Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

 

Աթենքի

համալսա-

րանի քաղա-

քագիտության

և պետական

կառավարման

ֆակուլտետի

շրջանավարտ:

 

Բանա-

ստեղծ,

արձակա-

գիր:

«Հայ ենք մենք, հայ ենք մենք...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հային, մանավանդ արտասահմանում, հարց տուր. ո՞ւմ հետնորդն ես: Կխառնեն իրար Հայկ Նահապետին, ուրարտացիներին, Արամին, Արա Գեղեցիկին, Տիգրան Երկրորդին: Կհիշեն՝ առաջինն ենք ճշտել ուղին՝ Խաչն առնելով (այլ հարց է, որ հավատքն ազգային հոգեկերտվածքի կողմից սխալ է ընկալվել և մեկնաբանվել), կմտաբերեն Գառնիի հեթանոսական տաճարը, Սևանա լիճը, Սարդարապատը, 1915 թվականը, սովետական դարաշրջանը, 1988 թվականը, Վերածնունդը:

«Տեսնել երևույթների ԽՈՐՔԸ...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բազմաշերտ է հայ ժողովուրդը ՝ բազմատեսակ:

«Պետականակերտ անիշխանականներ...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ուսումնասիրելով հայոց պատմությունը՝ կարելի է արձանագրել. հայը պետականակերտ անիշխանական է (անարխիստ): Մեկ ձեռքով պետություն է ստեծղում, մեկ ձեռքով՝ քանդում (Դ. Դեմիրճյան): Բայց նաև ազատասեր է: Հանուն ինչի՞: Եսասիրական վավաշոտ կրքերը և անհագ ագահությունն անարգել բավարարելու, թե՞ երկրի շահերն անձնական կյանքի հետ կապելու նպատակով:  

«Ես չեմ հավատում տգետ անհատների հավաքական իմաստությանը...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տարբեր ազգայնականների, արտաքին ուժերին փառաբանողների ու սաստիկ վրիժաբոցով նզովողների, կռապաշտության դարաշրջանը գովերգողների, «մեկ ծաղկով գարուն կգա, քանի որ մերն ուրիշ է» աղանդի հերձվածողների, ատոմակայանը փակելու կոչ անող «կանաչ էներգիայի» անհեռատես կողմնակիցների դարակազմիկ հայտարարություններին զուգահեռ ստվարացել է այն քաղաքական մեկնաբանների քանակը, ովքեր ՝ ուկրաինական դեպքերի կապակցությամբ, չարախնդում են. բա, նայե՛ք, թե ուր է տանում հեղափոխությունը ՝ ակնարկելով նաև հայրենի հողում տեղի ունեցած իրադարձությունները:

«Պուրիտանական հաղթանակների գինը...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայկական մշակույթը հարձակողական չէ: Այդ նկատի ունի Դերենիկ Դեմիրճյանը «Հայը» էսսեում, երբ գրում է. «...իր կրօնը երբեք չի քարոզել ուրիշներին»:

«Տհաճ հարցեր և...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ի սկզբանե նշեմ, որ տվյալ հոդվածում չեմ մեղադրում, չեմ խարազանում, չեմ չարախնդում: Ոչ էլ սիրելուց կամ հարգելուց են ծնվել ստորև ներկայացված տողերը, քանի որ հակաբնական է սիրել կամ հարգել քաղաքական մուրացկաններին կամ «որտեղ հաց ՝ այնտեղ կաց», «գնա՛ մեռիր, արի՛ սիրեմ» գաղափարախոսությամբ ապրող ոչ հայրենատեր հայրենասերներին:

«Ազգային գիտակցության ճահճացումը...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ազգի դժբախտությունը սկսվում է հարմարվող՝ վախկոտ կամ ագահ, անհատներից:

«Այսքան բան...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մասշտաբային, գլոբալ, հեռահար նպատակներ ունեցող մտածելակերպը հայերիս մոտ բացակայել է և բացակայում է: Այն գոյություն ունի առանձին անհատների մոտ, բայց ոչ՝ համակարգված, պետական, հասարակական մակարդակով:

«Անկում». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բարոյական զտիչները վաղուց կորցրած հանրությունը շարունակում  է վտանգավոր պտույտներ գործել կախարդական շրջանի շուրջ: Կախարդական շրջանը ճշմարիտ վերլուծության չենթարկված ազգային մտածելակերպն է:

«Հայ մշակույթը պահպանողական է, պասիվ, պաշտպանողական...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ցավոք, աշխարհը զարգացել, զարգանում և զարգանալու է ոչ թե հետևելով փոխադարձ սիրո և Տասը պատվիրաններին, այլ, որքան էլ տխուր հեռանկար է՝ չարության, մրցակցության և մարտահրավերների ստեղծման ճանապարհով:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ