Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է

և այն համարում

է ոչ միայն

գործնական

բժշկության

առանձին

բնագավառ,

այլ իմացության

լայնատարած

ասպարեզ՝

մշակութա-

բանության,

պատմության,

արվեստի և

գրականության,

փիլիսոփայու-

թյան, քաղաքա-

գիտության,

ազգային

հոգեբանության

և այլ գիտու-

թյունների

խաչմերուկում:

 

Հեղինակ է

գիտական,

գիտա-

հանրամատչելի,

գեղարվես-

տական և

հրապարա-

կախոսական

բազմաթիվ

գրքերի:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

Գրականության

ինստիտուտում

պաշտպանել է

գիտական

թեզ՝ «Հովհ.

Թումանյանի

ստեղծագործ-

ության հոգե-

բանական

եզրերը»

թեմայով:

 

Եղել է նաև

թերթերի

խմբագիր

(«Նարեկ»,

«Հայք»):

 

Մասնակցել է

հոգեբուժու-

թյան միջ-

ազգային

գիտա-

ժողովների:

 

Կոպենհագենում

հրատարակված

մենագրության

մեջ նրա

հոդվածը՝

«Համատարած

տագնապի

մի ասպեկտի

մասին»

նրան բերել է

միջազգային

ճանաչում:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

Նրա գրքերից են

«Մտավորականը

և նևրոզը»,

«Հայերը

և ալկոհոլը»,

«Ինչու

խելագարվեց

Անուշը»,

«Առասպելի

և իրականի

սահմանագծին»,

«Մտորումներ

թամբի վրա»

և այլն:

 

Իր մասնա-

գիտական

կյանքում

առաջնորդ-

վում է «եթե

հոգեբույժը

փիլիսոփա չէ,

ապա

արհեստավոր է»

նշանաբանով: 

«Էդմոն Ավետյանի «մեղքը» և ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Այն ժամանակ մենք շատ բան չգիտեինք այլախոհական շարժման մասին: Չգիտեինք, որ կար խրոխտ, անհնազանդ մտավորականության մի շերտ, որը չէր ընդունում տոտալիտար գաղափարախոսության դոգմաները, որն ավել կամ նվազ ակտիվությամբ հանդես էր գալիս Սովետի կեղծ ճշմարտությունների և վարած ագրեսիվ քաղաքականության դեմ: Նրանց մի մասին տնային կալանքի տակ էին պահում (ինչպես՝ Սախարովին), մի մասին արտաքսում էին երկրից (ինչպես՝ Ալեքսանդր Զինովևին, մյուսներին), ոմանց էլ փակում էին հոգեբուժարաններում (ինչպես, ասենք, Վլադիմիր Բուկովսկուն):

«Քաղաքական կրքերը հոգեբուժական հիվանդանոցում». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Հետագայում ողջ ազգը դարձավ քաղաքագետ ու վերլուծող: Իսկ հոգեբուժական շատ ֆենոմեններ սկսեցին ի հայտ գալ արդեն հիվանդանոցի պատերից դուրս:

«ՏԱՆԸ ՉԻ, ՈՐԴԻ...». Կամ՝ հիշելով Անահիտ Բայանդուրին

Անահիտ Բայանդուրի հետ պատահածի մասին իմացա այստեղ՝ Ամերիկայում և շատ ափսոսացի...

«Չէ, ջահել ջան, Դուք իջեք, մի վճարեք ...». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Դեռ ուսանող էի, երբ մի վարար անձրևոտ օր, ինստիտուտից դուրս գալով, ինձ գցեցի առաջին պատահած տաքսու մեջ, առջևի նստարանին: Ետևը երկու տղամարդ կար նստած, որոնց բարևեցի վարորդախառը, ինչպես այն ժամանակվա քաղաքավարությունն էր պահանջում: Մի քանի վայրկյան հետո միայն զգացի, որ ուղևորներից մեկը Մհեր Մկրտչյանն է:

«Զորայր Խալափյանի «խոհանոցը» շատ գաղտնիքներ ուներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Իմ ուսանողական տարիների լավագույն ընկերներից էր Տիգրանը՝ մի ազնիվ անձնավորություն, որը միշտ խոհերի, ստեղծագործական որոնումների մեջ էր: Նրա հայրը ճանաչված արձակագիր Զորայր Խալափյանն էր, ում հետ «համարձակվեցի» ծանոթանալ Տիգրանի հորդորների շնորհիվ:

«Հետաքրքիր եք դատում, բայց բավականին տափակ». ԼՈՒԻԶԱ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Ստացվեց այնպես, որ բժշկական ինստիտուտում ներկա գտնվեցի պրոֆեսորի մի սքանչելի դասախոսությանը: Վերջում Լուիզա Սամվելյանը հարցեր ուղղեց ներկաներին, փորձելով պարզել նրանց տեսակետները: Դասախոսությունն այնքան հետաքրքիր էր, իսկ մատուցմամբ՝ գունեղ և ներդաշնակ, որ ավարտին որևէ մեկը չէր կարող ինչ-որ հարցեր տալ նրան, ինչպես որ ներկայացման կամ համերգի վերջում արտիստին հարցեր չեն տալիս:

«Լևոն Հախվերդյանն ասաց. Այ տղա, ժողովրդի կեսը...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Այ տղա, դու այդ ի՞նչ ես արել: Խոսքի մեջ կար և հանդիմանություն, և հիասթափություն, և զարմանք, և հիացմունք՝ բոլորը միասին: Ապա, նայեց ուղիղ երեսիս, ձեռքը կտրուկ պարզեց մի ուղղությամբ, ասես, ցանկանալով ցույց տալ ակնհայտ փաստեր, և հանգիստ ասաց.

«Մի դիպվածի պատմություն». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Վարդգես Դավթյանն այսօր ներկայացնում է իր ճեպադիմանկարների շարքը: Դրանց մի մասը տպագրվել է նրա՝ ԱՄՆ-ում փոքր տպաքանակով լույս տեսած «Լեգիտիմ կատակներ լրջանալու պահին» գրքում, որը, սակայն, ընթերցողների մեծ հանրությանը ծանոթ չէ, և այսօր «ՀԱՅԵՐ»-ը դրանց ծանոթանալու հնարավորություն է ընձեռում:

«Հոգեբուժարան բաց երկնքի տակ կամ 100 տարվա խենթություն». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Երկար ու ձիգ տասնամյակներ շարունակ հոմո սովետիկուսը համազգեստով մարդ տեսնելիս, ակամա տագնապի մեջ էր ընկնում, իրեն կարծես զգալով անմեղ-մեղավոր ... ՈՒրեմն, երբ Խորհրդային Միությունը անվանում են «չարի կայսրություն», դա դեռ արտաքին (տեսանելի ) բնութագիրն է: Այն առաջին հերթին հիվանդ հանրություն էր, խելագարության և աբսուրդի հասցված հոգիների կայսրություն: Եվ Խորհրդայինը օրիգինալ չէ այս հարցում: Այդպիսին է ցանկացած տոտալիտար հասարակություն:

«Ինչո՞ւ խորհրդային հոգեբույժներին վտարեցին միջազգային հարթակից». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

1983 թվականին Վիեննայում, հոգեբույժների միջազգային կոնգրեսում խորհրդային հոգեբուժությունը պաշտոնապես հռչակվեց «քաղաքական կամակատար», «ռեպրեսիվ-տոտալիտար համակարգի կցորդ», «պատժիչ հոգեբուժություն» և հեռացվեց համաշխարհային հոգեբուժական ընկերակցությունից: Դա պահի կամ իմպուլսիվ որոշում չէր:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ