ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ  մատուցված զոհաբերություններ …»

Փիլիսոփայությունը՝ որ երջանկությունը հավերժական ապրում չէ, այլ շարան է ժամանակի մասնիկներից՝ վայրկյաններից, ակնթարթներից հյուսված հանգույցների, որոնք կծիկ առ կծիկ կազմում են մարդու կյանքի անատոմիան, նյարդային համակարգը, կյանքը՝ վերջին հաշվով, «Համազգային»-ի բեմում երևակվում է ամերիկյան կարճ պատմվածքի ասպետի՝ Օ. Հենրի հավերժ սիրահարի գրական ժառանգությամբ, որի հինգ ստեղծագործություններից է ստեղծված «…և նորից գարուն» ներկայացումը՝ Նարինե Գրիգորյան տաղանդավոր արտիստուհու, բեմադրիչի պարզ, անպաճույճ, անպաթետիկ բեմադրական արվեստով շաղախված:

«Ես կվերադառնամ. ասաց նա՝ ԿԻՆԸ…»

«… Տղամարդիկ կհեռանան և արյունը կդադարի հոսել: Արյունը կդադարի հոսել և տղամարդիկ կհեռանան: Ես կվերադառնամ: Չգիտեմ՝ երբ և ինչ տեսքով, բայց՝ կվերադառնամ. ասաց նա՝ կինը…»:

«Եթե հեղափոխել, ուրեմն՝ ԱՐՎԵՍՏԸ…»

Եվ որքան էլ մեր այսօրվա իրականությունում հանդերձյալ աշխարհի ձայները, ցավալիորեն, ավելի լսելի են, քան իրական կյանքի, որքան էլ հանդերձյալ աշխարհի լույսն այսօր ավելի զորեղ է, քան իրականության, բոլոր այն մարդիկ, որոնք ստեղծել են արվեստային այս գլուխգործոցը՝ մտորումների տիրույթի սահմանների անչափելիությամբ հանդերձ, ամեն ջանք գործադրել են, որ սերը, լույսը, ապրելու կամքը դառնա իրականություն:  

«Հայաստանը միշտ եղել ու մնում է իմ տունը ...». ՌՈՒԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆ

Որքան էլ տարօրինակ թվա, համաշխարհային օպերային մշակույթում քայլ առ քայլ բեմեր նվաճող հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի արվեստին ծանոթ չէի:

«Ինքը՝ սյուրռեալիզմը՝ ԴԱԼԻՆ ՈՒ ՊԻԿԱՍՈՆ՝ երևույթը...»

Երբ առաջին անգամ հայտարարվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվող «Դալի և Պիկասո» բացառիկ ցուցահանդեսի մասին, մտորումները գնացին դեպի 20-րդ դարի երեսնական թվականներ, երբ տակավին երիտասարդ արվեստագետները դեռ չէին նվաճել աշխարհը, բայց գիտակցում էին իրենց արվեստի «նվաճողական» հանգամանքը ու վստահ էին, որ մի օր արվեստի երկնակամարում շողարձակելու են որպես վառ աստղեր:

ՄԻՆԱՍԻՑ՝ Նարեկ. երկար ճանապարհ...

Տարիների սպասումից հետո ես երկյուղածորեն ու սրբազան ակնածանքով մուտք եմ գործում Մինասի՝ Մինաս Ավետիսյանի, Նալբանդյան փողոցի տան վերնահարկում գտնվող հայտնի արվեստանոց. առեղծվածային ու խորհրդավոր այն արվեստանոցը, որում 1972-ի հունվարյան այրվող գիշերից հետո մոխրացան Մինասի հարյուրավոր կտավներ, և Մինասի այրու՝ նկարչուհի Գայանե Մամաջանյանի, հետ զրույցների երկու օր անցկացնում այն պատերի մեջ, ուր աշխատել էր Մինասի միտքն ու ձեռքը:

«Հիմա ինքնավստահ մարդկանց ժամանակն է». ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՆԴԱՁԵ

Երբ Ալեքսանդր Մինդաձեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մոտեցավ ստանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը, որն օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում շնորհվում է հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչությանը ծառայած և համաշխարհային կինոարվեստում մեծ ներդրում ունեցող նվիրյալներին, քիչ է ասել, որ Ալեքսանդր Մինդաձեն հուզված էր:

«Հանճարը քնել էր Բոնապարտի շարժական մահճակալի վրա, առանց հանվելու, աշնանային իր միակ վերարկուով ծածկված...». ՅՈՒՐԻ ԳԱՐՄԱՇ

Առավոտ ծեգին արթնացա, որ գնամ խոհանոց՝ ջուր խմելու: Հաղթանակի հրապարակի նեոնային լույսերը խաղաղ լուսավորում էին  հյուրասենյակը: Հյուրասենյակում՝ պատուհանի տակ, Նապոլեոն Բոնապարտի շարժական մահճակալի վրա քնել  էր Հանճարը՝ առանց հանվելու, աշնանային իր միակ վերարկուով ծածկված...

«...Հունցված ու թրծված լինելով ԱՅՍ ԵՐԿՐԻ ԶԱՆԳՎԱԾԻՑ...»

մերժում է այս համընդհանուր խուճապը, որ եթե նահանջ է՝ ինքը վերջապահ է մնալու, իսկ եթե այսուամենայնիվ շարժում ու առաջընթաց է՝ ինքը նախնու կողքին է լինելու և նրա հետ՝ առաջապահ:

«Մեգաաստղերի երևանյան շքերթը ...». ԱՐՈՆՈՖՍԿԻ, ԶԱՅԴԼ, ԲԵՅՔԵՐ, ՌՈԶԻ...

.. Ես կարծում եմ, որ ամենակարևորը ֆիլմերում՝ էմոցիաներն են... Սիրում եմ խոշոր պլաններ: Ես դրանցով սիրում եմ ակցենտավորել դերասանների դեմքերը՝ հետևելու համար նրանց էմոցիաներին: Մարդկանց հետ շփվելիս մենք շատ հաճախ նայում ենք «այֆոնների» մեջ կամ՝ երկինք և շատ քիչ ենք նայում մարդկանց աչքերի մեջ: Իսկ կինո նկարահանելիս կարող ես տեսախցիկն ուղղել մարդու վրա և ամբողջովին տպավորվել նրա էմոցիաներից: Դա ամենամեծ բանն է, որ ես կարող եմ անել որպես ռեժիսոր...

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ