Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Արձակագիր

 

 

«Ծիրանենիների ծաղկելու ժամանակը...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Տարիներ առաջ, երբ զբոսաշրջությունը Հայաստանում բուռն ծաղկում էր ապրում, մի քանի առաջատար ընկերություններով հանդիպում խնդրեցինք արտգործնախարարության աշխատակազմից՝ մի քանի կենսական հարցերում պարզաբանում ստանալու ցանկությամբ:

«Մի շենքի պատմություն, կամ... աշխարհը կառավարում են նշանները...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Ժամանակին մեր տաք մայրաքաղաքում մի գեղեցիկ շենք կար՝ երևանցիներիս ասած՝ Լեզվի ինստիտուտը: Եվ ինչպես մեր սիրտն է մարմնի կենտրոնում, այնպես էլ Լեզվի ինստիտուտն էր Երևանի սրտում՝ Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների հատման կետում:

«Ավետարան ըստ...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆԻ

Իսկ դուք գիտե՞ք, թե քրիստոնեական աշխարհում ամենատարբեր օրենսդիր մարմինների կողմից ընդունված քանի օրենք կա: Ավելի քան երեքուկես միլիոն՝ չհաշված ամենատարբեր կարգավորումներն ու կանոնները: Եվ զավեշտալին այն է, որ, ըստ էության, այդ երեքուկես միլիոն օրենքն ընդամենը աղոտ արտացոլումն են այն հիմնական օրենքի, որը քրիստոնյա աշխարհի հավատո հանգանակն է: Այո, խոսքը Նոր Կտակարանի մասին է:

«Նոյյան տապան որոնելիս...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Այսօր, առավել, քան երբեք, ժամանակն է լրջանալու և իրականությանն առերեսվելու:

«ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ. կարանտինային խոհեր…». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Լուրջ լսարանի համար լուրջ թեմայի շուրջ կանխատեսումներ անելը, հիրավի, անշնորհակալ և ունայն գործ է, ուստի կխուսափեմ մասնագիտական խոր վերլուծություններից և անգամ տերմինաբանությունից: Պարզապես կկիսեմ իմ խոհերն ու որոշ դիտարկումները՝ կապված համաշխարային վերջին զարգացումների հետ:

«Մի անջատեք ուղեղը. դա չարդարացված շռայլություն է հայերիս համար...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Եթե մենք ինքներս չգնահատենք մեզ ու մեր արժեքները, ուրիշները դա երբեք չեն անելու: Իսկ ֆիլմ նայելիս մի անջատեք ուղեղը: Երբե՛ք մի անջատեք: Դա մեզ՝ հայերիս համար չարդարացված շռայլություն է:

«Արևելքից մոգեր եկան...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Քրիստոնեության ընդունումից հետո Հայոց աշխարհում ավերվեցին բոլոր նախաքրիստոնեական հուշարձանները, մինչդեռ Հռոմում և Հունաստանում դրանք մնացին: Ինչու՞: Խաչիկ Չալիկյանի կարծիքով հիմնական պատճառն այն էր, որ հզոր քաղաքակիրթ աշխարհը փորձեց մաքրել այն հետքերը, որոնք շատ ավելի մեծ արժեք ունեին:

«Յասոնը եղել է Հայաստանում». պնդում է ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆԸ

Հույները հավատում են իրենց առասպելներին, հրեաներն՝ իրենց, հնդկացիներն էլ՝ իրենց: Էլ չեմ խոսում հնդիկների և մյուսների մասին: Ամբողջ աշխարհն է խարխափում իրականության և լեգենդների սահմանագծի բավիղներում: Շատ դժվար է նկատել, թե որտեղ է ավարտվում մեկը և սկսվում մյուսը:

«12, թե՞ 7. Հայոց մայրաքաղաքները...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Հաճախ եմ տեղի-անտեղի լսում այն կարծրատիպային միտքը, թե Հայաստանը թափառող մայրաքաղաքների երկիր է եղել:

«Մի՞թե մենք հապաղելու ժամանակ ունենք, կամ Ճրագալույցի պատարագը…». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Հիրավի, ինչու՞ չասել՝ «Հիսուսը հարություն առավ մեռածներից»: Չէ՞ որ դա հասկանալի կլինի բոլոր հավաքվածներին: Մի՞թե Հռոմի պապն իր պատարագներն ու քարոզները լատիներեն է կարդում… Կամ Անգլիկան եկեղեցու առաջնորդը մի՞թե հին անգլերենով է մատուցում պատարագը… Չեմ կարծում: Ուրեմն՝ ինչի՞ համար են այդ արհեստական դժվարությունները: Ամեն դեպքում դա անջրպետ է առաջացնում հասարակ հավատացյալների և եկեղեցու միջև: Ավելի վատ բան հնարավոր չէ պատկերացնել:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ