Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Կանցավիկությունը» որպես քաղաքական մտածողություն

Եվ եթե իշխեր քաղաքական մտածողությունն ու ոչ՝ «կանցավիկությունը», թե Փաշինյանը, թե նրա քաղաքական թիմը կգիտակցեին, որ իրենց կառավարումը նման պատմական ֆիասկոյից հետո քաղաքական որևէ հեռանկար չունի, չի կարող ունենալ: Չի կարող ունենալ, եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ նրանք մեղքի որևէ բաժին չունեն կատարվածում:

«Այս պահին որոնել միայն ԵԼՔԵՐ, ԲԱՅՑ…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Իրավունք ունի՞ հանրությունը, հայ ժողովուրդը պատասխաններ պահանջել տխրահռչակ փաստաթուղթը ստորագրած վարչապետից ու նրա քաղաքական ուժից: Հայաստանի և Արցախի իշխանություններից, ռազմական ղեկավարություններից, իշխող քաղաքական ուժերից: Իրավունք ունի՞ պահանջել պատասխանատվություն, քաղաքական հատուցում: Այո: Պետք է հեռանա՞ն արդյոք Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունները, իշխող քաղաքական ուժերը: Այո: Պետք է հեռանան:

«Չափորոշիչային պատերազմի ստվերները…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայաստանում, ցավոք, չկա դիսկուրս: Չկա մասնագիտական դիսկուրս: Չկա որևէ դիսկուրս: Փոխարենը կա կեղծ բարեպաշտություն: Կա որոշակի հասկացությունների՝ ազգային ինքնություն, արժեհամակարգ, ազգային բարոյականություն, ազգային նկարագիր, հայրենասիրություն և այլն, գիտակցված ու չգիտակցված շահարկում: Կա քաղաքական կոնյուկտուրա: Կա քաղաքականություն:

«Աստծո տված բժիշկը՝ մոր ձեռքը միշտ վրան…ԱՇՈՏ ԵՂՈՅԱՆ»

Երբ առաջին անգամ մտա բժիշկ, թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Եղոյանի հիվանդանոցային աշխատասենյակը, դեռևս ոչ մի բառ չփոխանակած հասկացա, որ գործ եմ ունենալու բացառիկ մարդու հետ:

«Է՜, Հանրային, Հանրային...2». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ինչո՞ւ այն ժամին, երբ աշխարհի շատ հեռուստաընկերությունների եթերային տաղավարներում քննարկում են համավարակի հետ կապված տարատեսակ խնդիրներ, կառավարությունների ներկայացուցիչներ, բժիշկներ, ամենատարբեր մասնագետներ խոսում են համավարակի ամենատարբեր ասպեկտների մասին, այն հաղթահարելու իրենց երկրների ձեռնարկած քայլերի մասին, մենք դատապարտված ենք դիտելու արդեն մեկ անգամ դիտված հեռուստասերիալը, հետո մյուս անվերջանալի հեռուստասերիալը, հետո մխրճվելու շոուբիզնեսային որևէ «գիգանտի մեծ կենսագրության» բավիղներում ու լսելու նրա «փառավոր կյանքի» մանրամասները՝ հետագա կյանքդ այդ «մեծի» ճամփով անցնելու նկատառումով:

«Է՜, Հանրային, Հանրային...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Տարիներ շարունակ անդրադարձել եմ: Անդրադարձել են իմ շա՜տ գործընկերներ: Հանրայինի մասին շա՜տ ավելի խորքային է խոսվել: Շա՜տ ավելի հիմնավոր վերլուծություններ են արվել: Ի վերջո, շա՜տ ավելի անթույլատրելի, ոչ պրոֆեսիոնալ երևույթներ են արձանագրվել Հանրայինում, քան, նույնիսկ, վարչապետի ուղերձի հետ կապվածն էր՝ սկսած պրոֆեսիոնալ ռեսուրսից, տեխնիկական հագեցվածության խնդիրներից, կառավարման մոտեցումներից մինչև լուրերի տաղավարը հիմնական շենքից հանելն ու «ոտքի տակ» հարմարեցնելը և այլն:

«Հայաստանը միշտ եղել ու մնում է իմ տունը ...». ՌՈՒԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆ

Որքան էլ տարօրինակ թվա, համաշխարհային օպերային մշակույթում քայլ առ քայլ բեմեր նվաճող հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի արվեստին ծանոթ չէի:

«Բա նողկալի սերիալները չեն սպառնո՞ւմ ազգի վերացմանը...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ակնհայտ է, որ վերջին օրերի ցանցային աղմուկը փերֆորմանսի, դեռևս չնկարահանված ֆիլմի, հայոց լեզվի, հայ գրականության և հայ ժողովրդի պատմության «մտահոգություններով» որևէ կապ չունի ազգայինի, արժեհամակարգի, ազգային-ազատագրականության, հայապահպանության, հայ ժողովրդի ինքնության և այլնի հետ:

«Երբ սերը նախախնամությամբ է, ԲԺԻՇԿԸ՝ ԾՆՈՒՆԴՈՎ…».

Շա՜տ տարիներ առաջ, երբ դպրոցական գրադարանից գողացած գրքում կարդում էի զգայացունց  պատմությունը առասպելական բժշկի մասին, ու րոպե առ րոպե ապրում էի նվիրյալ բժշկի կյանքը՝ հիսունականների Հայաստանի հեռավո՜ր, շա՜տ հեռավոր գյուղում, գիշերային խավարի, ցեխոտ արահետների, անձրևի ու ցրտի գոյությամբ կյանքի ու մահվան սահմանագծին մարդու ապրելու համար կռիվ տվող բժշկի կյանքը, այն իրապես առասպելական էր թվում, գրողական հորինվածք, որքան էլ որ արձակը վավերագրական էր ու պատմությունը իրական ու հավաստի:

«Հայ «մտավորականությունը» հանձնարարող է փնտրում. տխուր է...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայտնի մի անեկդոտ կա. մեկի հոգեհանգստի ժամանակ թափորից մի մարդ՝ խանգարելով հրաժեշտի կարգը, կանգնում է հանգուցյալի դագաղի մոտ ու անընդհատ բղավում. Не верю, не верю, не верю: Ու թափորից մեկն ասում է. Дайте пройти тем, кто верит.

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ