ՏԵՍԱԿԵՏ

«Կամ մեր խորհրդավոր անցյալը․․․». ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«․․․Ես կարծում եմ, որ մեր ամենամեծ կորուստը խղճի կորուստն է։ Եթե կորցնում ես խիղճդ կամ գիտակցաբար անցնում ես խղճիդ վրայով, ամեն ինչի ընդունակ ես դառնում․․․»․ գրել է Վառլեն Ալեքսանյանը։

«ԵՐԱԶԱՍԵՐ ազգը». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Դարձյալ մեջբերենք Բարնսին՝ «Հայերն հավատում էին, որ Արարատն աշխարհի կենտրոնն է, բայց լեռը բաժանեցին երեք հզոր կայսրությունների միջև, իսկ հայերին նրանից ի վերջո ոչ մի մաս չմնաց»:

«Կեղծ Մարգարեներին չենք կարող զատել, բայց...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

Հայրենիքիս «փրկիչների» շրջող ուրվականները կրկին հարություն են առել, վերսկսել են իրենց անպտուղ գործընթացները, կեղտոտ պիտակավորումներն ու «զավթողական» քաղաքականությունը, գրավել են Երևանի ամենակենտրոն, ամենաբանուկ և ամենահնչեղ անունուվ՝ Ֆրանսիայի հրապարակը:

«Պուրիտանական հաղթանակների գինը...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայկական մշակույթը հարձակողական չէ: Այդ նկատի ունի Դերենիկ Դեմիրճյանը «Հայը» էսսեում, երբ գրում է. «...իր կրօնը երբեք չի քարոզել ուրիշներին»:

«Տհաճ հարցեր և...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ի սկզբանե նշեմ, որ տվյալ հոդվածում չեմ մեղադրում, չեմ խարազանում, չեմ չարախնդում: Ոչ էլ սիրելուց կամ հարգելուց են ծնվել ստորև ներկայացված տողերը, քանի որ հակաբնական է սիրել կամ հարգել քաղաքական մուրացկաններին կամ «որտեղ հաց ՝ այնտեղ կաց», «գնա՛ մեռիր, արի՛ սիրեմ» գաղափարախոսությամբ ապրող ոչ հայրենատեր հայրենասերներին:

«Այսքան բան...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մասշտաբային, գլոբալ, հեռահար նպատակներ ունեցող մտածելակերպը հայերիս մոտ բացակայել է և բացակայում է: Այն գոյություն ունի առանձին անհատների մոտ, բայց ոչ՝ համակարգված, պետական, հասարակական մակարդակով:

«ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ. կարանտինային խոհեր…». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Լուրջ լսարանի համար լուրջ թեմայի շուրջ կանխատեսումներ անելը, հիրավի, անշնորհակալ և ունայն գործ է, ուստի կխուսափեմ մասնագիտական խոր վերլուծություններից և անգամ տերմինաբանությունից: Պարզապես կկիսեմ իմ խոհերն ու որոշ դիտարկումները՝ կապված համաշխարային վերջին զարգացումների հետ:

«Հայ մշակույթը պահպանողական է, պասիվ, պաշտպանողական...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ցավոք, աշխարհը զարգացել, զարգանում և զարգանալու է ոչ թե հետևելով փոխադարձ սիրո և Տասը պատվիրաններին, այլ, որքան էլ տխուր հեռանկար է՝ չարության, մրցակցության և մարտահրավերների ստեղծման ճանապարհով:

«Փորձությունների, թե՞ փորձանքի մեջ...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

Մենք հայտնվել ենք զոռբաների աշխարհում, ավելի ճիշտ՝ մեր աշխարհում ձևավորվել, բնավորվել է զոռբաների մի ահռելի բանակ, որն օր ու գիշեր թունավորում, ապականում է մեր կյանքն ու մեր աշխարհը, զրկել է մեզ առօրյա-սովորական, թող որ՝ հոգսաշատ, կյանքով ապրելու իրավունքից, ծաղրում է մեր սպասելիքներն ու հավատը:

«Հասկացանք, որ նախկին եք, բայց հո նախկին հա՞յ չեք...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

Ա՛յ նախկիններ ջան, հասկացանք, որ նախկին եք, բայց հո նախկին հա՞յ չեք: Դուք հո ժամանակավոր կացարանու՞մ չեք ապրում: Հայաստանը մեր ու ձեր Հայրենիքն է, չէ՞: Ճիշտ է, ձեր Հայրենիքն ուրի՜շ էր, ժողովրդի Հայրենիքը՝ ուրի՛շ, բայց հիմա փորձեք ապրել մե՛կ ու նու՛յն Հայրենիքում: Մենք ո՞նց էինք ապրում ձե՜ր Հայաստանում:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ