Նուշիկ Միքայելյան
Նուշիկ Միքայելյան

 

Իմ ծննդյան

օրից՝

մինչև 21

տարեկան,

ապրել եմ

Հալեպում:

21-ից՝ մինչ

օրս,

Երևանում եմ...

 

Երգել

սիրում էի,

սակայն

շատ

ավելի

լավ

գրում էի:

Բայց

քանի որ

ավելի վատ

երգում էի՝

քան գրում,

ավարտեցի

Կոմիտասի

անվան

պետական

երաժշտանոցի

վոկալ

բաժինը:

 

Սակայն,

միևնույն է՝

մնացի գրող...

 

 

 

«Ձնհալ…». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Իզան շարունակեց մաքրել ձյունն այնպես, կարծես հենց իրենից էր կախված գարնան գալուստը... Կարծես հենց ի՛նքն էր արևի տերը...Կարծես հենց ի՛նքն էր ծիծեռնակներին թաքցրել վերարկուի տակ...

«Քեզ սիրեցի...». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ինչպես պտղի մաշկն է գրկում պտղին՝ քեզ սիրեցի... Ինչպես լույսը ՝ առավոտին, Ինչպես ծովը՝ կետին...

«Լինել և... չլինել». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ուրախանալու ի՞նչ կա, որ այդպես ատամներդ ամբողջությամբ բացել՝ ցուցադրում ես... Աշխարհը քանդվում է՝ դու ծիծաղում ես ախր... Դե ծիծաղի՛ր, տեսնենք վերջում ո՞վ է ծիծաղելու...

«ՍԵՐԸ՝ թանգարանում...». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Երեկոյան ժամերն արդեն աշխատանքային երկար օրից հետո` նարնջի կեղևները դանակով մանրացնելու անիմաստ պահեր էին... Մի հիմար ու թեթև կինո դիտելու հաճույքի մեկ կամ երկու ժամ, խոնավ լվացքը ջեռուցիչի վրա շարելու պարտականություն, պարապը՝ քաղցր շոկոլադով լցնելու փորձ, ֆեյսբուքի գլխապտույտ առաջացնող գրառումների և լուսանկարների գերություն, և քուն, որը հանգստի համար չէ, այլ գիշերը ցերեկից բաժանող անգիտակից վարագույր։

«Ինչո՞վ լցնեմ քեզ...». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Բայց ես պարտավոր չեմ քեզ հասկանալ... Դեմքդ տարօրինակ մի մակերես է, որտեղ անդունդներն ավելի շատ են, քան գագաթները... Նայում եմ անդունդներից մեկին, հետո մյուսին, ու մեջս ցանկություն է առաջանում ապտակել քեզ...

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ