ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ

«Կանաչ, կարմիր աշխարհների հատույթում․․․»․ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ կրկին բեմում է․․․

Սոնան՝ Մաթևոսյանի Սոնան, որն, այո, նաև Բակունցի Սոնան է, որը գուցե նաև՝ Կոմիտասի Սոնան է, որը Սոնա յարն է, որը չունի տարիք, չունի հասակ, որը Սոնան է՝ թրթռո՜ւն, զգացական իր նո՜ւրբ աշխարհներով, մեծ սիրո իր խոցելի տրոփյուններով, իր կրքով, իր հախուռնությամբ, իր փայփայած զգացմունքի կրակով, իր մոլությամբ, իր տարփանքով, իր գտածով ու կորցրածով, ժամանակի հետ իր հակադրությամբ, իր կռվով, իր ընդվզումով, այնքա՜ն տեսանելի էր բեմում, այնքա՜ն իրական, այնքա՜ն շոշափելի, այնքա՜ն ճշմարիտ ու անխաբուսիկ՝ շնորհիվ, անշուշտ, Տաթևիկ Մելքոնյան բեմադրիչի նախևառաջ․․․

«․․․Ամեն ինչ քո ձեռքերում է․․․»․ ՄՈՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Երբեմն քաղաքականությունը մեզ վերադարձնում է ջունգլիներ»,- ասում է Ջոն։ «Այո, երկակիությունը մեզ կարող է տանել դեպի ջունգլիներ․․․ Երբեմն դժվար է հասկանալ, թե ով է իրական՝ դո՞ւ, թե՞ քո ալտեր էգոն։ Ամեն դեպքում, դուք երկուսդ էլ պետք է միասին դիմակայեք արտաքին հանգամանքներին, որոնց համար միևնույն է, թե ձեզանից ով է իրականը»,- ասում է Մոնին։

«Դու հյուսեցիր քո ՈՍԿԵ ՍԱՐԴՈՍՏԱՅՆԸ․․․»․ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Եթե աղոթքներդ տեղ չեն հասնում, – ասում էր Աթանյանը կնոջը, - մի բարկացիր Աստծո վրա:

«…Ու «ԳՈՄԵՇԸ» մտնում է հոգիներից ներս...»

Կիրքը, որով դերասանուհին բռնում է մարդկանց հոգիներից ու տանում դեպի այն աշխարհը, ուր կան ձայներ ու լռություն, կա սեր ու ատելություն, կա արարում ու քանդում, կա կռիվ ու համակերպում:

«Հակոբ Հովնաթանյանից առաջ ոչ միայն նկարիչների չորս սերունդ է եղել, նաև առ այսօր շարունակվում է...». ՄԱՌԱ ՄԱՐՏԻՆ

Եվ արի ու տես, որ Հովնաթանյանների գործերի իմ անզուսպ որոնման ընթացքում հանդիպեցի Հովնաթանյանների ժառանգ, գենի շարունակող՝ տիկին Մառա Մարտինին:  Ու իմ պատմական ու պատահական հանդիպումը այդ բարեհամբույր կնոջ հետ վերածվեց բազում բացահայտումներով հետաքրքրական մի զրույցի երևելի Հովնաթանյանների, նրանց գերդաստանի, շառավիղների, անցած ճանապարհի, դեգերումների ու ապրածի շուրջ, որը բազմաթիվ հարցեր է ծնում ու բազմաթիվ երևակումներ անում:

«Մահը փոխանակում եմ նկարված կտավի հետ...». ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Արվեստանոցները մեռնում են նկարիչների հետ: Նրանք վերածվում են դատարկ սրահների, որոնցից դուրս է եկել ոգին, դուրս է եկել նրանց իմաստավորող, շնչավորող էներգիան: Մեռնում են նաև վրձինները՝ վերածվելով փայտի, մետաղի, մազախրցի ...Ուրիշ ոչինչ»:

«ՀԱՅԵՑՈՂ» տիրուհու գաղտնիքները...

Գուցե պատահական չէ, որ կապույտի երանգներն ու արտացոլանքները առանձնացող գույն են: Գուցե նկարչուհին ցանկություն ունի ասելու, որ «...կապույտի վրա չեն նստում ճանճեր» և բարեխոս լինելով ինքն իր հետ ընդգծում է «...ճահճանման աղտ աղարտի մեջ» մաքուր մնալու փիլիսոփայությանն իր հավատարմությունը:

«Մենք հպարտանալու մեծ տեղ ունենք». ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

«Բոլոր ուսյալ ազգերը հասկացել են, որ հոգևոր առաջընթացի հիմքերից մեկը գեղեցիկ արվեստներն են, և որ վերջիններս ոչ միայն անհրաժեշտ են, այլև պարտադիր՝ բարոյականության, պատվազգացության, վեհության և հայրենասիրության զարգացման համար...». Թեոդոր Ամանի բնորոշումն է:

Ռուդոլֆի «ՎԵՐԱԴԱՐՁԸ» Երևան...

Ռուդոլֆ Խաչատրյանի մտերիմները պատմում են, որ դեռ պատանի Ռուդոլֆին մի օր զբոսայգում նկարելիս տեսնում է Վարպետը՝ Երվանդ Քոչարը ու զարմանալով պատանու տաղանդով, հարցնում է, թե որտե՞ղ է սովորում: Ու երբ Վարպետը լսում է Ռուդոլֆի՝ ոչ մի տեղ պատասխանը, ասում է՝ ոչ մի տեղ չսովորես:

«Իմ կյանքի նշանաբանն է. միշտ նստիր առաջին կարգում». ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆ

Որքան կարելի է զրուցել մի երիտասարդի հետ, ում ճանաչում են Հոլիվուդում, որը չորս հայտնի գեղարվեստական, վեց կարճամետրաժ ֆիլմերի, երկու  տեսահոլովակի, մեկ բալետի,  մեկ մյուզիքլի հագուստների ձևավորող է հասցրել լինել ընդամենը 31 տարեկանում, որը Շարաֆյանների կողմից առնչություններ ունի ամերիկյան ճանաչված օսկարակիր դիզայներ Այրին Շարաֆի հետ, որի պապը Թիֆլիսի թատրոնի դերասան և բանաստեղծ Պահարեն է եղել և այլն:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90