Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Իմ կյանքի նշանաբանն է. միշտ նստիր առաջին կարգում». ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆ

Որքան կարելի է զրուցել մի երիտասարդի հետ, ում ճանաչում են Հոլիվուդում, որը չորս հայտնի գեղարվեստական, վեց կարճամետրաժ ֆիլմերի, երկու  տեսահոլովակի, մեկ բալետի,  մեկ մյուզիքլի հագուստների ձևավորող է հասցրել լինել ընդամենը 31 տարեկանում, որը Շարաֆյանների կողմից առնչություններ ունի ամերիկյան ճանաչված օսկարակիր դիզայներ Այրին Շարաֆի հետ, որի պապը Թիֆլիսի թատրոնի դերասան և բանաստեղծ Պահարեն է եղել և այլն:

«...Գուցե շվեյցարականի նման չէ, բայց մեր կրթական ժամացույցն աշխատում է...». ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Այսօր մենք կանգանծ ենք մի խնդրի առջև, երբ պետք է կրթական չափորոշիչներից անցնենք կրթակարգին, իսկ կրթակարգն այն է, երբ որոշում ես, թե երկիրն ինչպիսի երկիր է իրեն պատկերացնում, և ըստ այդմ ձևավորում ես երկրիդ կրթական հրամայականը, որովհետև կրթակարգն ինքը գործիք է: Մենք այսօր մեզ ինչպիսի՞ երկիր ենք պատկերացնում: Եթե ծառայությունների, տուրիզմի երկիր և այլն՝ սա մի կրթակարգի պահանջ ունի, եթե ատոմակայան ունեցող, լազերային, միջուկային ֆիզիկա զարգացնող երկիր և այլն՝ սա նշանակում է, որ մեր կրթակարգում դպրոցից պետք է դրվեն բոլորովին այլ չափանիշներ:

Մի քանի անհայտ լուսանկար ՀՐԱՆՏԻՑ ու մի չպատմված պատմություն...

Երեսունհինգ տարվա ընկերոջ իրավունքով զանգահարում եմ Հակոբ Բերբերյանին՝ Հրանտից լուսանկար եմ ուզում, չտպագրված, չհրապարակված, անհայտ: Չգիտեմ, Հակոբն ունի՞ էդպիսի լուսանկար, թե՝ չունի, բայց ուզում եմ: Երեսունհինգ տարվա ընկերոջ իրավունքով եմ ուզում: Ու Հակոբ Բերեբրյանը գիշերը չի քնում, քրքրում է երեսուն հինգ տարվա արխիվները: Ի՞նչ մի քնելու գիշեր է. Հրանտ Մաթևոսյան Մեծի գիշերն է, քնելս ո՞րն է:

Քոչարի խորհրդավոր բնորդուհին ու ԳՏՆՎԱԾ կտավը

Ես չգիտեի, որ տասը տարվա որոնումներից հետո ալյումինի վրա վրձնած Քոչարի անհայտ գործը օրերս շատ պատահականորեն գտնելու եմ երևանյան գողտրիկ մի բնակարանում ու շատ մոտից նայելու եմ ավելի քան քառասուն տարվա հնության խորհրդավոր գեղեցկուհու քոչարյան դիմանկարին: Ո՞վ էր նա, որ ոչ միայն սիրելին էր միլիոնավոր մարդկանց, այլև խենթացրել էր իր ժամանակի շատ պահանջված տղամարդկանց: Ովքե՞ր էին այդ երևելիները, ինչո՞ւ էին նրա սերերի մասին խոսում շշուկով, ակնարկներով, արդյոք նաև Քոչա՞րը...:    

«Կորցրեցինք մշակույթը, կորցնում ենք ամեն ինչ...». ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ

Ու թեև նա միշտ էլ չէր սիրում խոսել, որովհետև խոսում է բեմում, թատրոնում, այնուհանդերձ, նա շատ, շատ երկար ժամանակ հրապարակային զրույցի չէր համաձայնվել որևէ մեկի հետ: Առավել ևս՝ անկեղծության աստիճան անկեղծ: Առավել ևս՝ թատրոնի, տարիների, անցածի, այսօրվա, կորցրածի, գտածի, իր ու մեր մասին: Հավանաբար չէր լինի նաև այս զրույցը, եթե մեր հանդիպման անցյալում չլինեին մտերմության այն տարիները, որոնք հասնում են երեսունի սահմանին: Արմեն Խանդիկյանի յոթանասունից երեսունի սահմանին:

Հասմիկ Պապյանի ՍԵՐԵՐԸ

Դրսում վաղուց սպառված էին երկար սպասված «Տոսկա»-ի բոլոր տոմսերն ու սակավաթիվ հրավիրատոմսերը, մուտքի մոտ Հասմիկ Պապյան երգչուհու մեծ թվով երկրպագուներ բաղձալի տոմսի հնարավորություն էին որոնում, ճեմասրահներում գինու ու կոնյակի գավաթներով բազմաթիվ օտարերկրացիներ, նաև՝ իտալացիներ, վայելում էին օպերային հայ աստղի հետ մոտալուտ հանդիպման իրենց սպասումը՝ զմայլվելով թատրոնի ճարտարապետության դասականությամբ, հայ հանդիսատեսը ծանոթ հայացքներ էր փնտրում՝ զրույցի բռնվելու, կիսվելու օրվա խորհրդով:

Երբ «մահվան մասին պատմում է կյանքը». ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆՆ ու...որբերը

Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ աղմուկը գերակշիռ է, իսկ լռությունը՝ արհամարհված, որտեղ կարևորն ու անկարևորը հաճախ խառնվում են՝ ստեղծելով զավեշտ ու ողբերգություն: Տեսնում ենք ճաշակ չունեցող հարուստների և մտածողություն չունեցող քաղաքական գործիչների, լսում ենք ինքնասիրություն չունեցող արվեստագետների և ծառից պոկված տերևի նման դողացող մտավորականների:

«Պատերազմ ուզողն է պայմաններ պարտադրողը». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Պայմաններ պարտադրողը պատերազմ ուզող կողմն է և ոչ թե չուզող կողմը: Ամեն գնով չես կարող գնալ խաղաղության: Ուրեմն պիտի պատրաստ լինես պատերազմի: Ուրիշ ձև չկա: Մանավանդ, որ մյուս կողմը նույնիսկ տրամադիր չէ քեզ լսելու: 

«Կինոն բիզնես չէ, մշակույթի մաս է, մենթալ կապիտալ է...». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Կինոն այսօր և միշտ Շվեդիայում մշակույթի մաս է: Ինչպես ամբողջ Եվրոպայում, այնպես էլ Շվեդիայում կինոն չի դիտարկվում որպես բիզնես, այլ դիտարկվում է որպես  մշակույթի կարևոր երևույթներից մեկը, որի մասին պետությունը պետք է հոգա, պետք է ստեղծի հնարավորություններ, պայմաններ, որպեսզի կինոն կարողանա ապրել: Սա Շվեդիայի մշակութային քաղաքականության հիմքերից է:

«Կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում». ՄՈՆԻԿԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մոնիկա Մխիթարյանը լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի դուստրն է ու աշխարհում ամենաճանաչված հայերից՝ Հենրիխ Մխիթարյանի քույրը: Նա, իհարկե, հանգիստ կարող էր ապրել իր ազգանվան ստվերում, բայց նա համառորեն  ու անդրդվելիորեն գնաց ի՛ր ճանապարհով՝ ինքնուրույն ու քայլ առ քայլ հաղթահարելով տեղ հասնելու անասանելի բարդ ուղին՝ հեռու ընտանիքից, մերձավորներից, ազգականներից: Նա էլ ի՛ր պարտքն ուներ, հորը փնտրելու ու գտնելու իր ընթացքը:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ