցի Արմեն Հակոբյանն է՝ իր հերոսությամբ արդեն ողջ հայությանը հայտնի Շուլի Հակոբյանի հայրը: Քառօրյա մեր պատերազմի հերոսներից Շուլիի մասին շատ է խոսվել: Մենք ուզում ենք խոսել նրա հոր մասին: Հատկապես հոր: Որտե՞ղ են հանգրվանում տղամարդկային զգացմունքները հայր և որդի հարաբերություններում, մանավանդ, որ որդին պատերազմում է, հանկարծահաս սկսված պատերազմում:

«ՀԱՎԱՏԱ, լեռներն էլ դիզայն ունեն…»

Մարզում բարդ ա: Մեր գյյուղում բոլորն էլ միջին ապրող, հողագործ մարդիկ են: ...Մարզում էլ մարդ չկա, բոլորն արտագնա աշխատանքի են, պատվերները քիչ են, վարձատրությունը քաղաքի նման չի, սրանք բոլորը կապ ունեն: Դուրս եմ գալիս Արփիի գյուղամեջ, քչերն են հարցնում, թե բա Շավո ջան հայրդ ո՞նց ա: ...Բայց ես իմ գյուղը սիրում եմ: Կարող եմ տեղափոխվել, բայց մեկ ա ես կապված եմ իմ գյուղի օդ ու ջրի, մարդկանց հետ ու ընտանիքս էլ ինձ պես:

ՀԱՅՐԵՐԸ. Ալեքսանդր Աբաջյան

Ալեքսանդր Աբաջյանն ամեն օր գնում է որդու մոտ՝ Եռաբլուր։ Այս անգամ որոշեցինք միասին գնալ։ Ալեքսանդրը որդու ծաղիկներն է թարմացնում, խնամքով դասաավորում։ Կինը՝ Աննան լուռ կանգնած է որդու շիրիմի մոտ։ Որոշեցի օգնել Ալեքսանդրին՝ որդու ծաղիկները դասավորել։ Թույլ չտվեց. «Թո′ղ, թո′ղ, պետք չի′։ Էս իմ գործն ա»։

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90