ԳԻՐ

«Կինը...». ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Կինը մենակ էր տանը: Հիվանդ էր: Երբևէ չէր եղել այնպես, որ անհանգստանար իր համար: Բայց հիմա  անհանգիստ էր, որովհետև վատ ինքնազգացողությունն առավոտից չէր լքում նրան: Անհանգստությունն աճում էր, ինչպես աճում էր ցավը սրտի շրջանում` երբեմն վերածվելով շնչահեղձության: Վախն աստիճանաբար բուն էր դնում ցավող սրտում ու ավելի անհանգստացնում: Գուցե մա՞հն է ցանկանում այցելել իրեն:

«Սոկոնի ճաշ...». ՎԱՐԴԻԹԵՐ ԳԻՇՅԱՆ

Իրիկնամութին բոլորս հավաքվում էինք գյուղական համեստ սեղանի շուրջ: Թեյի ժամն է: Սեղանին եռում է սամովարը՝ փորը մինչը կափարիչը փքելով: Ինքնաեռի ամեն գոլորշու հետ տնակում տարածվում է ծաղկախոտերից պատրաստված անուշ թեյի բույրը:

«Քեռու սենյակը՝ երկիր-սենյակ...». ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ

Պատերազմն ավարտվել է՝ վերջին պատերազմը, որ տևեց 44 օր: Իմ հայրենիքը հիմա Սերոյի սենյակ է ու հայրենիքիս հայրերի, մայրերի սրտերն իմ պապ ու տատի սրտի նման ճեղքված են. ամբողջ կյանքում արնահոսելու են:

«Դրախտի պիսըրը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Մեղեդին ու երգչուհին ինձ դուրս էին բերել իրական աշխարհից ու թևածում էի երանելի մի զգացողությամբ, մեկ այլ միջավայրում։ Երգի ավարտին հնչեց տան ներքին հեռախոսի զանգը։ Ես դժկամությամբ վերցրի լսափողն ու պահեցի ականջիս։ Մյուս ծայրից մեկը մեկ-երկու անգամ փչեց լսափողի մեջ։ Դա ինձ ակամա կես դարից ավելի հետ շպրտեց, դեպի այն ժամանակները, երբ դեռ «ալո» բառը մեզ համար գոյություն չուներ։ Հեռախոսի լծակը մի քանի անգամ պտտելուց հետո, մի քանի անգամ փչում էինք ընկալուչի մեջ՝ իբրև «ալո», որ իրական զանգ է, որպեսզի կոմուտատորի մոտ նստածը վերցներ ու ասեր՝ լսում եմ։

«Պապս․․․»․ ՎԱՐԴԻԹԵՐ ԳԻՇՅԱՆ

Օրն այդ անբացատրելի տխուր էր. սիրտս հրաժեշտի կանչ էր գուշակում: Չարագույժ մեղեդին հուշում էր պապիս մասին:

«Սերոն...». ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ

Տատս երկինք չտեսավ։ Մինուճար որդուն կորցնելոց հետո նրա անցած ամենաերկար ճանապարհը միայն երկհարկանի տան առաջին հարկի ոչ շատ հեռու անկյունը մնաց։

«Անտառամեջ...»․ ՎԱՐԴԻԹԵՐ ԳԻՇՅԱՆ

Արահետից մինչև անտառի թավուտները գնացող հողաթմբերը յուրաքանչյուր անցորդի առջև բացում են մի կախարդական աշխարհ: Ցատկոտելով, իսկ երբեմն էլ կռանալով անցնում էինք ճանապարհը, խորանում մեր սիրելի խոնավ, կանաչազարդ, բազմագույն ծաղիկներով ու կանաչով լեցուն անտառները, որոնք ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ:

«Գլուխլվա...». ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ

Արցախյան պատերազմի տարիներին, երբ Երևանն ապրելու տեղ չէր՝ ճողոպրում էինք գյուղ:

«Թե ինչպես մազերս «բոքս» կտրեցի...»․ ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Դպրոցում, երբ հայոց լեզվի դասատուն ներս մտավ, անմիջապես աչքը գցեց վրաս ու կանգ առավ․ քիչ էր մնացել մատյանն էլ ձեռքից ցած գցեր։ Նա միայն կարողացավ  հայերենով արտաբերել․

«Ոջիլը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Նախքան զորակոչվելս բանակի մասին ի՜նչ ասես, որ չէի լսել ծառայությունից տուն վերադարձածներից՝ թե՛ ծիծաղելի և թե՛ շատ անհավատալի պատմություններ:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ