Անուշ Սարգսյան
Անուշ Սարգսյան

 

Հայրս, որ

առաջին

անգամ չէր

հայրանում,

երևի

երազել էր,

որ ես

տղա ծնվեմ:

 

Լրագրությունն

ընտրել եմ

հինգերորդ

դասարանից,

ուսուցչուհուս

խորհրդով.

ու մինչ օրս

այն իմ

չկայացած

սերն է, որի

ետևից

վազում  եմ

երազներում,

բայց...

չեմ հասնում...

 

Ծուլության

պատճառով

չեմ հասնում.

գերադասում

եմ  նստել

աթոռին

ու վազել...

մտովի՝ գրելով...

 

Կյանքն

ամենակարևոր

ինֆորմացիան է,

որն 

ամենից

մեծ

ուսումնա-

սիրության

կարիքն ունի,

բայց մենք,

զարմանալի 

արարածներ,

մատների

արանքով

ենք նրան

նայում...

«Վանաձորը...». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Կիրովական, Վանաձոր, երկրաշարժ, Անուշ Սարգսյան, գրականություն, պատմվածք, գրող, աղետի գոտի, վարչապետ,

«Կայեն». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք տարիներ շարունակ բռնելու էինք միմյանց ձեռքից՝ ակամա վկան դառնալով, թե ոնց են տրոփելու կյանքի անոթները մեր հասունացող սրտերի տակ: Թե ո՞նց է տղաների շրթունքներին բուսածածկույթ հայտնվելու, ու ի՞նչ անուններ են ծաղիկների պես նստելու դրանց թաքուն տենչանքներին: Եվ ի՞նչ զարմանալի համբերությամբ է ինքը հանդուրժելու դեռահասությունից շոգող մեր քրտնածափերը, երբ բեմի վրա ապրելու էինք իսկական կյանք:

«Պատերազմի խաղաղ օրերից մեկը». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք ամեն օր արթնանում ենք՝ հուսալով, որ զոհված զինվորի սև լուր չի գա այլևս… Մեր ապրելու գրավը նրա բախտն է՝ սահմանին թիրախ բռնած նշանառուի քմահաճության տակ: Չգիտեմ՝ ինչո՞վ պիտի արդարանա այն կյանքը, որ նման գին ունի … Հանկարծ զինվոր չզոհվի, մայրեր չսգան: Բոլորն են երազում, որ այդ ձայնը իրենց տնից չգա … Ու շատերը փախչում են այլ երկիր՝ տանելով իրենց որդիներին, իսկ ոմանք էլ այնքան բարձր են կառուցում պարիսպներն իրենց դղյակների շուրջը, որ զորակոչը իրենց տուն չի հասնում: Ու մնում են պարզ ու մաքուրները. ճռռացող վերելակներով ու կաթացող տանիքներով տների տղաները, որոնց բակային խաղը հանկարծ ընդհատվում է բանակի ծանուցումով: Մեր կյանքի պաշտպաններն են նրանք: Անցյալի և ապագայի պահապանները:  Հայաստանում ժամանակի աստվածը նրանք են: Բայց ... այն էլ ակնթարթ է. անցնում է աննկատ: Ժամանակը միակ բանն է, որ, հաստատ, իգական սեռ չունի ու մայրություն չի անում և ոչ մեկի:

«Չլինի՞ մեղուն է կծել…». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

88-ի երկրաշարժից հետո մենք բնակարան ստացանք մեր հին շենքի տեղում: Այն նույն Սադի տակ, որի մասին բազմիցս պատմել եմ: Ես այդ տարի ընդունվել էի համալսարան, ու երկրաշարժի օրը Երևանում էի… Մինչև հասա Կիրովական, իմ ննջարանի սրտում՝ պատուհանի տակ, մի գրկաչափ ճաք էր առաջացել:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ