ՏԵՍԱԿԵՏ

«…Ու նորից երգում ենք․ «հաղթանակը մերն է․․․». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Վարժվել ենք, հարմարվել, հայրենասիրական երգերով փարատել մեզ, ապրել հույսով, թե մի օր «պիտի հասնենք մը էրգիր» և դեռ տեղ չհասած, արդեն մյուս էրգիրն է մեր ձեռքից գնում, զոհեր ենք տալիս, արյուն է հեղվում ու նորից երգում ենք․ «հաղթանակը մերն է․․․»։

«Երբ հաղթանակներդ պարտություն են...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Տարօրինակ մի զուգադիպությամբ, կամ՝ օրինաչափությամբ, վերջին տարիների մեր հաղթական քաղաքացիական շարժումներն, ըստ էության, ավարտվում են...պարտությամբ: Պարտությամբ՝ թե՛ որպես պարտություն իրականության մեջ, թե՛ որպես բարոյահոգեբանական երևույթ, թե՛ որպես անկումային տրամադրությունների ծավալում: Արդյունքում՝ դեպի զարգացում, դեպի իրականության փոփոխություն, դեպի նորի կառուցում ձգտող ուժը, էներգիան, զանգվածը դառնում է եղածի պահպանության երաշխավոր, առաջընթացի արգելք, զարգացման կասեցում ու մենք դառնում ենք զարգացմանը դեմ գնացող հասարակություն:

ՄԱՐԴՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ոչ թե պետության մարդ...

Մարդակենտրոն չենք, մարդամեծար չենք: Դրա համար էլ խորանում է բովանդակ ճգնաժամը՝ արտագաղթի, ԲՈՒՀ-երի թափուր տեղերի, մասնագիտական ու մարդկային ԲԱՆԿԻ սղության, աղքատության, ժողովրդագրական աղետի ու այլ խնդրահարույց երևույթների մասով...

«ԱՎՐՈՐԱՅԻՑ»՝ «Ավրորա»...

Այո, մեր ժողովրդի ու մեր հասարակության բազմաթիվ դրսևորումներ՝ կենցաղավարությունից մինչև խորը մշակութաբանական շերտեր, մարդկային պարզ փոխհարաբերությունների ու հավաքական ինքնաարտահայտման բարդույթներից մինչև ամենատարբեր մտասևեռումներ, մտածողական նեղ ու ընդգրկուն չափումներից մինչև գոյաբանական երևույթների ընկալումներ, անձնական ու անանձնական արժեքային համակարգեր և բազմաթիվ, բազմաթիվ այլ մարմնավորումներ ուղղակիորեն շաղկապված են հայոց Ցեղասպանության և նրա հետևանքների հետ:

Չտեսներ, չլսեր ԹԱՄԱՆՅԱՆԸ

Ուրեմն շարունակենք զուգարան-բաղնիքային հոգեբանությամբ շենքեր սարքել, մայթերը ներկել եռագույնի ու իսլամի գույների համադրությամբ (ի՜նչ կրեաԾիվ ենք), «Եվրոռեմոնտ» անել Գառնու կամուրջն ու Հաղարծինը, Արամ Մանուկյանի տունը «օբյեկտ» սարքել ու... որպես մեծագույն ձեռքբերում մի 30 տարվա օգտագործված «Լամբորգինի» քշել՝ թքելով պատուհանից դուրս ուղիղ մեր քաղաքի երեսին: Բայց չմոռանանք, որ թքելը նույնպես ենթարկվում է բումերանգի օրենքին, որը թույլ չի տալու անգամ 50 տարի հետո օրհնել հայ շինարարին ու նրա պատվիրատուին, այնպես, ինչպես սիրում ենք օրհնել մեր նախնի շինարարներին ու նրանց պատվիրատուներին՝ արքաներից մինչև սովորական իշախաններ:

Ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչի անունը «ՋԱԶ»

«Փոփ» երգում են՝ ջազ է, «Սոուլ»՝ ջազ է, «Բլյուզ»՝ ջազ է, «Գոսփել»՝ ջազ է, «Ֆանկ»՝ ջազ է: Մեկ-մեկ անգամ ռոքն էլ է ջազ: Մայքլ Ջեքսոնն էլ է ջազ: Ռեյ Չարլզի, Սթիվիի ու Սթինգի մասին՝ էլ չասած: Այն դեպքում, որ այդ մարդիկ իրենց ջազմեն չեն էլ համարել, բայց մենք Հռոմի Պապից միշտ ավելի կաթոլիկ ենք եղել, ու, ընդհանրապես, տպավորություն կա, որ եթե անգլերեն են երգում, ուրեմն՝ ջազ է: Լավ է գոնե ռաբիսը ջազ չի, դեռևս:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ